• ԳԼԽԱՎՈՐ
  • ՄԵՐ ՄԱՍԻՆ
  • ՄԵՐ ՀԱՅՐԵՆԻՔԸ
  • ՍՏԵՂԾԱԳՈՐԾՈՒԹՅՈՒՆ
  • ԳՈՎԱԶԴԱՏՈՒՆԵՐԻՆ
  • ԲԱԺԱՆՈՐԴԱԳՐՈՒԹՅՈՒՆ
  • ՖՈՐՈՒՄ
Երկրամաս

Հինգշաբթի, 04 մարտի 2021
RSS Русский   Հայերեն              
  • Նորություններ
  • քաղաքականություն
    • դիվանագիտություն
    • Հայ Դատը
    • ՄԱԿ
  • Անդրկովկաս
    • Արցախ
    • Վրաստան
    • Ջավախք
    • Աբխազիա
    • Ադրբեջան
  • տնտեսություն
  • բանակ
    • պատերազմ
  • Սփյուռք
  • հասարակություն
    • առողջություն
    • պատմություն
    • կրթություն
    • բարեգործություն
    • գիտություն
    • ինքնություն
    • երիտասարդներ
    • երեխաներ
    • վետերաններ
    • կրոն
    • հանցագործություն
    • այլատյացություն
    • վիդեո
  • վերլուծություն
    • հարցազրույց
  • մոլորակ
    • Ռուսաստան
    • ԱՄՆ
    • Թուրքիա
    • հետխորհրդային երկրներում
    • Ֆրանսիա
    • Եվրոպա
    • Իսրայել
    • Ասիա
    • Հունաստան
    • Իրան
    • քրդեր
  • մշակույթ
  • սպորտ
РАСШИРЕННЫЙ ПОИСК

Հայաստանը գովերգող ռուս պոետը հայտնվել է ադրբեջանա-թուրքական կեղտոտ քարոզչության թիրախում

09.01.2014   
  
hits: 1747


Հայկական և ադրբեջանական տեղեկատվական մի շարք աղբյուրներ լծվել են հայ և ռուս ժողովրդի կապերի ամրապնդման ջատագով ռուսաստանցի պոետ Վիկտոր Ալեքսանդրովի դեմ կեղտոտ քարոզչությանը: Ռուսաստանի հայկական մի շարք կազմակերպություններ խստորեն դատապարտում են ադրբեջանական քարոզչամեքենայի ջրաղացին ջուր լցնող հայկական որոշ կայքերի գործունեությունը: Ինչպես «Արմենպրես»-ին հայտնեցի Ռուս-հայկական կազմակերպությունների կոորդինացիոն խորհրդից (ՌՀԿԿԽ), 2013-ի վերջին ամիսներին Ռուսաստանի շատ հայեր ծանոթացել են պետերբուրգցի գրող Վիկտոր Ալեքսանդրովի աշխատություններին, մասնավորապես «Հայաստան: Ցեղասպանությունից մինչև միացում» բանաստեղծությունների ժողովածուին: Պետերբուրգցի պոետը ելույթ է ունեցել Ռուսաստանի հայկական բազմաթիվ համայնքներում՝ միտված ինչպես Ռուսաստանում հայ և ռուս ժողովուրդների, այնպես էլ ռուս- հայկական միջպետական և մշակութային կապերի ամրապնդմանը: Վիկտոր Ալեքսանդրովի հասարակական գործունեությունը և հատկապես նրա բանաստեղծությունները կտրուկ արձագանք են ստացել Ադրբեջանում, ինչն ակնկալելի էր: Պոետին և ռուս-հայկական հարաբերություններին ուղղված ադրբեջանական ԶԼՄ-ների ստի և ցեխի հոսքերը չեն դիմանում ոչ մի քննադատության, չնայած դրա կարիքը բնավ չունեն և միայն հաստատում են Վիկտոր Ալեքսանդրովի ընտրած ստեղծագործական ուղու ճշմարտացիությունը:

«Սակայն ծայրահեղ զարմանք և զայրույթ է հարուցում այն հանգամանքը, որ հայկական մի շարք տեղեկատվական հարթակներում, ինչպես նաև սոցիալական ցանցերի որոշ էջերում հայտնվել են ադրբեջանական գրչակների համախոհներ՝ սադրիչ և ստահոդ հոդվածներով կրկնելով ադրբեջանա-թուրքական քարոզչության թեզերը»,- հայտնեցին խորհրդից:

Հոդվածները ոչ միայն վիրավորում են Վիկտոր Ալեքսանդրովի անձը, այլև նպատակ են հետապնդում միմյանց դեմ տրամադրել հայերին և ռուսներին: Պատահական չէ, որ ադրբեջանական ԶԼՄ-ներն արտատպել են հայկական հարթակներում տեղակայված այդ նյութերը:

«Այս ամենի հետ կապված, Ռուս-հայկական կազմակերպությունների կոորդինացիոն խորհուրդը Վիկտոր Ալեքսանդրովին համարում է ռուս ժողովրդի արժանի զավակ և հայ ժողովրդի մոտ ընկեր: Խորհուրդն աջակցություն է հայտնում ռուս​-հայկական դարավոր բարեկամությունն ամրապնդելու ուղղությամբ նրա ստեղծագործական և հասարակական գործունեությանը»,- հայտնեցին կազմակերպությունից:

Միաժամանակ, ՌՀԿԿԽ-ն խստորեն դատապարտում է «am» տիրույթում գոյություն ունեցող և ադրբեջանա թուրքական քարոզչության դրույթները կրկնող կայքերի, ինչպես նաև հակահայկական ու հակառուսական գործունեություն ծավալած քաղաքական պրովոկատորների քայլերը:

 ARMENPRESS.am

Tags: քաղաքականություն/politics, Սփյուռք/Diaspora, Ռուսաստան/Russia, Հայ Դատը/Hay Dat, հասարակություն/society, Թուրքիա/Turkey, այլատյացություն/xenophobia, Ադրբեջան/Azerbaijan

ВНИМАНИЕ! НИЖЕ РЕКЛАМНЫХ БЛОКОВ ВЫ МОЖЕТЕ ОСТАВИТЬ СВОЙ КОММЕНТАРИЙ К СТАТЬЕ. ВСЕ КОММЕНТАРИИ ПРОХОДЯТ ПРЕМОДЕРАЦИЮ, ПОЭТОМУ ХОРОШО ПОДУМАЙТЕ, ПРЕЖДЕ ЧЕМ ЧТО-ТО НАПИСАТЬ.




Комментарии для сайта Cackle

ПОСЛЕДНИЕ КОММЕНТАРИИ НА САЙТЕ


home

վիդեո օրվա

Մոնրեալում 3-րդ անգամ կազմակերպված այս քայլերթին մասնակցել են Ցեղասպանություն վերապրած ազգերի ներկայացուցիչները, նաեւ բարձրաստիճան պաշտոնյաներ, այդ թվում Մոնրեալի քաղաքապետը: Մանրամասները՝ տեսանյութում:

Ամենա սիրված

Թուրք գործիչը խոստովանում է, որ իրենց համար ծանր հարված էր, երբ Տեխասը ճանաչեց Հայոց ցեղասպանությունը
Ինքնորոշման իրավաչափությունը
Հայաստանի անվտանգության «իրանական» սպառնալիքը
Հայ լուսանկարիչները նվաճում են National Geographic-ի կայքը
Երբ երկրում կվերջանան քաղաքական ցնցումները՞

Հայոց ցեղասպանություն

Եվրոպական դատարանը Կաթողիկոսարանի հայցը համարում է անընդունելի, և այդ որոշումը չի կարող բողոքարկվել
Թուրք գործիչը խոստովանում է, որ իրենց համար ծանր հարված էր, երբ Տեխասը ճանաչեց Հայոց ցեղասպանությունը
Բազմահազարանոց քայլերթ՝ հանուն ցեղասպանությունների կանխարգելման (տեսանյութ)
Թուրքական հակաքայլերը նպաստում են Ցեղասպանության հարյուրամյակի քարոզչությանը
Շվեյցարիայի բողոքը ՄԻԵԴ որոշումը սրբագրելու հնարավորություն կտա. Կիրո Մանոյան



Загрузка...


Регистрация Войти

Նորություններ

11:01 Երբ երկրում կվերջանան քաղաքական ցնցումները՞
23:31 Դավաճանություն է վարկաբեկել մեր հազարամյա եկեղեցին և սրբավայրերը. Բաց նամակ ՀՀ իրավապահներին
17:50 Ադրբեջանը դիրքերը սկսել է առաջ բերել մայիսի 9-ից հետո. Կարեն Վրթանեսյան
08:21 Առանցքի պետությունները եւ կրկնակի խաղերը
05:57 Կրոնական ազատությունների մասին իր տարեկան զեկույցում ԱՄՆ-ի պետքարտուղարությունը խստորեն քննադատում է Թուրքիային
05:44 US State Department Slams Turkey In its Annual Religious Freedom Report
10:33 Բացահայտվեց անհիմն հայտարարություններ անող ևս մեկ հակահայ գրող
10:29 Another Anti-Armenian Writer Exposed For Making Baseless Allegations
13:25 Դժբախտ զուգադիպություն. թուրք ամերիկացին հարձակվում է Բուրդենի վրա նրա ինքնասպանության նախօրեին
13:19 Unfortunate Coincidence: Turkish-American Attacks Bourdain on the Eve of his Suicide
11:02 Թուրքիան Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի առավել հաճախ խախտողն է
10:59 Turkey is Most Frequent Violator of European Convention on Human Rights
00:55 Եվրոպական դատարանը Կաթողիկոսարանի հայցը համարում է անընդունելի, և այդ որոշումը չի կարող բողոքարկվել
15:40 Ադրբեջանի անմիտ քարոզիչը մեղադրում է Կալիֆորնիայի հայերին
00:05 Թուրք գործիչը խոստովանում է, որ իրենց համար ծանր հարված էր, երբ Տեխասը ճանաչեց Հայոց ցեղասպանությունը