Վրաստանի ՀՕՄ-ի անդամները Ամանորի ծրագրի հերթական այցով դեկտեմբերի 14-ին եղավ Նինոծմինդայի շրջանային հիվանդանոցի ծննդատանը, որտեղ շնորհավորեցին նորածինների մայրերին Ամանորի առիթով:
Ծննդատանը ՀՕՄ-ուհիները մայր դարձած կանանց և նրանց նորածին երեխաներին բաժանեցին նվերներ:
ՎՀՕՄ-ի կազմակերպած հաջորդ ծրագիրը Նինոծմինդայում ծնողազուրկ երեխաների համար էր, որը տեղի ունեցավ Նինոծմինդայի Սբ.Սարգիս եկեղեցում:
Հիշեցնենք, որ երեկ Ախալքալաքում ՎՀՕՄ-ի կողմից կրկին ծնողազուրկ երեխաների եւ հաշմանդամների համար կազմակերպվել էր ամանորյա միջոցառում, որի ընթացքում երեխաներին բաժանվել էին ամանորյա նվերներ:
ՀՕՄ-ուհիները երեկ այցելել էին նաեւ Ախալքալաքի ծննդատուն եւ այնտեղ եւս նվերներ բաժանել ծննդաբերած մայրերին:
Ինչպես արդեն տեղեկացրել էինք, Ախալցխայում եւս տեղի էր ունեցել ծնողազուրկ երեխաների համար բարեգործական միջոցառում:
akhaltskha.net