Երկրամաս

Երեքշաբթի, 09 օգոստոսի 2022
Гарегин Нжде
  RSS     Русский   Հայերեն              
  • ԳԼԽԱՎՈՐ
  • Նորություններ
  • քաղաքականություն
    • դիվանագիտություն
    • Հայ Դատը
    • ՄԱԿ
  • Անդրկովկաս
    • Արցախ
    • Վրաստան
    • Ջավախք
    • Աբխազիա
    • Ադրբեջան
  • տնտեսություն
  • բանակ
    • պատերազմ
  • Սփյուռք
  • հասարակություն
    • առողջություն
    • պատմություն
    • կրթություն
    • բարեգործություն
    • գիտություն
    • ինքնություն
    • երիտասարդներ
    • երեխաներ
    • վետերաններ
    • կրոն
    • հանցագործություն
    • այլատյացություն
    • վիդեո
  • վերլուծություն
    • հարցազրույց
  • մոլորակ
    • Ռուսաստան
    • ԱՄՆ
    • Թուրքիա
    • հետխորհրդային երկրներում
    • Ֆրանսիա
    • Եվրոպա
    • Իսրայել
    • Ասիա
    • Հունաստան
    • Իրան
    • քրդեր
  • մշակույթ
  • սպորտ
  • ՄԵՐ ՄԱՍԻՆ
РАСШИРЕННЫЙ ПОИСК

Դառնացած ժողովուրդ. խոհեր Հովհաննես Թումանյանի հետ` թոշակառու գիտնականների մասին

15.07.2013   
  
hits: 3873


«Մտածմունքներ կան, որ սաստիկ ծանր են, բայց դուք դատապարտված եք մտածելու, չեք կարող փախչել նրանցից»։

Մեծ Լոռեցին այս խոսքերն ասել է 100 տարի առաջ՝ նկատի ունենալով երկրի խնդիրները: Այսօր շարունակում ենք մնալ այդ նույն մտածմունքների մեջ. խնդիրները շարունակում են կուտակվել, նրանց ավելանում ու ավելանում են նորերը:

Այդ 1000 ու մի խնդիրներից ահա մեկը՝

2000 թ. դեկտեմբերի 26-ից՝ ստորագրման պահից, ուժի մեջ է մտել օրենքը՝ ըստ որի «Պետությունը գիտական աստիճան ունեցող անձանց կենսաթոշակից բացի տալիս է հավելավճար, որի չափը և տրամադրման կարգը սահմանում է կառավարությունը» («Գիտական և գիտատեխնիկական գործունեության մասին» ՀՀ օրենք, 19-րդ հոդված, 3-րդ կետ): 13 տարի անց կարող ենք փաստել, որ ոչ մի նման բան տեղի չի ունեցել, չնայած բազմաթիվ դիմումներին ու բողոքներին. «Անցած տասը տարիների կառավարությունների հանցավոր անգործության պատճառով կենսաթոշակի անցած մեր բազմաթիվ վաստակաշատ գիտնականներ սոցիալապես անպաշտպան վիճակում են, և, իրենց խնդիրների նկատմամբ իշխանության անտարբերությունից խորապես վրդովված ու վիրավորված, հանդես են գալիս տարբեր հրապարակումներով ու դիմումներով, սակայն՝ ձայն բարբառո հանապատի» (Անահիտ Բախշյան, 01.11.2010):

Տիգրան Սարգսյանի կառավարության սկզբում հարցը կրկին բարձրացվեց, աղմուկ հանվեց։ Այն ժամանակ վարչապետն ասաց, որ իրենց պետք է 2 տարի… և քանի՞ 2 տարի է անցել այդ ժամանակից... Եթե խնդրին լուծում տալու համար կառավարությունը հանձնաժողով է ստեղծել ու հանձնաժողովն իր գործը չի կատարել, ապա այդ հանձնաժողովի անդամները ենթակա են պատասխանատվության, իսկ եթե ոչ, ապա հենց ինքը, վարչապետն է ենթակա պատասխանատվության, և պետք է ասել` ծանր պատասխանատվության:

«Ճշմարիտը էն է, որ մեր ամբողջությունը տառապում է մի ծանր ու խոր բարոյական հիվանդություններով»։

Մի՞թե խորը բարոյական հիվանդության նշան չէ թոշակառուին իր թոշակի կոպեկներից զրկելը։ ՀՀ-ի գործող գիտնականի միջին տարիքն է 63, իսկ այս 13 տարիների ընթացքում նրանք 1000-ներով հեռացել են… հեռացել են ոչ թե Հայաստան երկրից, այլ կյանքից: Ի՞նչ պատասխան է տալու մոլեռանդ քրիստոնյա մեր վարչապետը նրանց՝ վերերկրային հանդիպումում: «Հարգելի´ Կառավարություն, տարբեր գիտական աստիճան ունեցող` կենսաթոշակի անցած մեր գիտնականներն արդեն այն տարիքում են, որ պարզապես չեն կարող սպասել, թե երբ է Կառավարությունը բարեհաճելու անդրադառնալ իրենց վաստակած հանապազօրյա հացի խնդրի լուծմանը: Նրանք երբեմն՝ լուռ, երբեմն Սահմանադրական դատարանում պաշտպանելով 65 տարեկանից հետո աշխատելու իրենց իրավունքը` հեռանում են կյանքից, որովհետև մեր իշխանությունները նրանց գնահատելու փոխարեն ամեն գնով կարճացնում են նրանց կյանքը:

Կառավարության գործելակերպը կարծես դրված լինի՝ «չկա մարդը, չկա նրա հետ կապված խնդիրը» սկզբունքի վրա ... Նրանք կոչ են անում բոլոր քրիստոնյա պաշտոնյաներին` անհապաղ ընդունել անհրաժեշտ ենթաօրենսդրական այն կարգերը, որոնցով կապահովվի նրանց վաստակած արժանապատիվ ծերությունը» (Անահիտ Բախշյան, 01.11.2010):

Ուստի, ամեն ինչին՝ և՛ խաբվածությանն ու արհամարհվածությանը, և՛ հիշված, գնահատված ու մեծարված չլինելուն գումարվել է նաև այն ծայրահեղությունը, որ նաև սոված են այդ մարդիկ: Լա՜վ սովորել են շահարկել թոշակառուի անունը, այնինչ մշտապես կտրել են թոշակառուից, և շարունակում են նույնաբար՝ առանց ամոթի և կամ խղճի խայթի:

«… ո՛չ մի մեղմություն, ո՛չ մի ներողամտություն, ո՛չ մի սահման չարությանը»։

Այսօր, որպես քավության նոխազ, բանտում է Վազգեն Խաչիկյանը՝ թոշակառուների թոշակներից ուտելու մեղադրանքով: Իսկ չէ՞ որ Խաչիկյանի և իր «գործընկերների» կերածն ընդամենը մի կաթիլ է այս 13 տարիների ընթացքում կերվածի օվկիանոսում։ Իսկ որտե՞ղ, ո՞ր բանտում, ի՞նչ պատժով պիտի պատժվեն մարդիկ, ովքեր դա արել են և շարունակում են անել տարիներ շարունակ: Ինչո՞ւ թոշակառուին հացից անգամ զրկած ղեկավարները ոչ միայն բանտերում չեն, այլև զբաղված են՝ հրաշքով իրենց հաշվի վրա միլիոնավոր դոլարներ փոխանցած «բարերարի» «փնտրտուքով»:

Երիտասարդները բողոքում են, որ թոշակառուն չի ուզում զիջել իր տեղը երիտասարդ կադրին: Ինչո՞ւ… քանի որ նա թոշակ չի ստանալու, քանի որ նրա ստացած թոշակը չեղածի հաշիվ է: Այսպիսով, արժանավոր, բազմավաստակ, հայտնի գիտնականը դառնում է քննադատությունների թիրախ։ Մարդիկ մինչև խորը ծերություն կառչում ու կառչած են մնում իրենց տեղից, քանի որ գիտեն, որ եթե մնան միայն թոշակի հույսին, սոված են անցկացնելու մնացած օրերը կամ էլ՝ կախված իրենց զավակների բարյացակամությունից։ Ո՞վ է այս ամենի իրական մեղավորը։ Նա, ով զրկել է մարդուն իր տարիների վաստակով անգամ գոյատևելո՛ւ հնարավորությունից։

«Ուրիշ ճանապարհ չկա. ներսից է լինելու հաստատ փրկությունը, որովհետև ներսից ենք փչացած»։

Ինչ կասեիք, վարպե՛տ, եթե իմանայիք, որ 100 տարի անց ոչ միայն չենք մաքրվել, այլև ավելի ենք փչացել:

Նրանք, ովքեր կոչված են իրենց ժողովրդի համար մարդուն վայել կյանք ապահովելու, գողանում են գիտնականի գրպանից, և այն էլ թոշակառո՛ւ գիտնականի գրպանից… և ոչ մի պատասխանատվություն չեն կրում ո՛չ իրենց խղճի առաջ, ո՛չ օրենքի։

«Արդ՝ եթե մենք ունենք ազգային իմաստություն, հոգու արիություն և առողջ բնազդներ, անկարելի է աչքներս փակենք մեր էս ծանր հիվանդության առաջ և չզգանք, որ մեր հոգին շատ է դառնացած, մեր ներքին մարդը շատ է փչացած, և դրա դեմ կռվելու, առողջանալու առաջին պայմանը էն է, որ մենք և՛ մեր սրտերում, և՛ աշխարհքի առաջ անկեղծ խոստովանենք ու ճանաչենք մեր դժբախտությունը»։

Նաիրա Վարդապետյան

Tags: հասարակություն/society, վերլուծություն/analytics, տնտեսություն/economics, գիտություն/science

ЕСЛИ ВЫ ЖЕЛАЕТЕ ОКАЗАТЬ ПОДДЕРЖКУ ИНФОРМАЦИОННОМУ ЦЕНТРУ «ЕРКРАМАС», ПРОСИМ ВОСПОЛЬЗОВАТЬСЯ РАЗМЕЩЕННОЙ НИЖЕ ФОРМОЙ ДЛЯ ВЗНОСОВ НА РАЗВИТИЕ САЙТА YERKRAMAS.ORG





home

վիդեո օրվա

Մոնրեալում 3-րդ անգամ կազմակերպված այս քայլերթին մասնակցել են Ցեղասպանություն վերապրած ազգերի ներկայացուցիչները, նաեւ բարձրաստիճան պաշտոնյաներ, այդ թվում Մոնրեալի քաղաքապետը: Մանրամասները՝ տեսանյութում:

Ամենա սիրված

Թուրք գործիչը խոստովանում է, որ իրենց համար ծանր հարված էր, երբ Տեխասը ճանաչեց Հայոց ցեղասպանությունը
Ինքնորոշման իրավաչափությունը
Հայաստանի անվտանգության «իրանական» սպառնալիքը
Երբ երկրում կվերջանան քաղաքական ցնցումները՞
Ադրբեջանի անմիտ քարոզիչը մեղադրում է Կալիֆորնիայի հայերին

Հայոց ցեղասպանություն

Եվրոպական դատարանը Կաթողիկոսարանի հայցը համարում է անընդունելի, և այդ որոշումը չի կարող բողոքարկվել
Թուրք գործիչը խոստովանում է, որ իրենց համար ծանր հարված էր, երբ Տեխասը ճանաչեց Հայոց ցեղասպանությունը
Բազմահազարանոց քայլերթ՝ հանուն ցեղասպանությունների կանխարգելման (տեսանյութ)
Թուրքական հակաքայլերը նպաստում են Ցեղասպանության հարյուրամյակի քարոզչությանը
Շվեյցարիայի բողոքը ՄԻԵԴ որոշումը սրբագրելու հնարավորություն կտա. Կիրո Մանոյան


Еркрамас в социальных сетях
Загрузка...

Регистрация Войти
РАСШИРЕННЫЙ ПОИСК

Նորություններ

11:01 Երբ երկրում կվերջանան քաղաքական ցնցումները՞
23:31 Դավաճանություն է վարկաբեկել մեր հազարամյա եկեղեցին և սրբավայրերը. Բաց նամակ ՀՀ իրավապահներին
17:50 Ադրբեջանը դիրքերը սկսել է առաջ բերել մայիսի 9-ից հետո. Կարեն Վրթանեսյան
08:21 Առանցքի պետությունները եւ կրկնակի խաղերը
05:57 Կրոնական ազատությունների մասին իր տարեկան զեկույցում ԱՄՆ-ի պետքարտուղարությունը խստորեն քննադատում է Թուրքիային
05:44 US State Department Slams Turkey In its Annual Religious Freedom Report
10:33 Բացահայտվեց անհիմն հայտարարություններ անող ևս մեկ հակահայ գրող
10:29 Another Anti-Armenian Writer Exposed For Making Baseless Allegations
13:25 Դժբախտ զուգադիպություն. թուրք ամերիկացին հարձակվում է Բուրդենի վրա նրա ինքնասպանության նախօրեին
13:19 Unfortunate Coincidence: Turkish-American Attacks Bourdain on the Eve of his Suicide
11:02 Թուրքիան Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի առավել հաճախ խախտողն է
10:59 Turkey is Most Frequent Violator of European Convention on Human Rights
00:55 Եվրոպական դատարանը Կաթողիկոսարանի հայցը համարում է անընդունելի, և այդ որոշումը չի կարող բողոքարկվել
15:40 Ադրբեջանի անմիտ քարոզիչը մեղադրում է Կալիֆորնիայի հայերին
00:05 Թուրք գործիչը խոստովանում է, որ իրենց համար ծանր հարված էր, երբ Տեխասը ճանաչեց Հայոց ցեղասպանությունը