«Հրանտ Դինքի սպանության 2015-ի հեռանկարին» ոգեկոչման ֆորումի ժամանակ 15 կետանոց պահանջ է ընդունվել: Այս NEWS.am-ին հայտնեցին «Արեւմտահայոց Ազգային» համագումարից:
Պահանջը ներկայացնում ենք ըստ կետերի.
1. Ճանաչում, ներողություն եւ հատուցում
2. Վերջ տալ պատմության ժխտման գործողություններին
3. Անձանագիր եւ քաղաքացիություն
4. Վերադարձ եւ վերաբնակեցում
5. Հասանելի դարձնել ծխական արխիվները եւ վերջ տալ գործող սահմանափակումներին
6. Հասանելի դարձնել Օսմանյան արխիվները, ներառյալ զինված ուժերի արխիվները
7. Լքյալ գույքի արձանագրությունների բացահայտում
8. Քաղաքական եւ առեւտրային հաստատությունների տրամադրությանը հանձնված գույքեր
9. Դեռեւս պետության տրամադրության հանձնված գույքեր
10. Բացահայտել առեւանգված կանանց եւ որբերին
11. Հավաքական պատասխանատվություն:
Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ 2014թ-ի հունվարի 19-ին սպանված Հրանտ Դինքի սպանության յոթերորդ տարելիցին ընդառաջ, հունվարի 18-ին, «Անկարայի մտքի ազատություն» կենտրոնը եւ «Արեւմտահայոց Ազգային համագումարը» ոգեշնչման ֆորում են կազմակերպելու: Այս NEWS.am-ին հայտնել էին «Արեւմտահայոց Ազգային» համագումարից»:
Նրանց փոխանցմամբ՝ իրենք այդկերպ հարգանքի տուրք են մատուցելու Դինքի հիշատակին եւ եւս մեկ անգամ լուսարձակի տակ բերելու նրա կյանքն ու գործունեությունը: «Հանրաճանաչ մտավորականներ եւ Մարդու իրավունքների ոլորտում գործիչներ մտքեր կփոխանակեն Հրանտ Դինքի սպանության դատավարության ընթացքի եւ Թուրքիայի ժողովրդավարացման գործընթացների վերաբերյալ: Նրանք համատեղ կխորհեն են նաեւ Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին ընդառաջ եւ դրան առնչվող պատմական, իրավական եւ բարոյական խնդիրների լուծման հեռանկարների մասին»,- ասված էր հայտարարության մեջ: