Ուկրաինայի բոլոր հայկական եկեղեցիներում եւ մատուռներում Սպիտակի երկրաշարժի զոհերի հիշատակին պատարագներ են մատուցվել։ Չերնովեցում խաչքարի բացման արարողություն է կայացել։
Ըստ AnalitikaUA.net-ի՝ խաչքարը պատրաստվել էր Հայաստանում եւ տեղադրվել Սուրբ Պողոս եւ Պետրոս առաքյալների հայկական եկեղեցու տարածքում: Հայ առաքելական եկեղեցու Ուկրաինայի թեմի առաջնորդ արքեպիսկոպոս Գրիգորիս Բունիաթյանը կատարել է խաչքարի օծման արարողություն եւ աղոթք մատուցել: Միջոցառմանը ներկա են եղել հայկական սփյուռքի ներկայացուցիչներ տարբեր մարզերից, երկրաշարժի հետեւանքները վերացմանը մասնակցած ուկրաինացիներ, ինչպես նաեւ քաղաքի եւ մարզի ղեկավարությունը: