Երկրամաս

Հինգշաբթի, 22 մայիսի 2025
Гарегин Нжде
  RSS     Русский   Հայերեն            
  • ԳԼԽԱՎՈՐ
  • Նորություններ
  • քաղաքականություն
    • դիվանագիտություն
    • Հայ Դատը
    • ՄԱԿ
  • Անդրկովկաս
    • Արցախ
    • Վրաստան
    • Ջավախք
    • Աբխազիա
    • Ադրբեջան
  • տնտեսություն
  • բանակ
    • պատերազմ
  • Սփյուռք
  • հասարակություն
    • առողջություն
    • պատմություն
    • կրթություն
    • բարեգործություն
    • գիտություն
    • ինքնություն
    • երիտասարդներ
    • երեխաներ
    • վետերաններ
    • կրոն
    • հանցագործություն
    • այլատյացություն
    • վիդեո
  • վերլուծություն
    • հարցազրույց
  • մոլորակ
    • Ռուսաստան
    • ԱՄՆ
    • Թուրքիա
    • հետխորհրդային երկրներում
    • Ֆրանսիա
    • Եվրոպա
    • Իսրայել
    • Ասիա
    • Հունաստան
    • Իրան
    • քրդեր
  • մշակույթ
  • սպորտ
  • ՄԵՐ ՄԱՍԻՆ
РАСШИРЕННЫЙ ПОИСК

Սուրբ Ծննդյան և Մկրտության տոնակատարությունը վիրահայոց համայնքում

07.01.2012   
  
hits: 2852


Նորամուտ տարվա hոգևոր և ազգային տոների առաջնեկ Սուրբ Ծննդի և Մկրտության տոնակատարությունը վիրահայոց թեմում մեկնարկեց Թբիլիսիի Սուրբ Էջմիածին եկեղեցում թեմի հոգևոր առաջնորդ գերաշնորհ տեր Վազգեն եպիսկոպոս Միրզախանյանի մատուցած ճրագալույցի Սուրբ պատարագով, որին ներկա էին տեղի հայ համայնքի ղեկավար այրերը, մտավորականության ներկայացուցիչներ, պետական և հասարակական գործիչներ, հավատացյալներ: Վիրահայոց հոգևոր թեմի առաջնորդը Սուրբ պատարագի ընթացքում ընթերցեց Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի շնորհավորական ուղերձը Ամանորի և Սուրբ Ծննդյան տոների առիթով:

Հունվարի 6-ի առավոտյան Թբիլիսիի առաջնորդանիստ Սուրբ Գևորգ եկեղեցու Սուրբ պատարագին ներկա գտնվելու և Թբիլիսիի հայ ազգաբնակչությանը շնորհավորելու էին եկել Վրաստանի խորհրդարանի փոխխոսնակ Գիգի Ծերեթելին, Թբիլիսիի Սակրեբուլոյի նախագահ Զաալ Սամադաշվիլին, Անվտանգության խորհրդի փոխքարտուղար Թամար Կինծուրաշվիլին:

Հավատացյալներին ուղղված իր խոսքում Սրբազան Հայրը շնորհավորանքի և երախտիքի խոսք ուղղեց նաև վրաց պաշտոնական անձանց՝ այդ օրը Հայ Առաքելական Եկեղեցի այցելելու և Քրիստոնեական տոները հայերի հետ միասին նշելու կապակցությամբ:

Թբիլիսիի և ողջ Վրաստանի հայ ազգաբնակչությանը եկեղեցական հոգեթով տոների առթիվ շնորհավորեցին վրացի բարձրպաշտոնյա հյուրերը, որոնք գնահատելով թբիլիսահայության ներդրումն այս քաղաքի և այս երկրի բարգավաճման գործում, բարեմաղթանքի խոսքեր ուղղեցին համայն հայությանը Ամանորի և Սուրբ Ծննդի կապակցությամբ:

Սուրբ Ծննդյան և Աստվածահայտնության տոնակատարություններ եղան Սամցխե-Ջավախքի հայոց եկեղեցիներում, գլխավորությամբ առաջնորդական ընդհանուր փոխանորդ Բաբգեն Սալբիյանի: Տոները նշվեցին նաև Բաթումիի և Քվեմո-Քարթլիի հայ համայնքներում:

Քրիստոսի Սուրբ Ծննդով և հրաշափառ հայտնության հոգեպարար հույզերով և մեծ սիրով տոգորված հայ հավատացյալները մոմերով և օրհնված ջրով վերադարձան իրենց տները:

