RSS   Русский   Հայերեն            
դիվանագիտություն
ՀՀ–ում ՌԴ արտակարգ և լիազոր դեսպան Իվան Վոլինկինը և դեսպանատան աշխատակիցները ծաղկեպսակ են դրել Երևանում Ա.Ս. Գրիբոյեդովի հուշարձանին` Դիվանագիտական աշխատողի օրվա կապակցությամբ։
Հայաստանի ԱԳՆ-ն 2013թ. քայլեր է ձեռնարկել սիրիահայության անվտանգության ապահովման ուղղությամբ: Այդ մասին ասվում է ԱԳՆ-ի 2013թ. գործունեության հաշվետվության մեջ:
ՀՀ ԱԺ պաշտպանության, ազգային անվտանգության եւ ներքին գործերի մշտական հանձնաժողովի նախկին նախագահ  Հրայր Կարապետյանը նշանակվել է Սանկտ Պետերբուրգում ՀՀ հյուպատոս։ Այս տեղեկությունը NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում հաստատել էր Հրայր Կարապետյանը:
Փետրվարի 25-ից մարտի 1-ը աշխատանքային այցով Ժնեւում էր գտնվում ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Աշոտ Հովակիմյանը:
Հունիսի 29-ին Ստեփանակերտ ժամանած արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանին ընդունեց Արցախի նախագահ Բակո Սահակյանը:
Մայիսի 22-ին Հայաստանի արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանն ու Սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը Բոստոնում մասնակցեցին քաղաքի սրտում գտնվող՝ Հայկական ժառանգության այգու և Հայոց Ցեղասպանության զոհերի հիշատակը հավերժացնող հուշակոթողի պաշտոնական բացման արարողությանը:
Եգիպտոսի Շարմ էլ-Շեյխ քաղաքում ընթացող՝ Չմիացած եկրների շարժման արտգործնախարարների հանդիպման աշխատանքներին մասնակցող ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը մայիսի 10-ին հանդես եկավ ելույթով:
Ապրիլի 29-ին ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը Իրանի Իսլամական Հանրապետության ԱԳ նախարար Ալի Աքբար Սալեհիի հրավերով պաշտոնական այցով ժամանեց Թեհրան:
Ապրիլի 25-ին ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը հանդիպեց Կանադայի Զորյան ինստիտուտի նախագահ Գրեգ Սարգսյանի և գործադիր տնօրեն Ջորջ Շիրինյանի հետ:
Ապրիլի 20-ին Թբիլիսիի Շոթա Ռուսթավելիի անվան դրամատիկական թատրոնի փոքր դահլիճում տեղի ունեցավ համերգ` նվիրված Հայաստանի Հանրապետության և Վրաստանի միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 20-րդ տարեդարձին:
Եւրոպայի Հայ Դատի գրասենեակը հանդիպում մը ունեցաւ այսօր, Եւրոպական Միութեան, Պելճիքայի եւ Լիւքսեմպուրկի մէջ Վրաստանի հանրապետութեան արտակարգ եւ լիազօր դեսպան, տիկին Սալոմէ Սամատաշվիլիի հետ։ Հանդիպման ներկայ էին Եւրոպայի Հայ Դատի Գրասենեակի նախագահ Գասպար Կարապետեան եւ հասարակական կազմակերպութեանց կապերու եւ հաղորդակցութեան պատասխանատու Պետօ Տէմիրճեան։
20 տարի առաջ այս օրը Եվրոպայում անվտանգության եւ համագործակցության խորհրդակցության Արտգործնախարների Խորհրդի որոշմամբ սկիզբ դրվեց ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման Մինսկի գործընթացին, որի արդյունքում ձեւավորվեց Մինսկի խումբը եւ նրա համանախագահությունը, որի առաքելությունն է բանակցությունների միջոցով՝ միջազգային իրավունքի հիմնարար սկզբունքների հիման վրա, հասնել հիմնախնդրի խաղաղ կարգավորմանը:
Մարտի 17-ին, աշխատանքային այցելությամբ Վրաստան ժամանած արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը հանդիպում ունեցավ իր գործընկերոջ՝ Գրիգոլ Վաշաձեի հետ:
Մարտի 16-ին տեղի ունեցավ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանի եւ Գերմանիայի արտգործնախարար Գիդո Վեստերվելեի հանդիպումը, ով պաշտոնական այցելությամբ ժամանալ էր Երեւան:










 
  Яндекс цитирования



Загрузка...