Երկրամաս

Չորեքշաբթի, 10 օգոստոսի 2022
Гарегин Нжде
  RSS     Русский   Հայերեն              
  • ԳԼԽԱՎՈՐ
  • Նորություններ
  • քաղաքականություն
    • դիվանագիտություն
    • Հայ Դատը
    • ՄԱԿ
  • Անդրկովկաս
    • Արցախ
    • Վրաստան
    • Ջավախք
    • Աբխազիա
    • Ադրբեջան
  • տնտեսություն
  • բանակ
    • պատերազմ
  • Սփյուռք
  • հասարակություն
    • առողջություն
    • պատմություն
    • կրթություն
    • բարեգործություն
    • գիտություն
    • ինքնություն
    • երիտասարդներ
    • երեխաներ
    • վետերաններ
    • կրոն
    • հանցագործություն
    • այլատյացություն
    • վիդեո
  • վերլուծություն
    • հարցազրույց
  • մոլորակ
    • Ռուսաստան
    • ԱՄՆ
    • Թուրքիա
    • հետխորհրդային երկրներում
    • Ֆրանսիա
    • Եվրոպա
    • Իսրայել
    • Ասիա
    • Հունաստան
    • Իրան
    • քրդեր
  • մշակույթ
  • սպորտ
  • ՄԵՐ ՄԱՍԻՆ
РАСШИРЕННЫЙ ПОИСК

Բոստոնի կենտրոնում բացվեց Հայկական ժառանգության այգին և հայոց Ցեղասպանության զոհերի հիշատակի հուշարձանը

06.06.2012   
  
hits: 2418


Մայիսի 22-ին Հայաստանի արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանն ու Սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը Բոստոնում մասնակցեցին քաղաքի սրտում գտնվող՝ Հայկական ժառանգության այգու և Հայոց Ցեղասպանության զոհերի հիշատակը հավերժացնող հուշակոթողի պաշտոնական բացման արարողությանը:

Միջոցառմանը, որին մասնակցում էին հազարավոր բոստոնցիներ, Ցեղասպանության հուշարձանի բացումը խորհրդանշող ժապավենը կտրեցին ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը, Մասաչուսեթսի նահանգապետ Դեվալ Պատրիկը, կոնգրեսմեն Էդ Մերկին, Բոստոնի քաղաքապետ Թոմաս Մենինոն, Հայկական ժառանգության հիմնադրամի նախագահ Ջիմ Գալստյամը, ԱՄՆ արևելյան ափի հոգևոր առաջնորդները:

Մասաչուսեթսի նահանգապետ Դեվալ Պատրիկը, կոնգրեսմեն Էդ Մերկին, Բոստոնի քաղաքապետ Թոմաս Մենինոն իրենց ելույթներում կարևորեցին նահանգի հայության ներդրումը Բոստոնի, Մասաչուսեթսի և Միացյալ Նահանգների զարգացման և բարգավաճման գործում: Ամերիկյան բարձրաստիճան պաշտոնյաներն անդրադարձան Հայոց Ցեղասպանության ոգեկոչման, ճանաչման և դատապարտման կարևորությանը՝ այդ առումով ողջունելով Ցեղասպանության հուշարձանի բացումը Բոստոնի կենտրոնում:

Բացման արարողությանը ելույթ ունեցավ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը, ով իր խոսքում շնորհակալություն հայտնեց Մասաչուսեթսի նահանգային և Բոստոնի քաղաքային իշխանություններին հայկական համայնքի նախաձեռնությանը սատարելու և իրականացմանն օժանդակելու համար, Մասաչուսեթսի հայ համայնքային կառույցներին՝ Հայկական ժառանգության այգու և Ցեղասպանության հուշարձանի գաղափարն առաջ քաշելու և միահամուռ ջանքերով այն կենսագործելու համար:

«Հայկական ժառանգության այգին Բոստոնի սրտում առաջին հուշարձանն է, որը հիմնվել է Մասաչուսեթսի պետական սեփականություն հանդիսացող տարածքում ու նվիրված է Հայոց Ցեղասպանության զոհերի հիշատակին. այն նաև խորհրդանշում է հայ համայնքի ներդրումը ամերիկյան հասարակության մշակութային բազմազանության մեջ։

Այս այգին նաև հայկական համայնքի երախտագիտության արտահայտությունն է Միացյալ Նահանգներին, ամերիկյան ժողովրդին, Մասաչուսեթս նահանգին և այս քաղաքին, որն ընդունել է Հայոց Ցեղասպանության հետևանքով հայրենազրկված հազարավոր հայերի։

Ես հիշում եմ իմ այցելությունը Բոստոն 2010թ. սեպտեմբերին, երբ առաջին անգամ ծանոթացա Հայկական ժառանգության այգու և հուշարձանի մտահղացմանը և ես ուրախ եմ, որ այս վեհ նախաձեռնությունն այս ժամանակահատվածում իրականություն դարձավ»,- ասաց Հայաստանի արտգործնախարարը:

Անդրադառնալով պատմական հիշողության կարևորությանը՝ Էդվարդ Նալբանդյանը նշեց. «Ասում են՝ մարդկային հիշողությունը կարճ է, բայց վստահաբար այդպիսին չէ մարդկության հիշողությունը։ Նրանք, ովքեր հույս էին տածում, որ ժամանակը մոռացության կմատնի ցեղասպանության հրեշավոր հանցագործությունը, խորապես սխալվել են։ Այսօր, գրեթե 100 տարի անց, հազարավոր մարդկանց ներկայությունն այս հուզիչ արարողությունը՝ դրա վառ ապացույցն է։

Այս նախաձեռնությունն իրականություն է դարձել Հայոց Ցեղասպանության հարյուրամյակի նախօրեին և վերահաստատում է, որ աշխարհում ապրող յուրաքանչյուր հայ երբեք չի մոռանալու, չի լռելու, ճշմարտություն ու արդարություն է պահանջելու: Եվ հայ ժողովրդի՝ այս արդար պահանջներին պետք է աջակից լինեն բոլոր նրանք, ովքեր մտահոգ են մարդկության խաղաղ ապագայի համար:

Ցեղասպանությունների ժխտումը, անպատժելիությունը մարդկության դեմ նոր հանցագործությունների իրականացման ճանապարհ են հարթում։ Անկախ աշխարհաքաղաքական և այլ շահերից, միջազգային հանրությունը պետք է միասնաբար պայքարի ցեղասպանության դատապարտման և դրա կանխարգելման համար։ Այդ միասնականության բացակայության պատճառով է, որ մարդկությունն ականատես է լինում ցեղասպանությունների իրագործման նոր փորձերի»։

Նախարար Նալբանդյանն ընդգծեց. «Մեր միասնական ջանքերը սկսում են արդյունքներ տալ։ Շուրջ մեկ դար Թուրքիայում փակի տակ գտնվող քննարկումը բացվում է: Այդ առումով թուրք հայտնի գործարար Իցհակ Ալատոնի կոչը խորհրդանշական է. նա ասում է. «եկեք բարձրացնենք մեր ձայնը Անկարայի խորհրդարանում, եկեք հարգենք անմեղ զոհերի հիշատակը և առճակատվենք մեր անցյալի հետ»։

Ավելի ու ավելի շատ մարդիկ են Թուրքիայում սկսում մտածել Ալատոնի պես։ Հայոց Ցեղասպանության հիշատակի արարողությունները Ստամբուլում և այլ թուրքական քաղաքներում դրա վկայությունն են։

Կցանկանայի հույս հայտնել, որ այս այգին կդառնա մի վայր, մի ուխտատեղի, որտեղ կգան ոչ միայն ցեղասպանության զոհերի ժառանգները, այլ նաև այդ հանցագործությունն իրագործողների ժառանգները և միասին ծաղիկներ կդնեն անմեղ զոհերի հիշատակին»։

Այգու բացման արարողությունից առաջ Էդվարդ Նալբանդյանն ու Հրանուշ Հակոբյանը հանդիպեցին Մասաչուսեթսի նահանգապետ Դեվալ Պատրիկի հետ, ում շնորհակալություն հայտնեցին Մասաչուսեթսի հայկական կազմակերպությունների նախաձեռնություններին աջակցելու համար: Հանդիպմանը հանգամանալից քննարկում տեղի ունեցավ հայ-ամերիկյան բարեկամական գործընկերության ամրապնդմանն առնչվող հարցերի, Հարավային Կովկասի տարածաշրջանային խնդիրների շուրջ:

Բոստոնում Հայաստանի արտաքին գործերի և սփյուռքի նախարարները այցելեցին նաև Սուրբ Երրորդության եկեղեցի, Հայկական մշակութային և կրթական կենտրոն և Հայկական թանգարան:

