Երկրամաս

Շաբաթ, 13 օգոստոսի 2022
Гарегин Нжде
  RSS     Русский   Հայերեն              
  • ԳԼԽԱՎՈՐ
  • Նորություններ
  • քաղաքականություն
    • դիվանագիտություն
    • Հայ Դատը
    • ՄԱԿ
  • Անդրկովկաս
    • Արցախ
    • Վրաստան
    • Ջավախք
    • Աբխազիա
    • Ադրբեջան
  • տնտեսություն
  • բանակ
    • պատերազմ
  • Սփյուռք
  • հասարակություն
    • առողջություն
    • պատմություն
    • կրթություն
    • բարեգործություն
    • գիտություն
    • ինքնություն
    • երիտասարդներ
    • երեխաներ
    • վետերաններ
    • կրոն
    • հանցագործություն
    • այլատյացություն
    • վիդեո
  • վերլուծություն
    • հարցազրույց
  • մոլորակ
    • Ռուսաստան
    • ԱՄՆ
    • Թուրքիա
    • հետխորհրդային երկրներում
    • Ֆրանսիա
    • Եվրոպա
    • Իսրայել
    • Ասիա
    • Հունաստան
    • Իրան
    • քրդեր
  • մշակույթ
  • սպորտ
  • ՄԵՐ ՄԱՍԻՆ
РАСШИРЕННЫЙ ПОИСК

Տիգրան Սիրունյան. Ժամանակավոր աջակցությունը լուրջ փոփոխության չի հանգեցնի, մխիթարելով իրավիճակը չի փոխվի. հիմնավոր քայլեր են պետք

20.06.2013   
  
hits: 2646


Տիգրան Սիրունյանը բանասիրական գիտությունների թեկնածու է, ԳԱԱ լեզվի ինստիտուտի գիտաշխատող: Զբաղվում է 20-րդ դարի լեզվափիլիսոփայությամբ, մասնավորապես՝ լեզվական խորհրդանիշի տեսությամբ:

Պատասխանել խոստանում է իմ ոչ բոլոր հարցերին, այլ միայն նրանց, որոնք իրեն մտահոգում են: 

- Տիգրան, ի՞նչ կասեք վերջին երկու տարիներին անցկացվող մրցանակների ու խրախուսական մրցանակաբաշխությունների վերաբերյալ. պետական կառույցների կողմից՝ «Ակադեմիա» մրցանակ, հասարակական կառույցների՝ ՀԵՀ-ի «Հայկյան» մրցանակ և «Երիտասարդ գիտնականների աջակցության ծրագրի» մրցանակներ, մասնավոր հիմնադրամների՝ «Ազդեցության գործակցի»  («Ծառուկյան» հիմնադրամ) և «Հղումների քանակի» («Տաշիր» հիմնադրամ)։ Արդյո՞ք դրանք բավականչափ փոխում են իրավիճակը։ Ինչպե՞ս զարգացնել քայլերը, որպեսզի ավելի լուրջ փոփոխություններ տեղի ունենան։

- Մրցանակի բնույթն այնպիսին է, որ հրապարակային է տրվում, և դրա նպատակն ու արդյունքն այդ մակարդակում պետք է գնահատել: Դրանք հաճախ մտահոգ երևալու փորձեր են, որ կարող են մի քանի օրվա անզգայացում պարգևել, իսկ ժամանակավոր աջակցությունը լուրջ փոփոխության չի հանգեցնի, մխիթարելով իրավիճակը չի փոխվի. հիմնավոր քայլեր են պետք:

- Այս տարի «Հայկյան» մրցանակաբաշխության արդյունքներն ամփոփելիս որպես հիմք ընդունվել է միջազգային ազդեցության գործակից ունեցող կամ գիտական շտեմարաններում ինդեքսավորվող ամսագրերում տպագրությունների քանակը, իսկ անցյալ տարի դիտարկվում էր հղումների թիվը։ Ձեր կարծիքով, ո՞ր չափանիշն է ավելի լավ արտացոլում մրցանակի «Լավագույն երիտասարդական գիտական նվաճում» անվանակարգը։ Ընդհանրապես, ի՞նչ կարծիքի եք. ի՞նչ չափանշներով արժե անցկացնել այս մրցույթը հաջորդ տարիներին։

- Եթե հոդվածը տպագրվել է միջազգային ազդեցության գործակցով ամսագրում, նշանակում է՝ արժեքավոր ուսումնասիրություն է, և ընդունելի չափանիշն էլ դա է: Գիտությունը մեկուսացած չէ, որ տեղի ամսագրերում տպագրվելը բավարար լինի՝ աշխատանքի որակը որոշելու համար: Բայց այս չափանիշը անխտիր կիրառելը ճիշտ չէ, քանի որ տարբեր ուղղություններ նույն չափով հասանելի ու հետաքրքիր չեն միջազգային ասպարեզում, սպեցիֆիկան կարող է թույլ չտալ հաճախ տպագրվել դրսում, և օրինակ՝ պարզվի, որ մեր երկրում ֆիզիկոսն ավելի վաստակ ունի, քան պատմաբանը: Այն գիտությունների ներկայացուցիչները, որոնք ազգային մշակույթ ու պատմություն են ուսումնասիրում, չեն կարող միջազգային ամսագրերում այնքան արդյունքներ հրապարակել, որքան այն գիտություններինը, որոնք չունեն ազգային սահմանափակում:

- Որո՞նք են Հայաստանում երիտասարդ գիտնականների առջև ծառացած հիմնական խնդիրները և որոնք՝ լուծման ճանապարհները:

- Երիտասարդ թե ավագ, կարծում եմ, խնդիրները նույնն են. գոնե վարձատրության հարցում: Իսկ լուծման ուղի կարող է լինել գիտության բյուջեի ավելի նպատակային կառավարումը: Սոցիալական հավասարությամբ աշխատավարձ բաժանելով՝ սոցիալական խնդիր է լուծվում, իսկ ֆինանսների կենտրոնացումը քիչ, բայց հիմնավոր քայլերի հնարավորություն կտար:

- Ձեր կարծիքով, որո՞նք են Հայաստանում գիտության թերֆինանսավորման պատճառներն ու խորքային արմատները։ Կկատարե՞ք հակիրճ վերլուծություն, թե ինչու է այդպես ստացվել, և ըստ Ձեզ՝ ի՞նչ պետք է անել՝ վիճակը շտկելու համար։

- Պատճառները, կարծում եմ, մակերեսայնությունն ու բանավորությունն են: Որոշ քայլեր արվում են, բայց բավարար չեն փոփոխության համար: Պետության գնահատականը աշխատավարձն է, վարձատրում են այնքան, որքան գնահատում են. 30-40 հազար դրամով ապրելն անհեթեթ փորձ կլիներ, իսկ անհեթեթություն պարտադրել կամ առաջարկել, նշանակում է պայմաններ ստեղծել, որ գիտաշխատողը հեռանա կամ զուգահեռ այլ տեղ աշխատի, իսկ դա արդյունավետության հաշվին է: Գիտության դերը չի գնահատվում ըստ էության, իսկ մակերեսում կարելի է ցույց տալ այն, ինչ ձեռնտու է: Այստեղ էլ երկրորդ խնդիրը՝ բանավորությունը. բառերի մեծ կուտակում կա, կարծես, պատրաստ են, ուզում են ինչ-որ բան փոխել,  բայց ինչ էլ խոսեն, քայլերը հաստատում են, որ ֆինանսական նվաստացումը միակ բանն է, որ պետությունը կարող է զիջել գիտությանը: Արժեհամակարգի խեղումը պատճառ չէ, երևույթի արտաքին նշան է: Եթե իդեալներ լինեն, արժեքներ կստեղծվեն, իսկ առանց իդեալի, արժեքը խորթ, ավելորդ բան է կամ էժան մեդալ, գիտական կոչում, որ շռայլորեն բաժանվում է:

- Կարծիքներ կան, որ գիտնականի միակ գործը պետք է լինի բացառապես գիտությամբ զբաղվելը՝ առանց հողեղեն-նյութական բաներին ուշադրություն դարձնելու։ Ի՞նչ կասեք՝ գիտնականը  դադարո՞ւմ է գիտնական լինել այն պահից, երբ սկսում է մտածել իր գործով վաստակելու մասին:

- Հարցի տրամաբանությամբ` գուցե զարմանալի թվա, բայց գիտնականը կարող է ընտանիք ունենալ, իսկ դա պատասխանատվություն է, նաև` ֆինանսական: Գիտությամբ զբաղվելը սխրանք չէ. գիտաշխատողը մարդ է, ում համար, ինչպես բոլորի, կենցաղը հոգս է:

- Ինչպե՞ս եք վերաբերվում երիտասարդ գիտնականների կողմից իրենց խնդիրների բարձրաձայնմանը վիրտուալ կամ իրական հարթակներում։

- Երիտասարդների ակտիվությունը, անկախ հարթակի բնույթից, նորմալ է, միջոցը կարող է վիրտուալ լինել, բայց դժգոհությունն իրական է:

 - Երկարաժամկետ տեսլականով՝ Հայաստանո՞ւմ եք պատկերացնում Ձեր ապագան, մասնագիտական հետագա աճը , թե՞ արտասահմանում։

