Պաշտոնական այցով Թուրքիայում գտնվող Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը հանդիպել է Հրանտ Դինքի կնոջ եւ եղբոր հետ։
Թուրքական Radikal-ի փոխանցմամբ՝ Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը, ինչպես որ նախատեսված էր, Ստամբուլում հանդիպել է Հրանտ Դինքի կնոջ եւ եղբոր՝ Օրհան Դինքի հետ։
Հանդիպումն անցել է առանց լրատվամիջոցների ներկայացուցիչների։ Հանդիպումից հետո Օրհան Դինքը կարճ հայտարարություն է արել լրագրողների համար՝ շեշտելով, թե հանդիպումն անձնական բնույթի էր եւ հասարակությանը համար ոչ հետաքրքիր։ Երբ լրագրողներից մեկը հարցրել է, թե Հայոց ցեղասպանության հետ կապված թեմայի շուրջ խոսե՞լ են, Օրհանը Դինքը բացասական պատասխան է տվել։
Իսկ Հրանտ Դինքի կինը՝ Ռաքել Դինքը, հանգստացրել է լրագրողներին՝ ասելով. «Այնպիսի բան չենք խոսել, որ դուք չգիտեք»։