газета армян России
RSS Русский   Հայերեն            
հանցագործություն
Տասը տարի առաջ ՆԱՏՕ-ի զորավարժություններին մասնակցելու առիթով Բուդապեշտ ժամանած հայ սպա Գուրգեն Մարգարյանը քնած պահին կացնահար սպանվեց ադրբեջանցի Սաֆարովի կողմից: Այնուհետեւ դիպաշարը ծանոթ է բոլորին. ձերբակալություն, դատավարություն, ահավոր ճնշում Բաքվի կողմից Հունգարիայի դատաիրավական հաստատությունների վրա, վճիռ, ցմահ բանտարկություն: Երկու տարի առաջ ադրբեջանահունգարական գործարքների եւ լուռ համաձայնությունների իբրեւ արդյունք մարդասպանը հայտնվեց ազատության մեջ եւ արժանացավ Բաքվի կողմից հերոսի կոչմա ...
Ստամբուլի հայկական «Ակոս»-ի նախկին գլխավոր խմբագիր Հրանտ Դինքի սպանության գործով Դինքի ընտանիքի փաստաբանները նոր դատական հայց են ներկայացրել։
ԱՄՆ-ի կոնգրեսականներ Ադամ Շիֆը, Ֆրանկ Պալոնեն եւ Դեյվիդ Սիսիլինը միացել են համայն հայությանը՝ դատապարտելով հայ սպա Գուրգեն Մարգարյանին սպանած Ռամիլ Սաֆարովին Ադրբեջանի իշխանությունների կողմից ներում շնորհելը, հայտնում է Ամերիկայի հայ դատի գրասենյակը:
Այսօր՝ փետրվարի 19-ին լրանում է Հունգարիայում ադրբեջանցի Ռամիլ Սաֆարովի ձեռքով հայ սպա Գուրգեն Մարգարյանի սպանության 10-րդ տարելիցը:
Ստամբուլի Սամաթիա թաղամասում Ստամբուլահայ Մարիցա Քյուչուքի սպանության գործով հերթական դատական նիստի ժամանակ սպանվածի փաստաբանը դատարանին է ներկայացրել դեպքի վայրում հայտնաբերված վիրահատական դանակ եւ պահանջել ներկայացնել այն փորձաքննության։
ՌԴ Պերմի երկրամասում ադրբեջանցի Էլդանիս Մամեդովը եւ Ազար Աքբարովը դատապարտվել են երկարամյա ազատազրկման՝ Սոլիկամսկի ճարտարապետ Օլգա Կարապետյանին սպանելու համար: Առաջինը խիստ ռեժիմի գաղութում 15 տարվա ազատազրկման է դատապարտվել, երկրորդը՝ 23:
Տրապիզոնի նախկին նահանգապետ Հուսեյն Յավուզդեմիրը հայտարարել է, թե ժամանակին կկանխեր Հրանտ Դինքի սպանությունը, եթե զուգահեռ պետությունը (Գյուլենի համայնք-խմբ) չթաքցներ սպանության մասին տեղեկությունները։
Եվրամայդանի ակտիվիստներից մեկի խոսքով, ով հունվարի 22-ի առավոտյան Գրուշեւսկու փողոցում էր, իր աչքի առաջ սպանել են Մայդանի ակտիվիստ Սերգեյ Նիգոյանին:
ԿամԱԶ-ի վարորդ Հրաչյա Հարությունյանի գործով դատական նիստը կկայանա մարտի 14-ին: Այս մասինNEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց Հրաչյա Հարությունյանի դուստրը՝ Լիլիթ Հարությունյանը:
Ստամբուլի հայկական «Ակոս» շաբաթաթերթի նախկին գլխավոր խմբագիր Հրանտ Դինքի սպանության 7-րդ տարելիցին ընդառաջ Ստամբուլում, հունվարի 17,18 եւ 19-ին տեղի կունենան հիշատակի միջոցառումներ։
Թուրքիայում  հայերի գանձեր փնտրողներն այնքան են մասնագիտացել իրենց գործում, որ սկսել են Youtube-ի միջոցով գանձագողության դասեր տալ սկսնակներին։
Տրապիզոնում ձերբակալվել են Դինքի սպանության գործով կասկածյալներ Օսման Հայալը եւ Զեյնել Աբիդին Յավուզը։
Նիժնի Նովգորոդի մարզը միշտ առանձնացել է իր հանդուրժողականությամբ, չէ որ նրա տարածքում ապրում են տասնյակ ժողովուրդներ, սակայն տեղացի բնակիչներին միշտ չէ, որ դուր են գալիս եկվորների ավանդույթներն ու սովորույթները: Այդ մասին դեկտեմբերի 23-ին հայտարարել է Նիժնի Նովգորոդի մարզի Օրենսդիր ժողովի նախագահ Եվգենի Լեբեդեւը՝ մեկնաբանելով իրավիճակը, որը ստեղծվել էր Արզամասում:
Թուրքիայում դեկտեմբերի 17-ին սկսված «մեծ կաշառք» սկանդալային գործողությունից հետո սկիզբ առած ոստիկանապետերի կադրային ջարդին զոհ է գնացել նաեւ Հրանտ Դինքի սպանության մեջ մեղադրվող ոստիկանապետ Ռամազան Աքյուրեքը։
Թուրքիայի Այդընի քաղաքացիական գործերով 3-րդ դատարանում Սեւակ Շահին Բալըքչը սպանության գործով սուտ վկայության դրդած եւ սուտ վկայություն տված Բյուլենթ Քայայի եւ Հալիլ Էքշիի գործով առաջին դատական նիստին Հալիլ Էքշին խոստովանել է, որ ինքը ճնշման տակ է սուտ ցուցմունք տվել։










 
  Яндекс цитирования



Загрузка...