газета армян России
RSS Русский   Հայերեն            
երիտասարդներ
Երեւանի պետական համալսարանի «Երիտասարդ համալսարանականների միավորում» կազմակերպությունն այսօր՝ փետրվարի 27-ին, նախաձեռնել էր արդեն ավանդական դարձած երթ` նվիրված Սումգայիթի ցեղասպանության զոհերի հիշատակին: Այս մասին հայտնում են հասարակական կազմակերպության լրատվական բաժնից:
ԱՄՆ-ում Հայկական երիտասարդական դաշնության եւ Համահայկական ուսանողական ասոցիացիայի նախաձեռնությամբ Հայոց ցեղասպանության մասին տեղեկացվածության բարձրացման ակցիա է տեղի ունեցել , որի արդյունքում «Հայոց ցեղասպանություն» հեշթեգը Twitter-ի եւ այլ սոցիալական ցանցերի թրենդներում երկրորդ հորիզոնականում է հայտնվել, գրում է «Asbarez»-ը:
2014 թ-ին ՀՀ նախագահի դրամաշնորհի մեծ մասը հատկացվելու է Հայոց ցեղասպանության ճանաչմանն ուղղված ծրագրերի իրականացմանը։ Դրամաշնորհների մրցույթը հայտարարվել է փետրվարի 1 - ին:
Վայոց ձորի երիտասարդները համաշխարհային պարային օլիմպիադայի կազմակերպիչներից բատիկայով ձևավորված 4000 իրերի պատվեր են ստացել։ Երիտասարդները բատիկայի հմտություններ ստացել են՝ մասնակցելով Հայաստանի երիտասարդական հիմնադրամի (ՀԵՀ) Վայոց ձորի մարզային կենտրոնի կողմից կազմակերպված անվճար դասընթացներին։ Կենտրոնը դասընթացը կազակերպել էր մարզի սոցիալապես անապահով ընտանիքների 15 երիտասարդի համար։
Հունվարի 30-ին լրացավ Հայ ազատամարտիկ, Արցախյան ազատամարտի հերոս, Արցախյան ազգային-ազատագրական պայքարի լավագույն զավակներից Պետրոս Ղեւոնդյանի (Պետո) 50 ամյակը: Այդ առիթով Ախալցխայի Հայկական Երիտասարդական Կրթամշակութային Կենտրոնում տեղի ունեցավ ֆիլմի դիտում եւ դասախոսություն նվիրված քաջ հայորդու հիշատակին:
Բուլղարիայի մայրաքաղաք Սոֆյայում  հունվարի 23-ից 25-ը անցկացվում է «New Wave»  («Նոր ալիք») միջազգային ուսանողական կինոփառատոնը, որտեղ ներկայացված են նաեւ հայ մասնակիցների ֆիլմեր:
Դեկտեմբերի 25-ին Կիեւի «Ինտերկոնտինենտալ» հյուրանոցում կայացել է Ուկրաինայի հայրեի միության տարեկան ամփոփիչ կոնֆերանսը:
Հայաստանը քայլ է կատարել եռաչափ տպագրության (3D) ոլորտում սեփական արտադրանքը թողարկելու ուղղությամբ: «Թումո» ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնում հայ երիտասարդները նոյեմբերի վերջին հավաքել են մոտ 5 կգ քաշով և 20 սանտիմետր երկարությամբ աշխատանքային հարթակ ունեցող 3D տպագրության սարք:
Թուրքիայում Հայկական հարցի մասին գրող ուսանողներին ու ասպիրատներին հաշվառելու մասին հայկական «Ակոս»-ի հրապարակումը մեծ արձագանք է գտել։ Թեմայի շուրջ մեկնաբանություն է տվել Թուրքական պատմագիտական ընկերության նախագահ Մեթին Հուլագուն։
Հայոց ցեղասպանության ճանաչման դեմ ակտիվ պայքար մղող  Թուրքական պատմագիտական ընկերությունը Թուրքիայի բարձրագույն կրթական խորհրդի միջոցով  թուրքական համալասարաններին գրություն է ուղարկել՝ պահանջելով Հայկական հարցի շուրջ աշխատող ուսանողների, ասպիրանտների անունները, նրանց աշխատանքների վերնագրերը եւ նրանց հետ կապ հաստատելու միջոցները։
«Ժառանգություն» կուսակցության «Հայք» երիտասարդական-ուսանողական միությունը դատապարտում է պաշտոնական Անկարայի կողմից հայ-թուրքական հարաբերությունների վերականգնման հարցում շարունակաբար առաջ քաշվող նախապայմանները եւ Թուրքիայի արտգործնախարար Դավութօղլուի կողմից վերջերս արված հայտարարության մեջ դրանց վերահաստատումը: Այդ մասին ասվում է միության տարածած հայտարարության մեջ:
Այսօր, դեկտեմբերի 7-ին Ախալցխայի Հայկական Երիտասարդական Կրթամշակութային Կենտրոնի նախաձեռնությամբ անցկացվեց 1988թ.  Սպիտակի ավերիչ երկրաշարժի զոհերի հիշատակին նվիրված միջոցառում:
Հաշմանդամություն ունեցող անձանց միջազգային օրվա առթիվ սույն թվականի դեկտեմբերի 3-ին ՅՈՒՆԻՍԵՖ-ի հայաստանյան գրասենյակը եւ Հայաստանի հաշմանդամների «Փյունիկ» միությունը կազմակերպել են ցուցահանդես վաճառք ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակի ճեմասրահում:
ԵՄ կենտրոնում նոյեմբերի 26-28-ին, առաջին անգամ կլինի Հայաստանում Զարգացման եվրոպական օրեր – 2013-ի ուղիղ ցուցադրությունը:
ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանն ընդունեց Սփյուռքահայ ուսանողների խորհրդի առավել ակտիվ 30 ուսանողի՝ աշխարհի 10 երկրից:










 
  Яндекс цитирования



Загрузка...