Հայոց ցեղասպանության հարյուրամյա տարելիցը խորհրդանշական թիվ է, ցեղասպանության միջազգային ճանաչման պայքարը կշարունակվի նաև այդ տարեթիվը նշելուց հետո, ասաց Ցեղասպանության թանգարան–ինստիտուտի փոխտնօրեն Սուրեն Մանուկյանը։
«2015թ.–ը խորհրդանշական տարեթիվ է և ոչ ավելին։ Պետք չէ մտածել, որ դա վերջնակետն է, որին մենք հասնում ենք»,– երկուշաբթի ասուլիսի ժամանակ հայտնեց Մանուկյանը։
Նա ընդգծեց, որ միջազգային օրենսդրության համաձայն, Ցեղասպանությունը հանցագործություն է, որը վաղեմության ժամկետ չունի։
Հայոց Ցեղասպանությունը ХХ դարի առաջին ցեղասպանությունն է։ Թուրքիան ավանդաբար մերժում է Առաջին համաշխարհային պատերազմի տարիներին մոտ մեկուկես միլիոն հայերի զանգվածային ջարդեր իրականացնելու մեղադրանքները և չափազանց ցավագին է վերաբերվում Հայոց Ցեղասպանության հարցի վերաբերյալ Արևմուտքի կողմից արվող քննադատություններին:
Հայոց ցեղասպանության փաստը ճանաչել են բազմաթիվ երկրներ, մասնավորապես, Ուրուգվայը, Լիտվան, Ռուսաստանը, Ֆրանսիան, Իտալիայի խորհրդարանի ստորին պալատը, Գերմանիան, Հոլանդիան, Սլովակիան, Շվեդիան, Շվեյցարիան, ԱՄՆ 42 նահանգներ, ինչպես նաև Հունաստանի, Կիպրոսի, Արգենտինայի, Բելգիայի, Ուելսի խորհրդարանները, Կանադայի խորհրդարանի համայնքների պալատը և Լեհաստանի սեյմը, Վատիկանը, Եվրախորհդարանը, Եկեղեցիների համաշխարհային խորհուրդը։
Նովոստի–Արմենիա