Երկրամաս

Ուրբաթ, 19 օգոստոսի 2022
Гарегин Нжде
  RSS     Русский   Հայերեն              
  • ԳԼԽԱՎՈՐ
  • Նորություններ
  • քաղաքականություն
    • դիվանագիտություն
    • Հայ Դատը
    • ՄԱԿ
  • Անդրկովկաս
    • Արցախ
    • Վրաստան
    • Ջավախք
    • Աբխազիա
    • Ադրբեջան
  • տնտեսություն
  • բանակ
    • պատերազմ
  • Սփյուռք
  • հասարակություն
    • առողջություն
    • պատմություն
    • կրթություն
    • բարեգործություն
    • գիտություն
    • ինքնություն
    • երիտասարդներ
    • երեխաներ
    • վետերաններ
    • կրոն
    • հանցագործություն
    • այլատյացություն
    • վիդեո
  • վերլուծություն
    • հարցազրույց
  • մոլորակ
    • Ռուսաստան
    • ԱՄՆ
    • Թուրքիա
    • հետխորհրդային երկրներում
    • Ֆրանսիա
    • Եվրոպա
    • Իսրայել
    • Ասիա
    • Հունաստան
    • Իրան
    • քրդեր
  • մշակույթ
  • սպորտ
  • ՄԵՐ ՄԱՍԻՆ
РАСШИРЕННЫЙ ПОИСК

Ադրբեջան մեկնող և հայկական գյուղում հայտնված ֆրանսիացու մասին Սերժ Ավետիքյանի ֆիլմը կնկարահանվի Խաչիկ գյուղում

31.01.2014   
  
hits: 2693


Ֆրանսահայ կինոռեժիսոր, Կաննի փառատոնի դափնեկիր Սերժ Ավետիքյանի և ֆրանսիացի կատակերգու Ժան Ֆրանսուա Դերեքի համատեղ նկարահանվող նոր կատակերգության նկարահանումների մեծ մասը կիրականացվի Վայոց ձորի մարզի Խաչիկ գյուղում:

Փարիզից «Արմենպրես»-ի թղթակցի հետ զրույցում Ավետիքյանը նշեց, որ 2013 թ. հոկտեմբերին ինքը Ժան Ֆրանսուա Դերեքի հետ սցենարի հարստացման և նկարահամուների վերջնական վայրը որոշելու նպատակով այցելել էր Հայաստան, Խաչիկ գյուղ, որի արդյունքում սցենարային որոշակի փոփոխություններ են տեղի ունեցել:

«Այժմ մշակում ենք սցենարի երրորդ տարբերակը, ֆիլմի պրոդյուսերը խնդրեց մի փոքր էլ աշխատել դրա վրա: Հայաստանը շատ մեծ դեր կխաղա այս ֆիլմում նաև համաարտադրության առումով»,- ասաց Ավետիքյանը:

Ֆիլմում կներկայացվի պատմություն, թե ինչպես է մի ֆրանսացի արտիստ գնացել Ադրբեջան` համերգ տալու նպատակով և, պատահաբար անցնելով սահմանը, հայտնվել է հայկական գյուղում: Արդյունքում` գյուղում հայտնված հյուրի և գյուղացիների միջեւ հետաքրքիր փոխհարաբերություններ են ձևավորվում: Ավետիքյանի գնահատմամբ` ֆիլմում արծարծվում է այն գաղափարը, որ անգամ եթե լեզու էլ չգիտես և կարողանում ես մի կողմ դնել խնդիրները ու հասկանալ մյուսի աշխարհը, ապա մարդկային փոխհարաբերությունը շատ ավելի ջերմանում է. անհեթեթ իրավիճակի մեջ անգամ մարդկային շատ նուրբ կապեր կան:

«Ամենաուշը մեկ ամսից պատրաստ կլինի սցենարի վերջնական տարբերակը և կթարգմանվի հայերեն: Երբ մարտին գամ Հայաստան, այդ ժամանակ կարող ենք ավելի լրջորեն խոսել համաարտադության մասին»,- տեղեկացրեց Ֆրանսահայ կինոռեժիսորը, ով այժմ համատեղ աշխատում է «Վերջին ռաունդը Ստամբուլում» ֆիլմի վրա, որտեղ անդրադարձ կլինի նաև Հայոց ցեղասպանության հետևանքներին:

Ավետիքյանը նաև նկարահանվելու է ֆրանսահայ ռեժիսոր Ռոբեր Գետիկյանի` 1915 թվականի Հայոց ցեղասպանության հետևանքների մասին պատմող նոր ֆիլմում, որը կանդրադառնա նաև Հայաստանի ազատագրության հայ գաղտնի բանակի՝ ԱՍԱԼԱ-ի գործողություններին:

