Թուրքիայում երկրի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանի դեմ դժգոհությունը գնալով մեծանում է:
Ըստ t24.com-ի` Հայոց ցեղասպանության կազմակերպիչներից Ջեմալ փաշայի թոռը` Հասան Ջեմալը, քննադատական հոդված է գրել, որում ասվում է.
«Յուրաքանչյուր առաջնորդ ամբիոններից դերասանություն է անում, սական Էրդողանը չափն անցնում է: Էրդողանը մի կողմից ասում է` ժողովրդավարություն, մյուս կողմից` Եգիպտոսում ռազմական իշխանավորների կողմնակիցը չենք լինելու: Այո, Եգիպտոսում ժողովրդավարություն չկա: Իսկ Սաուդյան Արաբիայի, Սուդանի, Իրանի, Ադրբեջանի, արաբական երկրների, Ռուսաստանի, Չինաստանի, Շանհայի կազմակերպությունների անդամների մեջ կա՞ ժողովրդավարություն»:
Yerkir.am