Ֆրանսիական հասարակական «France 2» հեռուստաալիքը ցուցադրել է հաղորդում՝ նվիրված աշխարհահռչակ ֆրանսիացի շանսոնյե Շառլ Ազնավուրին, ով հայկական ծագում ունի եւ նրա անցած ուղուն, այն մասին, թե ինչպես է երգիչն անցել փշոտ ճանապարհներով ու հասել հաջողության, բարձրացել գահին: Այդ մասին գրում է «Nouvelles d'Arménie» թերթը:
Սկսելով «Նրանք ընկան» երգից՝ Շառլ Ազնավուրն անցել է անկեղծ զրույցի, հնարավոր է այնպիսի, որը երբեք նախկինու չի եղել: Նա փախստական-ապարտեիդների ընտանիքից է ծագում: Հայրն անցել էր Դիմադրական շարժման շարքերը: Երիտասարդություն անցել է աղքատության մեջ, սակայն երջանիկ է եղել: Նա պատմել է Էդիտ Պիաֆի մասին եւ այն մասին, թե ինչ բարդ էր սկիզբը, պատկերել է մի մարդու կերպար, որին խոցել էին «կատակները», որոնց թիրախում էր ինքը հայտնվում որոշ քննադատների կողմից:
Նրա կյանքն անցել է համակ ուշադրության ներքո: Արտիստը հիշեցրել է հարկային խնդիրների եւ անարդարության մասին, անդրադարձել կանանց հարցում նվաճումների եւ ընտանիքի մասին: Նա խոստովանել է, որ իրեն ավելի շատ սիրել են արտասահմանում, քան Ֆրանսիայում, նույնիսկ եթե հայրենիքում իրեն պատիվներ էին մատուցում, ինչպես եւ ողջ աշխարհում. պատիվներ, որոնք ինքը համարում է վաստակած ճանաչում: Ճանաչում արտիստի, ով վստահ է իր տաղանդի վրա, Ֆրանսիայի երաժշտական փարոսի վրա, ով պետք է պայքարեր, որ հաղթահարեր անվստահությունն ու խտրականությանը դրսեւորումը: Հաղթահարել ամեն գնով՝ սա իր կարգախոսն էր, որպեսզի ստիպի ընդունել իրեն:
Հաղորդումն ավարտվել է այնպես, ինչպես սկսվել է՝ վերադարձով դեպի սիրելի Հայաստան: Պատմել է երկրաշարժի մասին եւ «Քեզ համար, Հայաստան» երգի մասին: Անդրադառնալով հանդերձյալ կյանքին՝ Շառլը ցանկություն է հայտնել մահանալ հանգստության մեջ ՝շրջապատված ընտանիքի անդամներով՝ «Ինչպես որ հին ժամանակներում»,- ասել է նա, սակայն առանց կատակելու: