Ֆրանսիական Վերին Ալպեր դեպարտամենտում Բրիանսոնի կոնսերվատորիան ձգտում է կյանքի կոչել հետաքրքիր նախագիծ՝ հաջորդ տարի մարտ-ապրիլ ամիսներին երեխաների համար օպերա ձայնագրել: Ինչպես գրում է «Alpes 1» ռադիոկայանի կայքը, երկկողմանի ձայնասկավառակը կկոչվի «Մեղրից ծառը Հայաստանի հողում»: Բրիանսոնի կոնսերվատորիայի տնօրեն Ժան-Ժակ Ֆլամանն արդեն երեք տարի պատրաստում է այս օպերան՝ համագործակցելով թատերական արվեստի ու պատմության դասավանդողների հետ:
Օպերայի ձայնագրությանը կմասնակցեն 170-180 մարդ: Այս նախագծի ճակատագիրը դեռ պարզ չէ՝ կապված նրա արժեքի հետ: Դրա իրականացման համար կոնսերվատորիայի տնօրեն Ժան-Ժակ Ֆլամանը դիմել է մեցենատներին: «Ընդհանուր բյուջեն գնահատվում է 28 հազար եվրո»,- ասել է նա «Alpes 1»-ին տված հարցազրույցում: