Դավութօղլուի Հայաստան կատարած այցի մասին taraf-ում Թաներ Աքչամը գրել է`
Դավութօղլուն` Հայաստան կատարած այցի ժամանակ 1915 թվականի դեպքերի մասին օգտագործել է «անմարդկային» բառը, իսկ տեղահանման համար ասել` «ամբողջությամբ սխալ իրագործում էր»: Այդ լուրը Hurriyet Daily News-ից բացի ուրիշ կայքում չտեսա, այդ իսկ պատճառով դժվար է հասկանալ` դա Դավութօղլուի խոսքերն են, թե` լրագրողի:
Չնայած թուրքական մամուլը զարմանալիորեն այս խնդրին ընդհանրապես չի անդրադարձել` սակայն այս թեման ժամանակավորապես մի կողմ թողնենք:
Իմ կարծիքով Դավութօղլույի օգտագործած «անմարդկային» բառը գնահատելի արարք է: Մի քիչ էլ որ ջանք գործադրի «մարդկային հանցագործություն» կարող է ասել: Սա իհարկե Թուրքիայի կառավարության կողմից որպես դրական քայլ կարող է դիտվել:
Իհարկե, այս ամենը մեզ այնպիսի իրավիճակի մեջ է դնում, որ մտածում ենք`«սրան ի ՞նչն է հաջորդելու»:
Սակայն եկեք ծուռ նստենք, շիտակ խոսենք և ինքներս մեզ չխաբենք:
Կառավարության վարած քաղաքականությունը մարդկանց մշտական վախի մեջ է գցում: Արտաքին աշխարհին ուղղված հայտարարություններն ու ներքինում կատարվածի մեջ միշտ բարձունքներ են եղել:
Մեր կառավարությունները շատ վատ հաշվետվությունների մեջ են:
Yerkir.am