Թուրքիայում հերթական անգամ հայերի գերեզմանների դեմ վայրագություններ են հայտնի դարձել։
Թուրքական Haberler-ի փոխանցմամբ՝ Թուրքիայի Բաթման (Սասուն-խմբ) նահանգում գտնվող ջրամբարի ջրերի հետ քաշվելուց հետո հայերին պատկանած բազմաթիվ գերեզմաններ հայտնաբերվել են քանդված ու պղծված վիճակում։
Բաթմանի ջրամբարի հարեւանությամբ գտնվող Թաշլըդերե գյուղի բնակիչները նշել են, թե մինչեւ ջրի տակ անցնելն արդեն հայերի գերեզմանները քանդվել էին գանձ որոնողների կողմից, սակայն օրեր առաջ կրկին ջրի հետ քաշվելուց հետո գանձ որոնողները սկսել են քանդել գերեզմանները։
Գյուղացիներից մեկը նշել է, թե իրենց շրջանում տարածված է այն կարծիքը, թե հայերն իրենց հանգուցյալներին թաղել են թանկարժեք իրերով, որի համար էլ գանձ որոնողները քանդում են հայերի գերեզմանները։ Գյուղացիները նշել են, թե իրենք դեմ գերեզմանները քանդելուն, անկախ թե դա ում է պատկանում։
Լուրեր Հայաստանից - NEWS.am