Հանրահայտ լեհ կոմպոզիտոր Քշիշտոֆ Պենդերեցկին գերմանական «Deutsche Welle»-ին տված հարցազրույցում պատմել է, որ իր տատիկն ազգությամբ հայ է եղել:
Պատասխանելով իր ստեղծագործություններում կրոնի ազդեցության վերաբերյալ հարցին՝ կոմպոզիտորը նշել է, որ ինքը եղել է հավատացյալ երեխա: «Պապիկս գերմանացի էր ու բողոքական: Հայրս հույն կաթոլիկ էր, թավ-ջութակ էր նվագում: Մայրս նույնպես խոր հավատացյալ էր, նա օրական երկու անգամ եկեղեցի էր գնում: Տատիկս հայ էր: Այդ կերպ ես մեծացել եմ երեք տարբեր դավանանքներում, այդ է պատճառը, որ այսքան բաց եմ»,- նշել է Պենդերեցկին:
Նրա խոսքով՝ ցավոք հայերեն տեքստի համար որեւէ ստեղծագործություն չի գրել: «Սակայն ծրագրում եմ»,- ընդգծել է կոմպոզիտորը: