2013 թվականի ընթացքում հայ-թուրքական հարաբերությունների առանց նախապայմանների կարգավորման Հայաստանի սկզբունքային մոտեցումը շարունակել է վայելել միջազգային հանրության աջակցությունը: Այս մասին նշված է Հայաստանի ԱԳՆ 2013 թվականի հաշվետվության մեջ:
Հաշվետվության մեջ նաեւ ասվում է, ո դեկտեմբերի 12-ին ՍԾՏՀԿ նիստին մասնակցելու նպատակով Երեւան ժամանած ԹՀ ԱԳ նախարար Ահմեդ Դավութօղլուի հետ հանդիպման ժամանակ Էդվարդ Նալբանդյանը վերահաստատել է Հայաստանի դիրքորոշումը։