Թուրքիայի Անթալիա նահանգի Ալանիայի շրջանում գտնվող պատմական Այո Յորգի եկեղեցում իրականացված պատարագից առաջ անհայտ անձը կամ անձիք սպառնալից տողեր են գրել, ինչն անհանգստացրել է եկեղեցի այցելած քրիստոնյաներին։
Թուրքական Hurriyet-ի փոխանցմամբ՝ Ալանիայի շրջանի Այա Յորգի եկեղեցում 89 տարի անց կրկին պատարագ է մատուցվել։ Պատարագին մասնակցած ռուս ուղղափառ եկեղեցու եւ կաթոլիկ եկեղեցու հետեւորդները խիստ անհանգստացել են եկեղեցու ներսում անհայտ անձանց կողմից գրված «Այրվելու եք դժոխքում» արտահայտությունը։
Ալանիայի ռուսախոսների համագործակցության եւ փոխօգնության միության նախագահը նշել է, թե եկեղեցու պատին արված գրությունը անհարգալից վերաբերմունք է ոչ միայն քրիստոնյաների, այլ նաեւ պատմության նկատմամբ։
Լուրեր Հայաստանից - NEWS.am