Թուրքիայի Ազգային մեծ ժողովի պատգամավորներից Մուհարրեմ Ինջիի` օրեր առաջ արած հայտարարությանը` եթե Աթաթուրքը չլիներ, ձեր անունները Դիմիտրի կամ Յորղոս կլիներ, Կ.Պոլսի հունական հեռարձակումների խմբագիրներից Ֆոթի Բենլիսոյը պատասխանել է. «Բոլորիս հայտնի չէ՞, արդյոք, Թուրքիայի վարած` «գյավուրների հանդեպ թշնամանք»քաղաքականությունը, ինչո՞ւ եք զարմանում»:
Agos.com-ը հայտնում է, որ Բենլիսոյը Մուհարրեմ Ինջիի մասին ասել է.«Մուհարրեմ Ինջիի նկատմամբ անարդարություն է կատարվում: Ի՞նչ է ասել որ մարդը: Ընդամենը` եթե Աթաթուրքը չլիներ, ձեր անունները Դիմիտրի կամ Յորղոս կլիներ: Ի՞նչ կա սրա մեջ: Այնպիսի երկրում ենք ապրում, որի վարչապետն անազնիվ մեղադրանքների ենթարկված լինելու մասին բողոքելիս ասում է. «Ներեցեք, բայց ինձ նույնիսկ հույն են կարծել»: Դեռ վերջերս չէ՞ր, որ Հուսեյն Չելիքը եղավ քրիստոնեության և հուդայիզմի` պետական մակարդակով «չի հաստատվելու» երաշխիքը տվողը: Ուրեմն` նրա դեմ այսքան քննադատություններ անելու, նույնիսկ սոցիալական կայքերը փոթորկելու իմաստը ո՞րն է : Խեղճ մարդը թուրք քաղաքականության ներքին հարցերից մեկի մասին արտահայտվել է իր հակիրճ ոճով: Ի՞նչ, այսինքն, ձեզ հայտնի չէ՞, արդյոք, Թուրքիայի վարած` «գյավուրների հանդեպ թշնամանք»քաղաքականությունը, ինչո՞ւ եք զարմանում»:
Բենլիսոյը նաև նշել է Մահմուդ Էսադ Բոզքուրթի և Նեջիփ Ֆազլ Քսաքյուրեքի խոսքերը. «Թուրքն այս երկրի միակ տերն է, միակ սեփականատերը: Մաքուր թուրք ազգից չսերողները այս երկրում միայն մեկ իրավունք ունեն` թուրքերի սպասավորը լինելու, գերի լինելու իրավունքը: Պետք է մաքրել երկիրը դավաճաններից, գլխավորությամբ` հրեաների, հետո` հույներից, հայերից և մանր-մունր ազգություններից»:
Yerkir.am