• ԳԼԽԱՎՈՐ
  • ՄԵՐ ՄԱՍԻՆ
  • ՄԵՐ ՀԱՅՐԵՆԻՔԸ
  • ՍՏԵՂԾԱԳՈՐԾՈՒԹՅՈՒՆ
  • ԳՈՎԱԶԴԱՏՈՒՆԵՐԻՆ
  • ԲԱԺԱՆՈՐԴԱԳՐՈՒԹՅՈՒՆ
  • ՖՈՐՈՒՄ
Երկրամաս

Երկուշաբթի, 08 մարտի 2021
RSS Русский   Հայերեն              
  • Նորություններ
  • քաղաքականություն
    • դիվանագիտություն
    • Հայ Դատը
    • ՄԱԿ
  • Անդրկովկաս
    • Արցախ
    • Վրաստան
    • Ջավախք
    • Աբխազիա
    • Ադրբեջան
  • տնտեսություն
  • բանակ
    • պատերազմ
  • Սփյուռք
  • հասարակություն
    • առողջություն
    • պատմություն
    • կրթություն
    • բարեգործություն
    • գիտություն
    • ինքնություն
    • երիտասարդներ
    • երեխաներ
    • վետերաններ
    • կրոն
    • հանցագործություն
    • այլատյացություն
    • վիդեո
  • վերլուծություն
    • հարցազրույց
  • մոլորակ
    • Ռուսաստան
    • ԱՄՆ
    • Թուրքիա
    • հետխորհրդային երկրներում
    • Ֆրանսիա
    • Եվրոպա
    • Իսրայել
    • Ասիա
    • Հունաստան
    • Իրան
    • քրդեր
  • մշակույթ
  • սպորտ
РАСШИРЕННЫЙ ПОИСК

Երիտասարդական ավանդական հավաքները Գերմանիայում որպես ինքնության զորացման առանձնահատուկ ազդակներ

06.01.2012   
  
hits: 1549


2011 թվականի դեկտեմբերի 16-ին Գերմանիայի նորդռայն-վեստֆալյան գողտրիկ քաղաքը` Ախենը, վերածվել էր «փոքրիկ Հայաստանի»: Պատճառը կայսերական այս քաղաքում կազմակերպված Գերմանիայի հայ երիտասարդների հերթական ձմեռային հանդիպումն էր:

Այսպիսի հանդիպումները կազմակերպվում են ավանդաբար` 1987 թվականից սկսած, տարեկան երկու անգամ: Դա Գերմանահայոց Կենտրոնական Խորհրդի (ԳԿԽ) հիմնական աշխատանքներից մեկն է:

Հանդիպման վայրը պատահաբար չէր ընտրված: Ախենում ևս հայերը ակտիվ գործունեություն են ծավալել. դեռևս 9-րդ դարում հայ վարպետների աջակցությամբ կառուցվում է Ախենի հայտնի դոմի (եկեղեցու) գմբեթը:

Ախենում են օծվել 31 գերմանական թագավորներ, այդ թվում նաև ծագումով հայ կայսրուհի Թեոֆանուի ամուսինը` կայսր Օտտո 2-րդը և նրանց որդին` Օտտո 3-րդը:

19-դարի 80-90-ականներին Անդրեաս Արծրունին` հանքաբանության ու ֆիզիկական քիմիայի հռչակավոր պրոֆեսորը, գիտա-մանկավարժական բեղուն գործունեություն է ծավալել Ախենի թագավորական տեխնիկական համալսարանում:

Իսկ արդեն 1969 թվականին այս քաղաքում գերմանախոս երեք երկրների` Գերմանիայի, Ավստրիայի և Շվեյցարիայի հայկական միությունների համատեղ գումարած հիմնադիր համագումարը հիմք է դնում Գերմանախոս Երկրների Կենտրոնական Կազմակերպությանը, որը հետագայում վերածվում է Գերմանահայոց Կենտրոնական Խորհրդի (ԳԿԽ), որի մերօրյա ատենապետի` Ազատ Օրդուխանյանի բնորոշմամբ, որը երիտասարդական հավաքի գլխավոր պատասխանատուն էր, «սույն հավաքները ունեն ուսուցողական, ճանաչողական, դաստիարակչական ու ազգային չափազանց մեծ նշանակություն»:

«Սույն հավաքների միջոցով մենք փորձում ենք մեր երիտասարդներին փոխանցել գերմանական պատմության ու մշակույթի հայկական մասը, ծանոթացնել Գերմանիայի տարբեր քաղաքներին, դրանցում արձանագրված հայկական հետքերին, ինչպես նաև հայկական ներկային»,- Aachener Nachrichten (21.12.2011) շրջանային թերթից այցելած թղթակցին երիտասարդական հավաքների նպատակների մասին հակիրճ ներկայացրեց պր. Ա. Օրդուխանյանը:

Չմոռանանք նշել նաև ԳԿԽ-ի ատենադպրուհի Սոնա Հակոբյանի կատարած հսկայական աշխատանքը, որը հավաքի հիմնական համակարգողն էր: ԳԿԽ-ի վարչության երիտասարդական հարցերի պատասխանատու դր. Ասպետ Անթապյանի, կազմակերպության «Երիտասարդ Հայեր» հանձնախմբի (www.Junge-armenier.de) անդամներ ` Եղշա Բաքրջյանի, Լուսինե Կարապետյանի, Արամազդ Սարգիս-Կարապետյանցի, Լևոն Համբարձումյանի և Մարտին Վայվալակի հետ մշակած հանդիպման եռօրյա ծրագիրը ընթանում էր «Հայերը Գերմանիայում, գերմանացիները Հայաստանում» թեմայով, որը նույն թվականի ամառային երիտասարդական հավաքի թեմատիկ շարունակությունն էր:

Հայկական դպրոցի, մամուլի, եկեղեցիների ու կուսակցությունների կողքին թերևս այսպիսի միջոցառումների օգնությամբ ևս պետք է նպաստել հայկական ավանդույթների ու սովորույթների պահպանմանը: Այս հանդպումներն ունեն հայապահպանման ու հայազարգացման հատուկ շեշտադրում: Դրանք նաև լավ առիթներ են երիտասարդների ծանոթության, ընկերության ու ընտանիքների կազմավորման համար: Ապրելով օտար միջավայրում` դժվար է պահպանել ազգային դիմագիծը: Դրա համար մեծ ցանկություն է պետք` չձուլվելու ցանկություն, ինչպես նաև համապատասխան կառույցներ ու անձնական զոհաբերություն:

Դեկտեմբերի 16-19-ի հանդիպումը, որը կազմակերպված էր հավուր պատշաճի, Ախեն էր բերել մոտ 50 երիտասարդ հայերի` Գերմանիայի ամենատարբեր քաղաքներից` Քյոլնից, Մայնի Ֆրանկֆուրտից, Դորթմունդից, Բոխումից, Վուպերտալից, Նյուրնբերգից, Բոննից, նույնիսկ ռումինական Բուխարեստից:

Երեկոն հատկապես անմոռանալի դարձրեց որպես պատվավոր հյուր հրավիրված, Գերմանիայում պաշտոնապես ամենաուժեղ մարդը ճանաչված, մեր հայրենակիցը` Պատրիկ Բաբումյանը: Նրա հետ զրույցն ու կազմակերպված ուժի ցուցադրությունը ազգային հպարտության ու ինքնության զորացման առանձնահատուկ զգացումներ փոխանցեցին հավաքին մասնակից երիտասարդներին:

Հաջորդ օրերի ծրագրերը խիստ հագեցած էին:

Գերմանահայ երիտասարդ մասնագետ Նաթալի Ադամը ներկայացրեց «Դեպի Հայաստան» ծրագրին` իր եռամսյա մասնակցության մանրամասները, խրախուսեց ներկաներին ու առաջարկեց անպայման մասնակից դառնալ այս կարևոր ծրագրին: Նրան հաջորդեց 18-ամյա Եղշա Բաքրջյանի բանախոսությունը` Հայաստանում 4,5 ամսում հայերեն սովորելու և հայրենի դպրոցներից մեկում ազգային գիտակցության ու ինքնության ամրապնդման իր փորձառությունը:

Այնուհետև դր. Շավարշ Հովասափյանը ներկայացրեց Գերմանիայի ներկա հայկական համայնքների կազմավորման, գործունեության ու նրա գլխավոր ղեկավար մարմնի` Գերմանահայոց Կենտրոնական Խորհրդի ձևավորման պատմությունն ու աշխատանքի կարևոր ոլորտները: Դր . Շավարշ Հովասափյանը 1963 թվականից ապրում է Գերմանիայում և Պարսկաստանից տեղափոխման օրվանից (48 տարի շարունակ) ծառայում է գերմանահայ համայնքին և ամենաերկարն է ղեկավարել ԳԿԽ-ն:

Ծրագրի երրորդ օրը երիտասարդներին սպասվում էր դրա ամենահետաքրքիր ու վիճահարույց բաժինը` Ախենի կինոթատրոններից մեկում «Անտունի» ֆիլմի դիտումն ու նրա գլխավոր ռեժիսորի` Սամիրա Ռադսիի և թուրք դերասանուհի Գյունայ Կյոզեի (Արսինե), (մեկ այլ թուրք դերասանուհի` Նյուրսել Կոզեն խաղում էր Անուշի դերը) հետ հանդիպումը: Թուրք դերսանուհիների կատարմամբ հայերի ինքնության և հայրենիքի մասին պատմող ֆիլմը բավականին վրդովմունք առաջացրեց հայ երիտասարդներից մի մասի մոտ: Ֆիլմի մասին քննարկումը դեռ պետք է շարունակվեր Ախենի հայկական համայնքում, որը մի քանի ժամով հյուրընկալեց երիտասարդական հավաքին եկած 50 հայ երիտասարդներին: Ախենի համայնքը Ռազմիկ Ավագյանի, Ավետիք Ավետիսյանի, Մուրադ Յանարի և մյուսների ղեկավարությամբ գործում է մոտ 6 տարի: Համայնքում հայ երիտասարդների ջերմ ընդունելությանը հաջորդեց «Անտունի» ֆիլմի քննարկումը ռեժիսորի և թուրք դերասանուհու հետ: Թերևս ֆիլմի ռեժիսորն ու սցենարի հեղինակը` մեր հայրենակցուհի Կարին Կաչին կարծում են, որ յուրաքանչյուր հայ պետք է երախտապարտ լինի հայերի մասին Գերմանիայում ֆիլմ նկարահանելու համար: Բայց քննարկումը ցույց տվեց, որ կան նաև հակառակ կարծիքներ: Նախ քննադատվեց ֆիլմի այն մասը, որ ինքնության մասին ֆիլմում չպետք է ընդգծվեր հայ աղջկա և օտար տղամարդու սիրավեպը, ապա «վերադարձ դեպի արմատներ» երևույթը ներկայացնելիս ֆիլմի հեղինակները պետք է իրենց հերոսուհուն ոչ թե Երևան բերեին, այլ տանեին այնտեղ, որտեղ ապրել և որտեղից գաղթել էին նրա ծնողները, այսինքն` Արևմտյան Հայաստան: Հստակ երևում էր, որ ֆիլմի ստեղծողները շատ թույլ պատկերացում են ունեցել հայրենիքի գաղափարի և քաղաքականության անմիջական կապի վերաբերյալ: Բուռն քննարկումներն ու հարցադրումներն, իհարկե, արդեն ոչինչ չփոխեցին: ֆիլմը ցուցադրվում է արդեն: Մասնակիցներից հատկապես որոշ անհանգստացողների նխատակն էր ցույց տալ, որ ոչ բոլոր հայերն են ողջունում նման բնույթի ֆիլմերը: Նման քննարկումները կարող են սթափեցնել ֆիլմի հեղինակներին իրենց հետագա ծրագրերը կազմելիս:

Երեկոյի հույզերը հանգստացրեց հայկական ավանդական համով-հոտով խորովածը:

Բարձր տրամադրությամբ, հայրենասիրական ոգով տոգորված երիտասարդներն ու կազմակերպիչները դեկտեմբերի 19-ի առավոտյան հրաժեշտ տվեցին միմյանց` 2012-ի ամռանը այս անգամ արդեն Արևելյան Գերմանիայի Լայպցիգ քաղաքում միմյանց հանդիպելու ակնկալիքով:

Մարինե Խլղաթյան

Ամբերգ, Գերմանիա

Tags: Սփյուռք/Diaspora, հասարակություն/society, երիտասարդներ/youth, Եվրոպա/Europe

ВНИМАНИЕ! НИЖЕ РЕКЛАМНЫХ БЛОКОВ ВЫ МОЖЕТЕ ОСТАВИТЬ СВОЙ КОММЕНТАРИЙ К СТАТЬЕ. ВСЕ КОММЕНТАРИИ ПРОХОДЯТ ПРЕМОДЕРАЦИЮ, ПОЭТОМУ ХОРОШО ПОДУМАЙТЕ, ПРЕЖДЕ ЧЕМ ЧТО-ТО НАПИСАТЬ.




