Թուրքական Kafkassam ռազմավարական հետազոտությունների կենտրոնի ղեկավար, պրոֆ. Հասան Օքթայը Հայաստան կատարած այցի ժամանակ թուրքական ազգայնական «Գորշ գայլեր»-ի նշանն է արել եւ լուսանկարվել։
Սոցցանցերում ակտիվ քննարկվում են թուրք պրոֆեսոր Հասան Օքթայի՝ Հայաստան կատարած այցի ժամանակ սկանդալային լուսանկարները։ Պարզվել է, որ Հասան Օքթայն իր ֆեյսբուքյան էջում տեղադրել հայկական թերթերից մեկի լրագրողների, հայտնի անձանց եւ վերլուծաբանների հետ լուսանկարներ։ Ի թիվս այդ լուսանկարների, Հասան Օքթայը նաեւ լուսանկար է տեղադրել, որում նա ձեռքով «Գորշ գայլերի» նշանն է անում։
Նշվում թե նա Հայաստան կատարած այցի ժամանակ քննարկել է Երեւանում բացել թուրքական պետական Anadolu լրատվական գործակալության գրասենյակ։