Սեւան Քաբաքյանը կնոջ եւ Գլենդելու ծնված երեխաների հետ վերադարձել է հայրենիք: Ինչպես գրում է «Glendale News-Press»-ը, ամուսինները գիտեին, որ դպրոցն են այցելելու իրենց երեք երեխաները: Նրանք գիտեին, որ Քաբաքյանը, ով աերոտիեզերական ինժեների 18-ամյա աշխատանքային փորձ ուներ, աշխատելու է «Birthright Armenia» կազմակերպությունում, որն այս երկրում կամավորական օգնություն է առաջարկում նրանց, ովքեր հայկական ծագում ունեն: Նրանք գիտեին, որ ցանկանում են օգնել ինչ-որ բան կառուցել:
«Մենք բոլորս, ովքեր տեղափոխվել են այստեղ, այսպես ասած ցանկանանում էին երկրի զարգացումի մաս կազմել,- ասել է Քաբաքյանը, ով տեղափոխվել է 2006թ.-ին: Այո, այս հայրենիքը դրախտ չէ երկրի վրա: Մարդիկ, ովքեր ապրում են այստեղ երկար ժամանակ, վերջնական արդյունքում պրագմատիկ են դառնում: Կա ցանկություն օգնել, սակայն չեք կարող երկիր կառուցել միայն զգացմունքների վրա»:
1991թ.-ից անկախություն ձեռք բերած Հայաստանն անցումային տնտեսություն ունի, արտագաղթի, գործազրկություն եւ աղքատության բարձր մակարդակ: Այնուամենայնիվ, նրա սահմաններից դուրս բնակվող մարդիկ հաստատվում են այնտեղ, քանի որ ցանկանում են օգնել նրան լավը դառնալ:
Այդպես հաճախ չի լինում, բայց նրանք, ովքեր Գլենդելից եւ Լոս-Անջելեսի մեծ շրջանից, որտեղ գտնվում է ամենախոշոր հայկական համայնքներից մեկն աշխարհում, գաղթում են Հայաստան, նման հատկանիշներ ունեն: Նրանք իդեալիստներ են: Նրանք հավատում են համաշխարհային հանրությանը: Նրանք ցանկանում են ինչ - որ բան տալ երկրին, որտեղ նրանք չեն ծնվել, բայց համարում են իրենց ծննդավայր:
Օսմանյան կայսրությունում 1915 թ. Հայոց ցեղասպանությունից հետո հայերի ցրվեցին ամբողջ աշխարհում, բայց կարողացան ստեղծել սփյուռքը, որը թվով գերազանցում է երկրի 3 միլիոնանոց բնակչությանը: Թեեւ շատերը դեռեւս կապված են Հայաստանին մշակույթով եւ ընտանիքով, իսկ ոմանք խոսում են վերադարձի մասին, քչերն են այդպես վարվում:
Դժվար է ճշգրիտ որոշել Լոս Անջելեսի շրջանում ծնված հայերի թիվը, ովքեր տեղափոխվել են իրենց հայրենիք, որը սահմանակից Իրանին, Թուրքիային եւ Վրաստանին: 2012թ. հիմնադրված «RepatArmenia» հասարակական կազմակերպության ներկայացուցիչները տեղեկացնում են, որ իրենք 2012-ից 2013թթ. ընկած ժամանակահատվածում սպասարկել են 550 մարդու: Նրանց 48 տոկոսը եղել են սիրիահայեր, ովքեր փախել են պատերազմից, 15 տոկոսը ամերիկահայեր, իսկ մնացածը՝ Ռուսաստանից, Լիբանանից եւ այլ երկրներից: Մի քանի քալիֆորնիացիներ, որոնց Հայաստան են վտարել, նախընտրում տերմինը «ներգաղթյալ» եւ իրենց համեմատում են հրեաների հետ, ովքեր ներգաղթում են Իսրայել: