Երկրամաս

Շաբաթ, 17 մայիսի 2025
Гарегин Нжде
  RSS     Русский   Հայերեն            
  • ԳԼԽԱՎՈՐ
  • Նորություններ
  • քաղաքականություն
    • դիվանագիտություն
    • Հայ Դատը
    • ՄԱԿ
  • Անդրկովկաս
    • Արցախ
    • Վրաստան
    • Ջավախք
    • Աբխազիա
    • Ադրբեջան
  • տնտեսություն
  • բանակ
    • պատերազմ
  • Սփյուռք
  • հասարակություն
    • առողջություն
    • պատմություն
    • կրթություն
    • բարեգործություն
    • գիտություն
    • ինքնություն
    • երիտասարդներ
    • երեխաներ
    • վետերաններ
    • կրոն
    • հանցագործություն
    • այլատյացություն
    • վիդեո
  • վերլուծություն
    • հարցազրույց
  • մոլորակ
    • Ռուսաստան
    • ԱՄՆ
    • Թուրքիա
    • հետխորհրդային երկրներում
    • Ֆրանսիա
    • Եվրոպա
    • Իսրայել
    • Ասիա
    • Հունաստան
    • Իրան
    • քրդեր
  • մշակույթ
  • սպորտ
  • ՄԵՐ ՄԱՍԻՆ
РАСШИРЕННЫЙ ПОИСК

Հայաստանում հաստատվել է 11 հազար սիրիահայ. օգնության ծրագրերը շարունակվում են մի քանի ուղղությամբ

15.01.2014   
  
hits: 5875


Հայաստանում ապրող կարիքավոր սիրիահայերի աջակցության համար ավստրիական կառավարության կողմից հովանավորված ծրագերից մեկն արդեն մասամբ մեկնարկել է, մյուսը նախապատարաստական աշխատանքների փուլում է: Ավստրիան նախորդ տարվա երկորդ կեսին հայտնեց, որ 600 հազար եվրո օգնություն կտրամադրի բռնությունների հետեւանքով Սիրիայում իրենց տները լքած եւ Հայաստանում հաստատված փախստականներին: Տրամադրված գումարից 280 հազար եվրոյի աջակցության ծրագիր իրականացնելու է Հայկական կարմիր խաչի ընկերությունը, իսկ մնացյալը փոխանցվել է «Հայկական կարիտաս» ընկերությանը նմանատիպ ծրագրի կյանքի կոչելու համար: Հայկական կարմիր խաչի ընկերությանը ավստրիական կառավարության կողմից փոխանցված գումարը ծառայելու է 300 սիրիահայ ընտանիքների կարիքների լուծմանը: Ինչպես «Արմենպրես»-ին հայտնեց Հայկական կարմիր խաչի ընկերության Աղետների կառավարման և բնակչության տեղաշարժի բաժնի վարիչ, «Աջակցություն սիրիահայերին» ծրագրի ղեկավար Էդմոն Ազարյանը, ծրագրի շրջանակներում յոթ ամիս շարունակ կարիքավոր սիրիահայ ընտանիքներին կտրամադրվեն հիգիենիկ պարագաներ, խրոնիկ հիվանդություն ունեցողներին` համապատասխան դեղորայք, ձմեռային հագուստի և կոշիկի, կենցաղային պարագաների գնման համար նախատեսված նվեր-քարտեր, որոնք կիրառելի կլինեն մի շարք խանութներում: «Ծրագիրը մեկնարկել է հոկտեմբերին, գործնականորեն` նոյեմբերին, հիգիենիկ պարագաների փաթեթ է տրամադրվել 300 ընտանիքի կամ 1250 սիրիահայի: Ձմեռային հագուստի և կոշիկի գնման համար նվեր-քարտերի պատրաստումը պայմանագրային փուլում է: Խրոնիկ հիվանդություն ունեցողներին կտրամադրվի դեղորայք` ըստ իրենց կարիքների, որը մենք մանրամասն վերլուծության ենք ենթարկել: Նախատեսվում է նաև եկամտաբեր ծրագրերի իրագործման համար անհրաժեշտ գործիքներ կամ սարքավորումներ տրամադրել այն անձանց, ովքեր ունեն նման բիզնես կամ ցանկություն են հայտնել նոր գործ նախաձեռնել»,-ասաց Էդմոն Ազարյանը:

