Երկրամաս

Ուրբաթ, 19 օգոստոսի 2022
Гарегин Нжде
  RSS     Русский   Հայերեն              
  • ԳԼԽԱՎՈՐ
  • Նորություններ
  • քաղաքականություն
    • դիվանագիտություն
    • Հայ Դատը
    • ՄԱԿ
  • Անդրկովկաս
    • Արցախ
    • Վրաստան
    • Ջավախք
    • Աբխազիա
    • Ադրբեջան
  • տնտեսություն
  • բանակ
    • պատերազմ
  • Սփյուռք
  • հասարակություն
    • առողջություն
    • պատմություն
    • կրթություն
    • բարեգործություն
    • գիտություն
    • ինքնություն
    • երիտասարդներ
    • երեխաներ
    • վետերաններ
    • կրոն
    • հանցագործություն
    • այլատյացություն
    • վիդեո
  • վերլուծություն
    • հարցազրույց
  • մոլորակ
    • Ռուսաստան
    • ԱՄՆ
    • Թուրքիա
    • հետխորհրդային երկրներում
    • Ֆրանսիա
    • Եվրոպա
    • Իսրայել
    • Ասիա
    • Հունաստան
    • Իրան
    • քրդեր
  • մշակույթ
  • սպորտ
  • ՄԵՐ ՄԱՍԻՆ
РАСШИРЕННЫЙ ПОИСК

Քաղաքական ու դիւանագիտական Նեմեսիսնե՛ր են հարկաւոր...

25.04.2013   
  
hits: 2228


Համազգային հիմնահարց,

Համազգային պահանջատիրութիւն:

Ահաւասիկ, սա է բովանդակ հայութեան այսօրւայ հաւատոյ հանգանակը՝ Հայաստանով, Սփիւռքով եւ հայոց ազգային տեսլականի թէ՛ պետական մտածողութեան մակարդակով:

- Պահանջատիրութիւն՝ պատմական ու իրաւա-քաղաքական համընդհանուր արդարութեան սիրոյն,

- Պահանջատիրութիւն՝ բռնաբարւած ցեղային, ազգային թէ՛ մարդկային անբեկանելի իրաւունքներին վերատիրանալու համար,

- Պահանջատիրութիւն՝ նոյն ազգային ու պետական շահերի անվտանգութեանը սպառնացող ներուժ թէ ներգործօն մարտահրաւէրները դիմագրաւելու համար:

* * *

Համազգային մեր հիմնահարցով, ահա, 98 տարի շարունակ, հանգրւան առ հանգրւան, փորձել ենք ինքնահաստատւել ներազգային ճակատում ու ժամանակագրական տարբեր փուլեր թեւակոխելով՝ քաղաքական-հասարակական, հոգեւոր-մշակութային կեանքի ու մէկ խօսքով՝ սփիւռքեան բարդագոյն պայմաններն ենք դիմագրաւել:

Համազգային միեւնոյն երթին, ահա, 20 տարի ի վեր, միացած է հայութեան այնքան փայփայած պետական անկախ երկիր-միաւոր Հայաստանի Հանրապետութիւնը, որը թէպէտ միեւնոյն ներազգային ճակատի առկայ մարտահրաւէրներին կրկնակի բարդութիւն հաղորդեց, բայցեւայնպէս՝ աւելիով ուժգնացրեց համահայկական մեր պահանջատիրութեան երթը՝ միջազգային քաղաքական թէ՛ դիւանագիտական ծանրակշիռ ասպարէզներում:

Ահաւասիկ.-

Որպէս պետականատէր ազգ-միաւոր համաշխարհային հանրութեան առջեւ երիցս ինքնահաստատւելու, ինքնարծարծւելու բարոյական, իրաւական ու քաղաքական լրջագոյն պարտաւորութիւններ ունենք կենսագործելու..., որոնք գիտակցական, կիրառական ու կազմակերպական համակարգւած ձեւ ու բովանդակութիւն են ստացել դեռեւս 2010 թւականին, երբ կեանքի կոչւեց Հայոց Ցեղասպանութեան 100-րդ տարելիցին ընդառաջ՝ համահայկական-պետական յանձնաժողովը: Եւ այսպիսով՝ հայոց իրողական միասնականութիւնը նւիրականացնելու բացառիկ ու միեւնոյն ժամանակ դարակերտ առիթը բացթողնելու ոչ մի արդարացում (թէկուզ մարտավարական-դիւանագիտական ճղճիմ հաշիւներից ելած) ներելի չէ ոչ ոքի...

Իսկ եթէ ժամանակին Հայոց Բիւրաւոր Նահատակների կտակին ականջալուր՝ հայոց արդարահատոյց բազուկը թեհլիրեանական նեմեսիսներով աղաղակեց հայի անկոտրում կամքի մասին, ապա, այս նոյն կամքը ի լուր աշխարհի՝ պէտք է դրսեւորւի քաղաքական, դիւանագիտական նորագոյն նեմեսիսներով...

.

«Ալիք» օրաթերթի գլխաւոր խմբագիր Դերենիկ Մելիքեան

Tags: քաղաքականություն/politics, Սփյուռք/Diaspora, Հայ Դատը/Hay Dat, հասարակություն/society, Թուրքիա/Turkey, վերլուծություն/analytics, Իրան/Iran

ЕСЛИ ВЫ ЖЕЛАЕТЕ ОКАЗАТЬ ПОДДЕРЖКУ ИНФОРМАЦИОННОМУ ЦЕНТРУ «ЕРКРАМАС», ПРОСИМ ВОСПОЛЬЗОВАТЬСЯ РАЗМЕЩЕННОЙ НИЖЕ ФОРМОЙ ДЛЯ ВЗНОСОВ НА РАЗВИТИЕ САЙТА YERKRAMAS.ORG





home

վիդեո օրվա

Մոնրեալում 3-րդ անգամ կազմակերպված այս քայլերթին մասնակցել են Ցեղասպանություն վերապրած ազգերի ներկայացուցիչները, նաեւ բարձրաստիճան պաշտոնյաներ, այդ թվում Մոնրեալի քաղաքապետը: Մանրամասները՝ տեսանյութում:

Ամենա սիրված

Թուրք գործիչը խոստովանում է, որ իրենց համար ծանր հարված էր, երբ Տեխասը ճանաչեց Հայոց ցեղասպանությունը
Ինքնորոշման իրավաչափությունը
Հայաստանի անվտանգության «իրանական» սպառնալիքը
Երբ երկրում կվերջանան քաղաքական ցնցումները՞
Ադրբեջանի անմիտ քարոզիչը մեղադրում է Կալիֆորնիայի հայերին

Հայոց ցեղասպանություն

Եվրոպական դատարանը Կաթողիկոսարանի հայցը համարում է անընդունելի, և այդ որոշումը չի կարող բողոքարկվել
Թուրք գործիչը խոստովանում է, որ իրենց համար ծանր հարված էր, երբ Տեխասը ճանաչեց Հայոց ցեղասպանությունը
Բազմահազարանոց քայլերթ՝ հանուն ցեղասպանությունների կանխարգելման (տեսանյութ)
Թուրքական հակաքայլերը նպաստում են Ցեղասպանության հարյուրամյակի քարոզչությանը
Շվեյցարիայի բողոքը ՄԻԵԴ որոշումը սրբագրելու հնարավորություն կտա. Կիրո Մանոյան


Еркрамас в социальных сетях
Загрузка...

Регистрация Войти
РАСШИРЕННЫЙ ПОИСК

Նորություններ

11:01 Երբ երկրում կվերջանան քաղաքական ցնցումները՞
23:31 Դավաճանություն է վարկաբեկել մեր հազարամյա եկեղեցին և սրբավայրերը. Բաց նամակ ՀՀ իրավապահներին
17:50 Ադրբեջանը դիրքերը սկսել է առաջ բերել մայիսի 9-ից հետո. Կարեն Վրթանեսյան
08:21 Առանցքի պետությունները եւ կրկնակի խաղերը
05:57 Կրոնական ազատությունների մասին իր տարեկան զեկույցում ԱՄՆ-ի պետքարտուղարությունը խստորեն քննադատում է Թուրքիային
05:44 US State Department Slams Turkey In its Annual Religious Freedom Report
10:33 Բացահայտվեց անհիմն հայտարարություններ անող ևս մեկ հակահայ գրող
10:29 Another Anti-Armenian Writer Exposed For Making Baseless Allegations
13:25 Դժբախտ զուգադիպություն. թուրք ամերիկացին հարձակվում է Բուրդենի վրա նրա ինքնասպանության նախօրեին
13:19 Unfortunate Coincidence: Turkish-American Attacks Bourdain on the Eve of his Suicide
11:02 Թուրքիան Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի առավել հաճախ խախտողն է
10:59 Turkey is Most Frequent Violator of European Convention on Human Rights
00:55 Եվրոպական դատարանը Կաթողիկոսարանի հայցը համարում է անընդունելի, և այդ որոշումը չի կարող բողոքարկվել
15:40 Ադրբեջանի անմիտ քարոզիչը մեղադրում է Կալիֆորնիայի հայերին
00:05 Թուրք գործիչը խոստովանում է, որ իրենց համար ծանր հարված էր, երբ Տեխասը ճանաչեց Հայոց ցեղասպանությունը