 

Tags: քաղաքականություն/politics, Սփյուռք/Diaspora, Հայ Դատը/Hay Dat, հասարակություն/society, ԱՄՆ/USA, Թուրքիա/Turkey, դիվանագիտություն

ЕСЛИ ВЫ ЖЕЛАЕТЕ ОКАЗАТЬ ПОДДЕРЖКУ ИНФОРМАЦИОННОМУ ЦЕНТРУ «ЕРКРАМАС», ПРОСИМ ВОСПОЛЬЗОВАТЬСЯ РАЗМЕЩЕННОЙ НИЖЕ ФОРМОЙ ДЛЯ ВЗНОСОВ НА РАЗВИТИЕ САЙТА YERKRAMAS.ORG





home

վիդեո օրվա

Մոնրեալում 3-րդ անգամ կազմակերպված այս քայլերթին մասնակցել են Ցեղասպանություն վերապրած ազգերի ներկայացուցիչները, նաեւ բարձրաստիճան պաշտոնյաներ, այդ թվում Մոնրեալի քաղաքապետը: Մանրամասները՝ տեսանյութում:

Ամենա սիրված

Թուրք գործիչը խոստովանում է, որ իրենց համար ծանր հարված էր, երբ Տեխասը ճանաչեց Հայոց ցեղասպանությունը
Ինքնորոշման իրավաչափությունը
Հայաստանի անվտանգության «իրանական» սպառնալիքը
Երբ երկրում կվերջանան քաղաքական ցնցումները՞
Ադրբեջանի անմիտ քարոզիչը մեղադրում է Կալիֆորնիայի հայերին

Հայոց ցեղասպանություն

Եվրոպական դատարանը Կաթողիկոսարանի հայցը համարում է անընդունելի, և այդ որոշումը չի կարող բողոքարկվել
Թուրք գործիչը խոստովանում է, որ իրենց համար ծանր հարված էր, երբ Տեխասը ճանաչեց Հայոց ցեղասպանությունը
Բազմահազարանոց քայլերթ՝ հանուն ցեղասպանությունների կանխարգելման (տեսանյութ)
Թուրքական հակաքայլերը նպաստում են Ցեղասպանության հարյուրամյակի քարոզչությանը
Շվեյցարիայի բողոքը ՄԻԵԴ որոշումը սրբագրելու հնարավորություն կտա. Կիրո Մանոյան


Еркрамас в социальных сетях
Загрузка...

Регистрация Войти
РАСШИРЕННЫЙ ПОИСК

Նորություններ

11:01 Երբ երկրում կվերջանան քաղաքական ցնցումները՞
23:31 Դավաճանություն է վարկաբեկել մեր հազարամյա եկեղեցին և սրբավայրերը. Բաց նամակ ՀՀ իրավապահներին
17:50 Ադրբեջանը դիրքերը սկսել է առաջ բերել մայիսի 9-ից հետո. Կարեն Վրթանեսյան
08:21 Առանցքի պետությունները եւ կրկնակի խաղերը
05:57 Կրոնական ազատությունների մասին իր տարեկան զեկույցում ԱՄՆ-ի պետքարտուղարությունը խստորեն քննադատում է Թուրքիային
05:44 US State Department Slams Turkey In its Annual Religious Freedom Report
10:33 Բացահայտվեց անհիմն հայտարարություններ անող ևս մեկ հակահայ գրող
10:29 Another Anti-Armenian Writer Exposed For Making Baseless Allegations
13:25 Դժբախտ զուգադիպություն. թուրք ամերիկացին հարձակվում է Բուրդենի վրա նրա ինքնասպանության նախօրեին
13:19 Unfortunate Coincidence: Turkish-American Attacks Bourdain on the Eve of his Suicide
11:02 Թուրքիան Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի առավել հաճախ խախտողն է
10:59 Turkey is Most Frequent Violator of European Convention on Human Rights
00:55 Եվրոպական դատարանը Կաթողիկոսարանի հայցը համարում է անընդունելի, և այդ որոշումը չի կարող բողոքարկվել
15:40 Ադրբեջանի անմիտ քարոզիչը մեղադրում է Կալիֆորնիայի հայերին
00:05 Թուրք գործիչը խոստովանում է, որ իրենց համար ծանր հարված էր, երբ Տեխասը ճանաչեց Հայոց ցեղասպանությունը