«Հայկական կարիտաս» ընկերությունից, որն ավստրիական կառավարության պատվերով ստանձնել է «Հումանիտար օգնություն սիրիահայ փախստականներին» ծրագրի իրականացումը, հայտնեցին, որ ծրագիրը նախապատրաստական փուլում է, մեկնարկը նախատեսվում է հունվարի երկրորդ կեսին: «Արմենպրես»-ի հետ զրույցում ծրագրի համակարգող Տաթև Թովմասյանը հայտնեց, որ 2013 թվականի դեկտեմբերի 23-ի ՀՀ կառավարության բարեգործական ծրագրերի համակարգման հանձնաժողովի որոշմամբ ծրագիրն ազատվել է 20 տոկոս ավելացված արժեքի հարկից: «Ծրագրի արդյունքում 100 սիրիահայ ընտանիքի վեց ամիս շարունակ ամեն ամիս կտրամադրվի 100 եվրոյի կտրոն սննդամթերքի համար, 50 եվրոյի` հագուստի, նույնքան հիգիենիկ պարագաների և դեղորայքի համար, 150 եվրոյի քարտ` բնակարանների վարձի և կոմունալ վճարումների համար»,-ասաց զրուցակիցը` նշելով, որ շահառուներին ընտրել են` ըստ ստացված դիմում-հայտերի, «Սիրիահայերի հիմնախնդիրները համակարգող կենտրոն» ՀԿ-ի ներկայացրած ցուցակի, ինչպես նաև ՀՀ սփյուռքի նախարարության տրամադրած ցանկի: «Այն ընտանիքները, որոնք ընդգրկված են Հայկական կարմիր խաչի ընկերության կողմից իրականացվող ծրագրի մեջ, չեն ներառվել այս ծրագրում»,-հայտնեց Տաթև Թովմասյանը:

«Սիրիահայերի հիմնախնդիրները համակարգող կենտրոն» ՀԿ-ի ղեկավար Լինա Հալաջյանից փորձեցինք տեղեկանալ «Նոր Հալեպ» թաղամասի կառուցման ծրագրի ընթացքի մասին: «Ծրագիրն ընթացքի մեջ է, նվիրատվություններն անընդհատ կատարվում են: Այս պահին 50 միլիոն դրամին համարժեք գումար է հավաքվել տարբեր բարերարների նվիրատվությունների հաշվին»,-հարցին ի պատասխան նշեց Լինա Հալաջյանը` հավելելով, որ տարբեր միջոցներով փորձ է արվում մարդկանց տեղեկացնելու ծրագրի մասին: «Ակնկալում ենք առավել ակտիվ մասնակցություն: «Նոր Հալեպ» թաղամասի կառուցումը պետք է լինի համահայկական խնդրի առարկա, քանի որ սա այն հարցն է, որի իրագործման համար պետք է մասնակցություն ունենա յուրաքանչյուր հայ: Այն կարող է նպաստել Հայաստանում հայրենադարձության նոր ալիքին, հայրենիքում սիրիահայերի հաստատամանն ու ամրապնդմանը»,-փաստեց «Սիրիահայերի հիմնախնդիրները համակարգող կենտրոն» ՀԿ-ի ղեկավարը: Հարցին, թե որքան գումար է անհրաժեշտ թաղամասի շինարարության մեկնարկի համար, Լինա Հալաջյանը նշեց, որ նման հաշվարկների չի տիրապետում, բայց տեղեկացրեց, որ քննարկվում է ծրագրի մասնակի իրականացման հարցը: «Քննարկվում է այն հարցը, որ ծրագիրն իրականցվի փուլերով: Սկզբում կառուցվեն 1-2 շենք այն սիրիահայերի համար, ովքեր ունեն անհրաժեշտ գումարը, այնուհետև շարունակաբար կկառուցվեն նաև մնացյալ հատվածները»,- նշեց նա:

ՄԱԿ-ի համաշխարհային պարենի ծրագրի միջոցով Ռուսաստանի կողմից կարիքավոր սիրիահայերին հատկացված օգնությունը, որը ներառում է 16 կիլոգրամ մթերք 5000 անհատի համար, տրամադրվում է նոյեմբերից: «Դեկտեմբերին դադար է տրվել, հունվարի կեսերից նորից կմեկնարկի, ու մինչև հունիս սիրիահայերը կստանան պարենի փաթեթը»,-ասաց Լինա Հալաջյանը: Քուվեյթի Հանրապետության կողմից կրթական ծրագրերին հատկացված 100 hազար դոլարին համարժեք դրամի օգնության մեծ մասն ուղղվել է Կիլիկյան վարժարանին, իսկ մնացած մասը ուսանողների համար կրթաթոշակային ծրագրի իրականացման համար է նախատեսված:

Հայաստանում հաստատված սիրիահայերի թվի վերաբերյալ վերջին տեղեկատվությունն էլ ճշտեցինք ՀՀ սփյուռքի նախարարության աշխատակազմի ղեկավար Ֆիրդուս Զաքարյանից: Մեզ հետ զրույցում նա տեղեկացրեց, որ վերջին երեք ամիսների ընթացքում նկատվում է Սիրիայում բնակվող հայերի ժամանում Հայաստան Լիբանանի միջոցով: «Ամսական 300-400 սիրիահայ է ժամանում Հայաստան, որին զուգահեռ Հայաստանից են նաև մեկնում Սիրիա: Թվում է, թե փակ են ճանապարհները, բայց ցամաքային ճանապարհով գնում են, ընդ որում, պարբերաբար գնում են իրենց տունը, խանութը և վերադառնում»,-ասաց նա: Ներկայում միջինացված տվյալներով Հայաստանում ապրում է 11 հազար սիրիահայ:

 ARMENPRESS.am

Tags: Սփյուռք/Diaspora, հասարակություն/society, բարեգործություն/charity

ЕСЛИ ВЫ ЖЕЛАЕТЕ ОКАЗАТЬ ПОДДЕРЖКУ ИНФОРМАЦИОННОМУ ЦЕНТРУ «ЕРКРАМАС», ПРОСИМ ДЛЯ ВЗНОСОВ ВОСПОЛЬЗОВАТЬСЯ РАЗМЕЩЕННЫМИ НИЖЕ РЕКВИЗИТАМИ:
Карта Сбербанка – 4276 3000 2814 4379
Карта Юмани – 2204 1201 1109 3197

Благодарим за оказанную в июне поддержку: Нагапет Арамович М. (21.06.2024), Андраник Аветисович Т. (14.06.2024)



home

վիդեո օրվա

Մոնրեալում 3-րդ անգամ կազմակերպված այս քայլերթին մասնակցել են Ցեղասպանություն վերապրած ազգերի ներկայացուցիչները, նաեւ բարձրաստիճան պաշտոնյաներ, այդ թվում Մոնրեալի քաղաքապետը: Մանրամասները՝ տեսանյութում:

Ամենա սիրված

Թուրք գործիչը խոստովանում է, որ իրենց համար ծանր հարված էր, երբ Տեխասը ճանաչեց Հայոց ցեղասպանությունը
Ինքնորոշման իրավաչափությունը
Երբ երկրում կվերջանան քաղաքական ցնցումները՞
Դավաճանություն է վարկաբեկել մեր հազարամյա եկեղեցին և սրբավայրերը. Բաց նամակ ՀՀ իրավապահներին
Առանցքի պետությունները եւ կրկնակի խաղերը

Հայոց ցեղասպանություն

Եվրոպական դատարանը Կաթողիկոսարանի հայցը համարում է անընդունելի, և այդ որոշումը չի կարող բողոքարկվել
Թուրք գործիչը խոստովանում է, որ իրենց համար ծանր հարված էր, երբ Տեխասը ճանաչեց Հայոց ցեղասպանությունը
Բազմահազարանոց քայլերթ՝ հանուն ցեղասպանությունների կանխարգելման (տեսանյութ)
Թուրքական հակաքայլերը նպաստում են Ցեղասպանության հարյուրամյակի քարոզչությանը
Շվեյցարիայի բողոքը ՄԻԵԴ որոշումը սրբագրելու հնարավորություն կտա. Կիրո Մանոյան


Регистрация Войти
РАСШИРЕННЫЙ ПОИСК

Նորություններ

11:01 Երբ երկրում կվերջանան քաղաքական ցնցումները՞
23:31 Դավաճանություն է վարկաբեկել մեր հազարամյա եկեղեցին և սրբավայրերը. Բաց նամակ ՀՀ իրավապահներին
17:50 Ադրբեջանը դիրքերը սկսել է առաջ բերել մայիսի 9-ից հետո. Կարեն Վրթանեսյան
08:21 Առանցքի պետությունները եւ կրկնակի խաղերը
05:57 Կրոնական ազատությունների մասին իր տարեկան զեկույցում ԱՄՆ-ի պետքարտուղարությունը խստորեն քննադատում է Թուրքիային
05:44 US State Department Slams Turkey In its Annual Religious Freedom Report
10:33 Բացահայտվեց անհիմն հայտարարություններ անող ևս մեկ հակահայ գրող
10:29 Another Anti-Armenian Writer Exposed For Making Baseless Allegations
13:25 Դժբախտ զուգադիպություն. թուրք ամերիկացին հարձակվում է Բուրդենի վրա նրա ինքնասպանության նախօրեին
13:19 Unfortunate Coincidence: Turkish-American Attacks Bourdain on the Eve of his Suicide
11:02 Թուրքիան Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի առավել հաճախ խախտողն է
10:59 Turkey is Most Frequent Violator of European Convention on Human Rights
00:55 Եվրոպական դատարանը Կաթողիկոսարանի հայցը համարում է անընդունելի, և այդ որոշումը չի կարող բողոքարկվել
15:40 Ադրբեջանի անմիտ քարոզիչը մեղադրում է Կալիֆորնիայի հայերին
00:05 Թուրք գործիչը խոստովանում է, որ իրենց համար ծանր հարված էր, երբ Տեխասը ճանաչեց Հայոց ցեղասպանությունը