RSS   Русский   Õ€Õ¡ÕµÕ¥Ö€Õ¥Õ¶            
Եվրոպա
Կանադայի Հայկական ազգային կոմիտեն կազմակերպել է հանդիպում Կանադայում Շվեյցարիայի դեսպան Ուլրիխ Լենարի հետ: Այս մասին գրում է «Asbarez»-ը: Հանդիպումը կազմակերպել է ԿՀԱԿ-ը եւ նպատակ ուներ Շվեյցարիայի դեսպանին ներկայացնել, թե որքան կարեւոր է, որպեսզի այդ երկրի կառավարությունը իրագործի իր իրավունքը՝ բողոքելու ՄԻԵԴ որոշումը՝ կապված Փերինչեքի գործի շրջանականերում Հայոց ցեղասպանության փաստը ժխտելու հետ:
Հայաստանում ֆրանկոֆոնիայի օրերի շրջանակում Շվեյցարիայի դեսպանատունը ժամանակակից մոտեցմամբ ներկայացնում է երեք ոլորտ՝ սննդագիտություն, ոսկերչական իրերի դիզայն եւ թվային երաժշտություն: Միջոցառումները նախատեսվում են մարտի 14, 15, 20 եւ 21-ին, ինչպես նաեւ ապրիլի 5-ին:
«ԱրմենՏել» ընկերությունը (ապրանքանիշը` Beeline) եւ Բրիտանական խորհուրդը Հայաստանում հայտարարում են լավագույն գրախոսականի եւ «Մեզ հետ, մեր կողքին» մրցույթների մեկնարկի մասին։ Մրցույթներն անց են կացվում  Բրիտանական ֆիլմերի 12-րդ փառատոնի շրջանակում։
Մարտի 3-ին Ստոկհոլմի Սերյելս Թորյ հրապարակում Շվեդիայում հայկական միությունների համադրող կենտրոնի նախաձեռնությամբ տեղի ունեցավ տեղեկատվական ակցիա եւ մոմավառություն՝ նվիրված Սումգայիթի ջարդերի 26-րդ տարելիցին։
Փետրվարի 23–ին «St.John's Smith Square Hall» լոնդոնյան համերգասրահում անցկացված պատանի հայ տաղանդների համերգը մեծ հաջողություն ունեցավ, «Նովոստի–Արմենիա» գործակալությանը հայտնեց համերգի կազմակերպիչ, «Արվեստների պատկերասրահ» մշակութային հիմնադրամի նախագահ Մարիամ Շահինյանը։
Մարտի 2-ին Ստրասբուրգի Սուրբ Մադլեն կաթոլիկ եկեղեցում Տեր Վաչե քահանա Հայրապետյանի կողմից մատուցվեց հոգեհանգստյան պաշտոն՝ նվիրված 1988թ-ի փետրվարի Սումգայիթյան ջարդերի զոհերի հիշատակին։
Փետրվարի 28-ին Վարշավայի Սադիբա թաղամասում գտնվող «Հայկական այգում» տեղադրված խաչքարի մոտ Լեհաստանում հայ համայնքի ներկայացուցիչների մասնակցությամբ Տ. Տաճատ Աբեղա Ծատուրյանի կողմից կատարվեց հոգեհանգստյան կարգ` նվիրված Սումգայիթի եղեռնագործության զոհերի և հայ սպա Գուրգեն Մարգարյանի հիշատակին:
Եկեղեցիների համաշխարհային խորհուրդը արտահայտել է իր խորին անհանգստությունը՝ կապված Փերինչեքի գործի հետ՝ հիշեցնելով, որ Շվեյցարիայի Դաշնային դատարանը ու Ազգային խորհուրդը հստակորեն ճանաչել են Հայոց ցեղասպանությունը՝ որպես պատմական փաստ, գրում է «Nouvelles d'Arménie»-ն:
Փետրվարի 26-ին Բրյուսելի կենտրոնական հրապարակներից մեկում տեղադրված Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը հավերժացնող խաչքարի առջև տեղի ունեցավ Սումգայիթյան ջարդերի 26-րդ տարելիցին նվիրված ոգեկոչման արարողություն: Միջոցառմանը, մասնավորապես, մասնակցեցին աշխատանքային այցով Բրյուսելում գտնվող ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը, Բելգիայի Թագավորությունում Հայաստանի դեսպան Ավետ Ադոնցը, ՆԱՏՕ-ում ՀՀ առաքելության ղեկավար Արմեն Եդիգարյանը, հայ համայնքի ներկայացուցիչներ: Ի հիշատակ այդ սարսափելի ոճրագործության ...
Պրահայում փետրվարի 27-ին, Չեխիայի գիտությունների ակադեմիայի փիլիսոփայության մասնաճյուղի հովանու ներքո տեղի է ունեցել Հայոց ցեղասպանությանը նվիրված սեմինար։
Մարսելում հայկական թեմական տաճարում մարտի 2-ին ադրբեջանական Սումգայիթ քաղաքում 1988թ.-ին հակահայկական ջարդերի զոհերի հիշատակին պատարագ կմատուցվի եւ ծաղկեպսակների դրման արարողություն կանցկացվի: Այդ մասին գրում է «Nouvelles d'Arménie»-ն:
Հայտարարվեցին Հայաստանում բրիտանական ֆիլմերի տասներկուերորդ փառատոնի (22 փետրվարի – 16 մարտի) շրջանակներում անցկացված «Ներառական կինոյի 60 վայրկյանները» մրցույթի հաղթողները, հայտնում է Բրիտանական խորհրդի հայկական գրասենյակը։
Թուրքիայի մարդու իրավունքների միությունը դիմել է Շվեյցարիայի արդարադատության նախարարին՝ պահանջելով բողոքարկել ՄԻԵԴ-ի կողմից Դողու Փերինչեքի գործով կայացրած տխրահռչակ որոշումը։
Շվեյցարիա-Հայաստանի միավորումը վերլուծության է ենթարկել Մարդու իրավունքների եվրոպական դատարանի  որոշումը Դողու Փերինչեքի գործով միջազգային հասարակական իրավունքի բնագավառում փորձագետների եւ շվեյցարական քրեական իրավունքի մասնագետներ հետ միասին ու կազմել է փաստաթուղթ: Ինչպես գրում է «Nouvelles d'Arménie»-ն, փաստաթուղթն ուղարկվել է Արդարադատության ու ոստիկանության դաշնային դեպարտամենտի ղեկավարին, Շվեյցարիայում ՄԻԵԴ ներկայացուցչին՝ կոչ անելով բողոքարկելով որոշումը:
«Հայ գրքի տպագրության 500-ամյակ» հուշադրամը Իտալիայում անցկացվող «Vicenza Numismatica 2013» միջազգային դրամագիտական մրցույթում արժանացել է «Տարվա լավագույն հուշադրամը» մրցանակի:










 
  Яндекс цитирования



Загрузка...