Ստամբուլի Հարբիյե թաղամասի Մուհսին Էրթուղրուլի անվան թատրոնում դեկտեմբերի 25-29-ը ցուցադրվում է Հակոբ Պարոնյանի «Ատամնաբույժն արեւելյան» ներկայացումը։
Թուրքական Tiyatroonline կայքի փոխանցմամբ՝ Մուհսին Էրթուղրուլի անվան թատրոնում դեկտեմբերի 25-29-ը մի շարք հայտնի դերասանների մասնկացությամբ ցուցադրվում է Հակոբ Պարոնյանի «Ատամնաբույժն արեւելյան» կատակերգությունը։
Նշենք, որ Հակոբ Պարոնյանի «Ատամաբաբույժն արեւելյան» կատակերգությունը Ստամբուլի թատրոններում սկսել են պարբերաբար բեմադրել 2011-ի հոկտեմբերից։
Այն առաջին հայկական պիեսն է, որը բեմադրվել է թուրքական բեմում։