Թուրքիայի արտաքին գործերի նախարար Ահմեդ Դավութօղլուի այցը Հայաստան համաձայանեցվել է Բաքվի հետ: Այդ մասին հայտնում է virtualaz.org՝ վկայակոչելով թուրքական ԶԼՄ-ը:
Թուրքական պաշտոնական անձինք Today’s Zaman-ին հայտնել են, որ Դավութողլուն դիտարկել է նման այցի հնարավորությունը դեռ նոյեմբերի կեսերին, սակայն վերջնական որոշումը կախված է եղել Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հանդիպումից: Եթե երկու կողմերը համաձայնեին շարունակել բանակցութունները ԼՂ հակամարտության կարգավորման շուրջ, Դավութօղլուն կգար Երևան:
Yerkir.am