газета армян России
RSS Русский   Հայերեն            
պատերազմwar
Հայ-ադրբեջանական սահմանին հայկական առաջխաղացումները հիմնականում եղել են ապրիլին, իսկ ադրբեջանականը, որը ֆիքսվել է արբանյակային լուսանկարներով, սկսվել են մայիսի 2-ից: Այսօր՝ հուլիսի 3-ին, «Դիրքային լուռ մարտեր և շիկացում՝ հայ-ադրբեջանական սահմանին. Սողացող պատերա՞զմ, թե՝ վերադիրքավորում» թեմայով քննարկման ժամանակ հայտարարեց փորձագետ Կարեն Վրթանեսյանը՝ հավելելով, որ ադրբեջանական կողմի հիմնական առաջխաղացումը եղել է մայիսի 9-25-ն ընկած ժամանակահատվածում. «Դա այն փուլն է, երբ ադրբեջանական կողմը ճանապարհներ ...
Բուլղարացի լրագրող Դիլյանա Գայտանջիևայի ապշեցուցիչ հետաքննությունը բացահայտել է, որ Ադրբեջանի Silk Way պետական ավիաընկերությունը դիվանագիտական չվերթների քողի տակ վերջին երեք տարիների ընթացքում 350 թռիչք է իրականացրել՝ ծանր զինտեխնիկա և զինամթերք մատակարարելով ահաբեկիչներին աշխարհով մեկ... Ադրբեջանը դիմել է տարբեր երկրների արտաքին գործերի նախարարություններին այդ թռիչքներին դիվանագիտական բացառություն տալու՝ թույլատրելով քաղաքացիական ինքնաթիռներին զենք տեղափոխել, որը, որպես կանոն, արգելվում է Օդային ...
Հալեպում մարտի 8-ի առավոտյան, հրթիռակոծության է ենթարկվել հայաբնակ Նոր Գյուղ թաղամասը: Այս մասին հաղորդում է Հայ առաքելական եկեղեցու Բերիո թեմի մամուլի ծառայությունը:
NEWS.am-ը զգալի կրճատումներով ներկայացնում է ֆրանսիական «Le Parisien» թերթում հրապարակված հոդվածը ֆրանսիական Դիմադրական  շարժման մասնակցի՝ Արսեն Չաքրյանի մասին, ով վերջին ողջ մնացածն էր Մանուշյանի հակաֆաշիստական հայտնի խմբից:
Առաջին համաշխարհային պատերազմը մեկ դար անց եվրոպական պայքարից հեռու ստվեր է նետում: Ժառանգությունը երկու ճգնաժամերն են, որոնք դեռ բարդացնում են միջազգային հարաբերությունները՝ իսրայելա-պաղեստինյան հակամարտություն ու Հայող ցեղասպանություն, գրում է «France-Presse»-ն իր հոդվածում:
Սիրիայի Հալեպ քաղաքի Նոր գյուղ թաղամասում փետրվարի 3-ի կեսօրից հետո տեղի ունեցած հրթիռակոծման հետեւանքով մասնակի  տուժել են  «Սահակյան» գիմնազիայի եւ «Կիլիկիա» շենքերը, որոնք պատկանում են հայկական համայնքին: Այս մասին հաղորդում է Հալեպի Հայ առաքելական եկեղեցու Բերիո թիմի մամուլի ծառայությունը:
Հայոց բանակին նվիրված հետաքրքրիր ֆոտոշարքով հոդված է պատրաստել ռուսական Lenta.ru կայքը: «Արմենպրես»- ի հաղորդմամբ` կայքը ներկայացրել է Հայոց բանակի կազմավորման պատմությունը Հայաստանի Հանրապտետությունում և Լեռնային Ղարաբաղում: «Այն, որ հայկական բանակն այսօր ամենամարտունակ և կազմակերպված բանակներից է տարածաշրջանում, արդեն անհերքելի իրականություն է և մեր ժողովրդի ամենամեծ ձեռքբերումներից մեկը»,- կայքը մեջբերում է ԼՂՀ նախագահի ուղերձը ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանին:
Սիրիայի հայկական համայնքն անվտանգության եւ կենսական լրջագույն խնդիրների առջեւ է կանգնած. սիրիահայերը պայքարում են ոչ միայն ողջ մնալու համար, այլեւ հաց, դեղորայք հայթայթելու համար: Այս մասին այսօր` հունվարի 27-ին, լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց արաբագետ Արաքս Փաշայանը:
Հալեպում կայացել է գնդակոծման հերթական հայ զոհի՝ 1960թ. ծնված Ասատուր Տիգրանյանի հուղարկավորությունը: Նա զոհվել էր   հունվարի 21-ին՝ Հալեպի Ջդեյդե թաղամասում ականանետի արկի բեկորից ստացած վնասվածքից: Այս մասին հայտնում է  Հալեպի հայ առաքելական եկեղեցու Բերիո թեմի մամուլի ծառայությունը:
Հայաստանի ԱԳՆ-ն 2013թ. քայլեր է ձեռնարկել սիրիահայության անվտանգության ապահովման ուղղությամբ: Այդ մասին ասվում է ԱԳՆ-ի 2013թ. գործունեության հաշվետվության մեջ:
Սիրիայի հայ համայնքի վերակենդանցումը բոլոր հայերի գերակայությունն է: Ինչպես հաղորդում է «Արմնեպրես»-ը՝ հղում կատարելով «Ասպարեզ» պարբերականը, այս մասին նշել է Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոս Արամ Ա-ն՝ հայ հավատացյալներին հղած Սուրբ ծննդյան իր ուղերձում:
NEWS.am-ը ներկայացնում է հատվածներ «Global Post»-ում բեսթսելլերի հեղինակ, պարբերականի հատուկ թղթակից Ռիզ Էրլիխի հոդվածից.
Հալեպում դեկտեմբերի 25-ին, կեսօրից հետո հրետանային գնդակոծման է ենթարկվել հայաբնակ Սուլեյմանիե եւ հարեւան թաղամասերը: Այդ մասին հայտնում է Հալեպում Հայ առաքելական եկեղեցու Բերիո թեմի մամուլի ծառայությունը:
Թուրքիան ամեն ինչ անում է, որպեսզի Սիրիայում քրիստոնյաներ ու հատկապես հայեր չմնան, հայկական համայնքը վերանա: Այս մասին, այսօր՝ դեկտեմբերի 19-ին, Հայաստանում Սիրիայի գործերի ժամանակավոր հավատարմատար Իսսամ Նայալի հետ հանդիպման ժամանակ նշել է ՍԴՀԿ Հայաստանի վարչության ատենապետ Նարեկ Գալստյանը: Հանդիպմանը մասնակցել են նաեւ ՍԴՀԿ Հայաստանի վարչության անդամներ՝ փոխատենապետ Վազգեն Մեսրոպյանը, արտակարգ եւ լիազոր դեսպանորդ Դմիտրի Մարտիրոսյանը եւ Գագիկ Մելիքյանը:
Զինյալների կողմից սիրիական Հալեպ քաղաքի կենտրոնական թաղամասերի ռմբակոծության արդյունքում դեկտեմբերի 17-ին զոհվել է Նազարեթ Թրեժեյանը: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում հայտնել է լիբանանյան «Ազդակ» հայկական պարբերականի գլխավոր խմբագիր Շահան Գանտահարյանը:










 
  Яндекс цитирования



Загрузка...