Թուրքիայում ակտիվ սկսել են քննարկել երգիծական Extra Version կայքի հրապարակումները, որոնց մի մասը նույնիսկ լրատվական կայքերում որպես լուրջ հրապարակում է դարձել։
NEWS.am-ը այս անգամ ներկայացնում է Extra Version-ի «Ateri-ի հերոս SUPER MARIO-ն քեմալիստ էր» հրապարակումն ու համապատասխան ֆոտոն։
«80 եւ 90-ականների երեխաների գիտակցության մեջ քեմալիզմը ներարկելու համար քեմալիստները մտան նույնիսկ Ateri-ի խաղի մեջ։ Դրա ամենակարեւոր օրինակը Super Mario-ն է։
Ինչպես տեսնում ենք նկարում, Super Mario-ն գլխարկ հագած մեկն է։ Բացի այդ մի որոշ ժամանակ Մուսթաֆա Քեմալն էլ իթթիհադատական բեղեր էր պահում։ Նույնիսկ Ateri-ն քեմալիզմի խորհրդանիշերից է։ Օրինակ՝ At (ձի) գումարած Eri (զինվոր)։ Այսինքն, ձիու վրա զինվոր։ Գիտենք, որ Քեմալը այդպիսի լուսանկար ունի։
Mario-ի գլխին կա M տառով գլխարկ, որը խորհրդանշում է Մուսթաֆա Քեմալի «Մ» տառը»,-նշված է երգիծական հրապարակման մեջ։
Նշենք, որ Ateri-ի անունը իրականում Atari է, որը հանդիսանում է համակարգչային խաղերի ստեղծմամբ զբաղվող ընկերություն։
Լուրեր Հայաստանից - NEWS.am