Լիբանանում 1915թ.-ի Հայոց ցեղասպանության նահատակների հիշատակին նվիրված նամականիշ կթողարկեն: Այդ մասին հայտարարել է Լիբանանի հեռահաղորդակցության նախարար Նիկոլաս Սեհնավին: Նամականիշը շրջանառության մեջ կլինի մեկ ամսից, հաղորդում է լիբանանյան «Daily Star»-ը:
Նամանականիշի վրա պատկերված կլինի Բիկֆայա քաղաքում հայտնաբերված հայերի հիշատակին նվիրված հուշարձանը:
Պարբերականը հիշեցնում է այն մասին, որ Լիբանանի հայ համայնքում մոտ 200 հազար մարդ է հաշվվում: Անցյալ տարի ապրիլին ավելի քան 10 հազար հայ Բեյրութում ակցիա էին անցկացրել՝ նվիրված Հայոց ցեղասպանության 98-ամյա տարելիցին: