Հայաստանի սփյուռքի նախարարության նախաձեռնությամբ Արամ Խաչատրյան համերգասրահում, դեկտեմբերի 20-ին, տեղի կունենա «Նոր կյանքին ընդառաջ…» խորագրով բարեգործական համերգ` սիրիահայ եւ հայաստանցի սիրված արվեստագետների մասնակցությամբ:
Համերգին կհնչեեն Կոմիտասի, Արամ Խաչատրյանի, Առնո Բաբաջանյանի, Գաբրիել Երանյանի, Աշոտ Սաթյանի, գուսան Հայկազունի, սիրիահայ երգահան Սարգիս Ադամյանի ստեղծագործությունները՝ Շուշան Պետրոսյանի, Արման Նշանյանի, Հովհաննես Մուբայեդի ղեկավարած դասական քառյակի, սիրիահայեր Ցոլեր Կարագուլյանի, Արաքս Մահտեսյանի, Մարի Արաբաջյանի, Սարգիս Թուֆենկչյանի, «Հայկազունե եւ «Զանգակներե համույթների, «Շառավիղե մանկական երգչախմբի կատարմամբ: Երաժշտական համարները կընդմիջվեն պարային եւ ասմունքային կատարումներով:
Համերգից առաջ՝ ժամը 17:00-ին, կբացվի նաեւ «Սիրիահայ մշակույթի շունչը Երեւանում» ամանորյա բարեգործական ցուցահանդես-տոնավաճառը: