Նիժնի Նովգորոդի մարզը միշտ առանձնացել է իր հանդուրժողականությամբ, չէ որ նրա տարածքում ապրում են տասնյակ ժողովուրդներ, սակայն տեղացի բնակիչներին միշտ չէ, որ դուր են գալիս եկվորների ավանդույթներն ու սովորույթները: Այդ մասին դեկտեմբերի 23-ին հայտարարել է Նիժնի Նովգորոդի մարզի Օրենսդիր ժողովի նախագահ Եվգենի Լեբեդեւը՝ մեկնաբանելով իրավիճակը, որը ստեղծվել էր Արզամասում:
«Միգրացիոն գործընթացներ. դա խնդիր է, որը բաց են թողել ոչ միայն մեր շրջանում, այլեւ ողջ երկրում: Դրանցից ոմանք բնակչության մոտ ուղղակի թշնամություն են հարուցում»,- հայտարարել է Լեբեդեւը, հաղորդում է «В Городе N»-ը:
Խոսնակի խոսքով՝ եթե մեկ այլ պետության քաղաքացին Ռուսաստանի քաղաքացիություն կամ բնակության իրավունք է ստացել, նրա հետ որեւէ խնդիր չի կարող լինել: Իսկ ահա անօրինական միգրանտների հոսքը պետք է վերահսկվի պետության եւ իրավապահ մարմինների կողմից:
«Ես չեմ համարում, որ Արզամասում տեղի ունեցած կոնֆլիկտը էթնիկ հողի վրա է ծագել: Խոսքն ավելի շուտ ռեստորանում կենցաղային հողի վրա ծագած կոնֆլիկտի մասին է»,- նշել է Լեբեդեւը:
Լուրեր Հայաստանից - NEWS.am