ՀԱՅԱՐՏՈՒՆ,ԹԲԻԼԻՍԻ

Tags: Սփյուռք/Diaspora, հասարակություն/society, կրոն/religion, Վրաստան/Georgia

ЕСЛИ ВЫ ЖЕЛАЕТЕ ОКАЗАТЬ ПОДДЕРЖКУ ИНФОРМАЦИОННОМУ ЦЕНТРУ «ЕРКРАМАС», ПРОСИМ ДЛЯ ВЗНОСОВ ВОСПОЛЬЗОВАТЬСЯ РАЗМЕЩЕННЫМИ НИЖЕ РЕКВИЗИТАМИ:
Карта Сбербанка – 4276 3000 2814 4379
Карта Юмани – 2204 1201 1109 3197

Благодарим за оказанную в июне поддержку: Нагапет Арамович М. (21.06.2024), Андраник Аветисович Т. (14.06.2024)



home

վիդեո օրվա

Մոնրեալում 3-րդ անգամ կազմակերպված այս քայլերթին մասնակցել են Ցեղասպանություն վերապրած ազգերի ներկայացուցիչները, նաեւ բարձրաստիճան պաշտոնյաներ, այդ թվում Մոնրեալի քաղաքապետը: Մանրամասները՝ տեսանյութում:

Ամենա սիրված

Թուրք գործիչը խոստովանում է, որ իրենց համար ծանր հարված էր, երբ Տեխասը ճանաչեց Հայոց ցեղասպանությունը
Ինքնորոշման իրավաչափությունը
Երբ երկրում կվերջանան քաղաքական ցնցումները՞
Դավաճանություն է վարկաբեկել մեր հազարամյա եկեղեցին և սրբավայրերը. Բաց նամակ ՀՀ իրավապահներին
Առանցքի պետությունները եւ կրկնակի խաղերը

Հայոց ցեղասպանություն

Եվրոպական դատարանը Կաթողիկոսարանի հայցը համարում է անընդունելի, և այդ որոշումը չի կարող բողոքարկվել
Թուրք գործիչը խոստովանում է, որ իրենց համար ծանր հարված էր, երբ Տեխասը ճանաչեց Հայոց ցեղասպանությունը
Բազմահազարանոց քայլերթ՝ հանուն ցեղասպանությունների կանխարգելման (տեսանյութ)
Թուրքական հակաքայլերը նպաստում են Ցեղասպանության հարյուրամյակի քարոզչությանը
Շվեյցարիայի բողոքը ՄԻԵԴ որոշումը սրբագրելու հնարավորություն կտա. Կիրո Մանոյան


Регистрация Войти
РАСШИРЕННЫЙ ПОИСК

Նորություններ

11:01 Երբ երկրում կվերջանան քաղաքական ցնցումները՞
23:31 Դավաճանություն է վարկաբեկել մեր հազարամյա եկեղեցին և սրբավայրերը. Բաց նամակ ՀՀ իրավապահներին
17:50 Ադրբեջանը դիրքերը սկսել է առաջ բերել մայիսի 9-ից հետո. Կարեն Վրթանեսյան
08:21 Առանցքի պետությունները եւ կրկնակի խաղերը
05:57 Կրոնական ազատությունների մասին իր տարեկան զեկույցում ԱՄՆ-ի պետքարտուղարությունը խստորեն քննադատում է Թուրքիային
05:44 US State Department Slams Turkey In its Annual Religious Freedom Report
10:33 Բացահայտվեց անհիմն հայտարարություններ անող ևս մեկ հակահայ գրող
10:29 Another Anti-Armenian Writer Exposed For Making Baseless Allegations
13:25 Դժբախտ զուգադիպություն. թուրք ամերիկացին հարձակվում է Բուրդենի վրա նրա ինքնասպանության նախօրեին
13:19 Unfortunate Coincidence: Turkish-American Attacks Bourdain on the Eve of his Suicide
11:02 Թուրքիան Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի առավել հաճախ խախտողն է
10:59 Turkey is Most Frequent Violator of European Convention on Human Rights
00:55 Եվրոպական դատարանը Կաթողիկոսարանի հայցը համարում է անընդունելի, և այդ որոշումը չի կարող բողոքարկվել
15:40 Ադրբեջանի անմիտ քարոզիչը մեղադրում է Կալիֆորնիայի հայերին
00:05 Թուրք գործիչը խոստովանում է, որ իրենց համար ծանր հարված էր, երբ Տեխասը ճանաչեց Հայոց ցեղասպանությունը