Ավետիքյանի վերջին կինոաշխատանքը «Փարաջանով» լիամետրաժ գեղարվեստական ֆիլմն էր, որը ոչ միայն շարունակում է փառատոնային հաղթարշավ ապահովել, այլև 2013 թ. վերջին արժանացավ ՀՀ նախագահի պետական մրցանակին:

  ARMENPRESS.am  
Tags: Սփյուռք/Diaspora, Արցախ/Artsakh, մշակույթ/culture, հասարակություն/society, ինքնություն/person, Աբխազիա/Abkhazia

ЕСЛИ ВЫ ЖЕЛАЕТЕ ОКАЗАТЬ ПОДДЕРЖКУ ИНФОРМАЦИОННОМУ ЦЕНТРУ «ЕРКРАМАС», ПРОСИМ ВОСПОЛЬЗОВАТЬСЯ РАЗМЕЩЕННОЙ НИЖЕ ФОРМОЙ ДЛЯ ВЗНОСОВ НА РАЗВИТИЕ САЙТА YERKRAMAS.ORG





home

վիդեո օրվա

Մոնրեալում 3-րդ անգամ կազմակերպված այս քայլերթին մասնակցել են Ցեղասպանություն վերապրած ազգերի ներկայացուցիչները, նաեւ բարձրաստիճան պաշտոնյաներ, այդ թվում Մոնրեալի քաղաքապետը: Մանրամասները՝ տեսանյութում:

Ամենա սիրված

Թուրք գործիչը խոստովանում է, որ իրենց համար ծանր հարված էր, երբ Տեխասը ճանաչեց Հայոց ցեղասպանությունը
Ինքնորոշման իրավաչափությունը
Հայաստանի անվտանգության «իրանական» սպառնալիքը
Երբ երկրում կվերջանան քաղաքական ցնցումները՞
Ադրբեջանի անմիտ քարոզիչը մեղադրում է Կալիֆորնիայի հայերին

Հայոց ցեղասպանություն

Եվրոպական դատարանը Կաթողիկոսարանի հայցը համարում է անընդունելի, և այդ որոշումը չի կարող բողոքարկվել
Թուրք գործիչը խոստովանում է, որ իրենց համար ծանր հարված էր, երբ Տեխասը ճանաչեց Հայոց ցեղասպանությունը
Բազմահազարանոց քայլերթ՝ հանուն ցեղասպանությունների կանխարգելման (տեսանյութ)
Թուրքական հակաքայլերը նպաստում են Ցեղասպանության հարյուրամյակի քարոզչությանը
Շվեյցարիայի բողոքը ՄԻԵԴ որոշումը սրբագրելու հնարավորություն կտա. Կիրո Մանոյան


Еркрамас в социальных сетях
Загрузка...

Регистрация Войти
РАСШИРЕННЫЙ ПОИСК

Նորություններ

11:01 Երբ երկրում կվերջանան քաղաքական ցնցումները՞
23:31 Դավաճանություն է վարկաբեկել մեր հազարամյա եկեղեցին և սրբավայրերը. Բաց նամակ ՀՀ իրավապահներին
17:50 Ադրբեջանը դիրքերը սկսել է առաջ բերել մայիսի 9-ից հետո. Կարեն Վրթանեսյան
08:21 Առանցքի պետությունները եւ կրկնակի խաղերը
05:57 Կրոնական ազատությունների մասին իր տարեկան զեկույցում ԱՄՆ-ի պետքարտուղարությունը խստորեն քննադատում է Թուրքիային
05:44 US State Department Slams Turkey In its Annual Religious Freedom Report
10:33 Բացահայտվեց անհիմն հայտարարություններ անող ևս մեկ հակահայ գրող
10:29 Another Anti-Armenian Writer Exposed For Making Baseless Allegations
13:25 Դժբախտ զուգադիպություն. թուրք ամերիկացին հարձակվում է Բուրդենի վրա նրա ինքնասպանության նախօրեին
13:19 Unfortunate Coincidence: Turkish-American Attacks Bourdain on the Eve of his Suicide
11:02 Թուրքիան Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի առավել հաճախ խախտողն է
10:59 Turkey is Most Frequent Violator of European Convention on Human Rights
00:55 Եվրոպական դատարանը Կաթողիկոսարանի հայցը համարում է անընդունելի, և այդ որոշումը չի կարող բողոքարկվել
15:40 Ադրբեջանի անմիտ քարոզիչը մեղադրում է Կալիֆորնիայի հայերին
00:05 Թուրք գործիչը խոստովանում է, որ իրենց համար ծանր հարված էր, երբ Տեխասը ճանաչեց Հայոց ցեղասպանությունը