Комментарии для сайта Cackle

ПОСЛЕДНИЕ КОММЕНТАРИИ НА САЙТЕ


home

վիդեո օրվա

Մոնրեալում 3-րդ անգամ կազմակերպված այս քայլերթին մասնակցել են Ցեղասպանություն վերապրած ազգերի ներկայացուցիչները, նաեւ բարձրաստիճան պաշտոնյաներ, այդ թվում Մոնրեալի քաղաքապետը: Մանրամասները՝ տեսանյութում:

Ամենա սիրված

Թուրք գործիչը խոստովանում է, որ իրենց համար ծանր հարված էր, երբ Տեխասը ճանաչեց Հայոց ցեղասպանությունը
Ինքնորոշման իրավաչափությունը
Հայաստանի անվտանգության «իրանական» սպառնալիքը
Հայ լուսանկարիչները նվաճում են National Geographic-ի կայքը
Երբ երկրում կվերջանան քաղաքական ցնցումները՞

Հայոց ցեղասպանություն

Եվրոպական դատարանը Կաթողիկոսարանի հայցը համարում է անընդունելի, և այդ որոշումը չի կարող բողոքարկվել
Թուրք գործիչը խոստովանում է, որ իրենց համար ծանր հարված էր, երբ Տեխասը ճանաչեց Հայոց ցեղասպանությունը
Բազմահազարանոց քայլերթ՝ հանուն ցեղասպանությունների կանխարգելման (տեսանյութ)
Թուրքական հակաքայլերը նպաստում են Ցեղասպանության հարյուրամյակի քարոզչությանը
Շվեյցարիայի բողոքը ՄԻԵԴ որոշումը սրբագրելու հնարավորություն կտա. Կիրո Մանոյան



Загрузка...


Регистрация Войти

Նորություններ

11:01 Երբ երկրում կվերջանան քաղաքական ցնցումները՞
23:31 Դավաճանություն է վարկաբեկել մեր հազարամյա եկեղեցին և սրբավայրերը. Բաց նամակ ՀՀ իրավապահներին
17:50 Ադրբեջանը դիրքերը սկսել է առաջ բերել մայիսի 9-ից հետո. Կարեն Վրթանեսյան
08:21 Առանցքի պետությունները եւ կրկնակի խաղերը
05:57 Կրոնական ազատությունների մասին իր տարեկան զեկույցում ԱՄՆ-ի պետքարտուղարությունը խստորեն քննադատում է Թուրքիային
05:44 US State Department Slams Turkey In its Annual Religious Freedom Report
10:33 Բացահայտվեց անհիմն հայտարարություններ անող ևս մեկ հակահայ գրող
10:29 Another Anti-Armenian Writer Exposed For Making Baseless Allegations
13:25 Դժբախտ զուգադիպություն. թուրք ամերիկացին հարձակվում է Բուրդենի վրա նրա ինքնասպանության նախօրեին
13:19 Unfortunate Coincidence: Turkish-American Attacks Bourdain on the Eve of his Suicide
11:02 Թուրքիան Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի առավել հաճախ խախտողն է
10:59 Turkey is Most Frequent Violator of European Convention on Human Rights
00:55 Եվրոպական դատարանը Կաթողիկոսարանի հայցը համարում է անընդունելի, և այդ որոշումը չի կարող բողոքարկվել
15:40 Ադրբեջանի անմիտ քարոզիչը մեղադրում է Կալիֆորնիայի հայերին
00:05 Թուրք գործիչը խոստովանում է, որ իրենց համար ծանր հարված էր, երբ Տեխասը ճանաչեց Հայոց ցեղասպանությունը