- Իմ մասնագիտությունը լեզվի ոլորտում է, իսկ հայերենի տարածքը Հայաստանն է, հետևաբար չեմ էլ մտածում հեռանալու մասին: Այստեղ եմ շարունակելու գործս, և վստահ եմ, որ էական արդյունք լինելու է:

 

Մանե Հակոբյան

Tags: հասարակություն/society, վերլուծություն/analytics, երիտասարդներ/youth, գիտություն/science, հարցազրույց/interview

ЕСЛИ ВЫ ЖЕЛАЕТЕ ОКАЗАТЬ ПОДДЕРЖКУ ИНФОРМАЦИОННОМУ ЦЕНТРУ «ЕРКРАМАС», ПРОСИМ ВОСПОЛЬЗОВАТЬСЯ РАЗМЕЩЕННОЙ НИЖЕ ФОРМОЙ ДЛЯ ВЗНОСОВ НА РАЗВИТИЕ САЙТА YERKRAMAS.ORG





home

վիդեո օրվա

Մոնրեալում 3-րդ անգամ կազմակերպված այս քայլերթին մասնակցել են Ցեղասպանություն վերապրած ազգերի ներկայացուցիչները, նաեւ բարձրաստիճան պաշտոնյաներ, այդ թվում Մոնրեալի քաղաքապետը: Մանրամասները՝ տեսանյութում:

Ամենա սիրված

Թուրք գործիչը խոստովանում է, որ իրենց համար ծանր հարված էր, երբ Տեխասը ճանաչեց Հայոց ցեղասպանությունը
Ինքնորոշման իրավաչափությունը
Հայաստանի անվտանգության «իրանական» սպառնալիքը
Երբ երկրում կվերջանան քաղաքական ցնցումները՞
Ադրբեջանի անմիտ քարոզիչը մեղադրում է Կալիֆորնիայի հայերին

Հայոց ցեղասպանություն

Եվրոպական դատարանը Կաթողիկոսարանի հայցը համարում է անընդունելի, և այդ որոշումը չի կարող բողոքարկվել
Թուրք գործիչը խոստովանում է, որ իրենց համար ծանր հարված էր, երբ Տեխասը ճանաչեց Հայոց ցեղասպանությունը
Բազմահազարանոց քայլերթ՝ հանուն ցեղասպանությունների կանխարգելման (տեսանյութ)
Թուրքական հակաքայլերը նպաստում են Ցեղասպանության հարյուրամյակի քարոզչությանը
Շվեյցարիայի բողոքը ՄԻԵԴ որոշումը սրբագրելու հնարավորություն կտա. Կիրո Մանոյան


Еркрамас в социальных сетях
Загрузка...

Регистрация Войти
РАСШИРЕННЫЙ ПОИСК

Նորություններ

11:01 Երբ երկրում կվերջանան քաղաքական ցնցումները՞
23:31 Դավաճանություն է վարկաբեկել մեր հազարամյա եկեղեցին և սրբավայրերը. Բաց նամակ ՀՀ իրավապահներին
17:50 Ադրբեջանը դիրքերը սկսել է առաջ բերել մայիսի 9-ից հետո. Կարեն Վրթանեսյան
08:21 Առանցքի պետությունները եւ կրկնակի խաղերը
05:57 Կրոնական ազատությունների մասին իր տարեկան զեկույցում ԱՄՆ-ի պետքարտուղարությունը խստորեն քննադատում է Թուրքիային
05:44 US State Department Slams Turkey In its Annual Religious Freedom Report
10:33 Բացահայտվեց անհիմն հայտարարություններ անող ևս մեկ հակահայ գրող
10:29 Another Anti-Armenian Writer Exposed For Making Baseless Allegations
13:25 Դժբախտ զուգադիպություն. թուրք ամերիկացին հարձակվում է Բուրդենի վրա նրա ինքնասպանության նախօրեին
13:19 Unfortunate Coincidence: Turkish-American Attacks Bourdain on the Eve of his Suicide
11:02 Թուրքիան Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի առավել հաճախ խախտողն է
10:59 Turkey is Most Frequent Violator of European Convention on Human Rights
00:55 Եվրոպական դատարանը Կաթողիկոսարանի հայցը համարում է անընդունելի, և այդ որոշումը չի կարող բողոքարկվել
15:40 Ադրբեջանի անմիտ քարոզիչը մեղադրում է Կալիֆորնիայի հայերին
00:05 Թուրք գործիչը խոստովանում է, որ իրենց համար ծանր հարված էր, երբ Տեխասը ճանաչեց Հայոց ցեղասպանությունը