NEWS.am-ը զգալի կրճատումներով ներկայացնում է վերլուծաբան Լալե Քեմալի հոդվածը՝ հրապարակված «Today’s Zaman»-ում:
Թուրքիայի վարչապետ Ռեջեբ Թայիբ Էրդողանի պնդումներն այն մասին, որ «ներքին ու արտաքին դավադիրները» կանգնած էին կոռուպցիոն սկանդալի ետեւում ու նրանց վերջնական նպատակն էր իր կառավարության տապալումը, կարող են հրահրել ԱՄՆ-ի Կոնգրեսին ընդունել բանաձեւ, որը դուր չի գա Անկարային: Օրինակ, ԱՄՆ-ի Կոնգրեսը կարող է վերջաապես, բանաձեւ ընդունել Օսնանյան կայսրությունում զանգվածային սպանությունները ցեղասպանություն որակելու վերաբերյալ, ինչի դեմ հանդես է գալիս Անկարան:
Այն փաստը, որ Էրդողանը մատնացույց է արել Թուրքիայի ամենամոտ դաշնակցին՝ ԱՄՆ-ին, որպես դավադիրներից մեկի՝ թիրախում ընտրելով Թուրքիայում ԱՄՆ դեսպան Ֆրենսիս Ռիկարդոնեին, որին մեղադրեցին սադրիչ գործողությունների մեջ, արդեն բարկացնում է ինչպես ԱՄՆ-ի կառավարությանը, այնպես էլ Կոնգրեսին: Կոնգրեսին դուր չի գալիս, երբ ամերիկյան դեսպանին վերաբերում են թշնամու պես, այն էլ ՆԱՏՕ-ի անդամ երկրում:
Ռիկարդոնեի հետ կապված հարցը ծագեց, երբ լուրեր տարածվեցին նրա հայտարարության մասին իբր «կասյրության անկման» մասին: Մեջբերվում էր նր խոսքն այն մասին, որ խնդրել է թուրքական պետական «Halkbank» բանկին վերջ տալ գործնական հարաբերությունները Իրանի հետ:
Ընդ որում, Ռիկարդոնեի ենթադրյալ հանդիպումը ԵՄ անդամ երկրների դեսպանների հետ նույնիսկ տեղի էլ չէր ունեցել. կասկած կա, որ վերահոիշյալ հայտարարությունները կեղծ են: Լրատվամիջոցների հայտարարություններից հետո ԱՄՆ-ի դեսպանությունը Թուրքիայում «Twitter»-ի իր էջում հաղորդագրություններ տեղադրեց ու նշեց, որ «բոլոր մեղադրանքները բացարձակ սուտ են ու զրպարտություն»:
Ինչպե՞ս կազդի թուրք-ամերիկյան հարաբերությունների վրա Էրդողանի քաղաքականությունը: Արդյունքը կարող է լինել ԱՄՆ-ի Կոնգրեսի բացասական վերաբերմունքը Թուրքիայի հանդեպ: Էրդողանն ինքն է մղում ԱՄՆ-ի Կոնգրեսին ընդունել 1915թ.-ին Օսմանյան կայսրությունում հայերի ցեղապսանության մասին բանաձեւ:
ԱՄՆ-ի Կոնգրեսում «Գեզի» այգում բողոքի ցույցերից հետո քննարկումներ սկսվեցին «Թուրքիան կարող է ՆԱՏՕ-ի դաշնակից լինել, սակայն ինչպիսի՞ դաշնակից է նա, երբ խախտում է դեմոկրատական սկզբունքները»: Թուրքիայի կառավարության սխալ գործողությունները կապված կաշառակերության հետ էլ ավելի են սրում ԱՄՆ-ի Կոնգրեսի հակաթուրքական տրամադրությունները: