RSS   Русский   Հայերեն            
Եվրոպա
Հուլիսի 5-ին Վիեննայում տեղի ունեցավ «Հայաստանի օր» միջոցառումը, որը կազմակերպել էր «Էներգիայի համայնք» կազմակերպությունը՝ ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարարության, Վիեննայում ՀՀ մշտական ներկայացուցչության, ինչպես նաև INOGATE-ի մասնակցությամբ:
Հուլիսի 4-ին Իտալիայում ՀՀ դեսպանությունը` հայաստանյան «Ֆեստա տուր» ավիաընկերության աջակցությամբ, Հռոմի ֆիլհարմոնիկ ակադեմիայի ամենամյա «Հուլիսյան այգիներ» փառատոնի շրջանակներում առաջին անգամ կազմակերպել էր «Հայաստանի օր» մշակութային միջոցառումների շարք:
Ստրասբուրգում և Էլզասի շրջաններում այսօր ապում է մոտ 8000 հայ, ովքեր արտագաղթել են հատկապես 90-ականներից հետո: Մինչ այդ Ստրասբուրգում ապրում էին քիչ թվով հայկական ընտանիքներ: Հայերն այստեղ հիմնականում զբաղվում են շինարարությամբ և առևտրով:
Վիեննայի քաղաքապետարանի մամուլի և տեղեկատվական ծառայության միջազգային հարաբերությունների բաժնի նախաձեռնությամբ` 12 հայ երիտասարդ գինեգործներ (Հայաստանի պետական ագրարային համալսարանի ուսանողներ և փոքր ու միջին ձեռնարկատիրական ոլորտի ներկայացուցիչներ) մասնակցեցին 2012թ. մայիսի 28-ից հունիսի 1-ը ընկած ժամանակահատվածում Ավստրիայի գինեգործական շրջաններ կազմակերպված ուսումնական այցին:
Մայիսի 25-ին Իտալիայում ՀՀ դեսպանության հովանու ներքո Վենետիկում անցկացվեց «Հայաստան. նոր շուկա իտալական ընկերությունների համար» խորագրով գործարար համաժողով:
Մայիսի 26-ին Չեխիայի մայրաքաղաք Պրահայի քաղաքային գրադարանի դահլիճում կազմակերպվել էր մայիսյան հաղթանակներին և Հանրապետության տոնին նվիրված ձեռնարկ: Ողջույնի խոսքով հանդես եկավ Չեխիայում Հայաստանի դեսպան Տիգրան Սեյրանյանը: Հայ դիվանագետն իր ելույթում անդրադարձավ 1918թ. մայիսին տեղի ունեցած Սարդարապատի և Ապարանի հաղթական ճակատամարտերին, Հայաստանի Առաջին Հանրապետության ստեղծմանը և դրանց նշանակությանը: Նա կարևորեց նաև հայ ժողովրդի հերոսական մասնակցությանն երկրորդ աշխարհամարտին: Դեսպան Սեյրանյանը ներկաների ...
Մայիսի 27-ին Ռումինիայում Հայաստանի դեսպանության եւ Ռումինիայի Հայոց միության համատեղ կազմակերպմամբ Բուխարեստում տեղի ունեցան Հանրապետության տոնին նվիրված հանդիսություններ: Բուխարեստի Սուրբ Հրեշտակապետաց եկեղեցում Սարդարապատի հերոսամարտի ոգեկոչումից հետո Հայոց միության մշակութային կենտրոնում բացվեց ցուցադրություն: Հայոց պետականության վերականգնման, այդ իրադարձությունների հետ ռումինահայոց առնչությունների, 1991թ. դեկտեմբերի 11-ին Ռումինիայի կողմից Հայաստանի անկախության ճանաչման մասին ելույթներով հանդես ...
Մայիսի 24-ին Բելգիայի Թագավորությունում Հայաստանի Հանրապետության դեսպանության աջակցությամբ, հայ և լիտվացի համայնքային գործիչների ջանքերով Բրյուսելի հեղինակավոր «BRENART» սրահում տեղի ունեցավ «3+1» անունը կրող ցուցահանդես: Ցուցասրահում ներկայացված էին հայ և լիտվացի նկարիչներ Արմեն Բաբայանի, Լևոն Ախայանի, Յոնաս Դանիլիաուսկասի և նկարիչ-քանդակագործ Սուրեն Օհանյանի աշխատանքները:
Մայիսի 19-ին Վիեննայում Հայաստանի դեսպանությունում տեղի ունեցավ Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված միջոցառումները համակարգող Ավստրիայում ձևավորված հանձնաժողովի անդրանիկ լիագումար նիստը: Նիստը վարում էր Ավստրիայում Հայաստանի դեսպան Արման Կիրակոսյանը:
Մայիսի 17-ին Ռումինիայի Ռոման քաղաքի քաղաքապետ Լաուրենցիու Դան Լեորեանուն եւ Դիլիջանի քաղաքապետ Արմեն Սանթրոսյանն ստորագրեցին երկու քաղաքների միջեւ համագործակցության համաձայնագիր: Ստորագրման հանդիսավոր արարողությանը ներկա էր Ռումինիայում Հայաստանի դեսպան Համլետ Գասպարյանը: Այս համաձայնագրով առաջին անգամ պաշտոնապես եղբայրական կապ է հաստատվում Ռումինիայի եւ Հայաստանի քաղաքների միջեւ:
Մայիսի 14-ին Բուխարեստի Հայոց միությունում տեղի էր ունեցել Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված միջոցառումների տեղական հանձնաժողովի նիստը, որի ընթացքում Հայոց ցեղասպանության թանգարան ինստիտուտի տնօրեն Հայկ Դեմոյանը, որպես պետական հանձնաժողովի քարտուղար, դեսպան Համլետ Գասպարյանի, Ռումինիայի Հայոց թեմի առաջնորդ Տաթեւ Եպս. Հակոբյանի, սենատոր, Ռումինիայի Հայոց միության նախագահ Վարուժան Ոսկանյանի ու ռումինահայ մի շարք մտավորականների հետ քննարկեց կազմակերպական հարցեր: Ձեռք բերվեցին պայմանավորվածություններ ...
Մայիսի 9- ին Իտալիայում ՀՀ դեսպան Ռ.Կարապետյանը քտնվում էր Պավիայում` Հաղթանակի օրվա կապակցությամբ, Շուշիի ազատագրման և ԼՂ պաշտպանության բանակի 20-ամյակի կապակցությամբ Պավիայի պատմական Վիսկոնտեո ամրոցում /Castello Visconteo di Pavia/ հայկական խաչքարի բացման արարողությանը մասնակցելու նպատակով:
Մայիսի 9-ին Նիդերլանդների Ամերսֆորտ քաղաքում տեղի ունեցան Հայրենական Մեծ պատերազմում հաղթանակի 67–րդ տարեդարձին նվիրված միջոցառումներ, որոնց մասնակցեցին Հաագայում հավատարմագրված ԱՊՀ բոլոր երկրների դեսպանությունները, Ամերսֆորտի քաղաքապետը, պաշտոնյաներ, պատերզամի վետերաններ, ազգային համայնքների ներկայացուցիչներ:
Ապրիլի 28-ին Հայոց Ցեղասպանության 97-րդ տարելիցի շրջանակներում «ԴանԱրմեն» հայ-դանիական ասոցիացիայի նախաձեռնությամբ միջոցառում անցկացվեց Դանիայի Գյուլլինգ գյուղում` Կարեն Յեփփեի ծննդավայրում: Միջոցառմանը մասնակցում էին ավելի քան 200 մարդ Կոպենհագեն, Օդենսե և Արհուս քաղաքներից, ժամանել էին նաև հյուրեր Գերմանիայից և Շվեդիայից: Մասնակիցների թվում էին հայ և ասորի համայնքների ներկայացուցիչներ, մեծ թվով դանիացիներ, լրագրողներ:
Ապրիլի 24-ին Մայնի Ֆրանկֆուրտում տեղի ունեցան մի շարք միջոցառումներ` նվիրված Հայոց Ցեղասպանության 97-րդ տարելիցին, որոնք կազմաքկերպվել էին Գերմանիայի Հայոց Առաջնորդարանի և գերմանահայ կենտրոնական խորհուրդի, ինչպես նաև Գերմանիայում գործող այլ հայկական կազմակերպությունների կողմից:










 
  Яндекс цитирования



Загрузка...