Եվրամայդանի ակտիվիստներից մեկի խոսքով, ով հունվարի 22-ի առավոտյան Գրուշեւսկու փողոցում էր, իր աչքի առաջ սպանել են Մայդանի ակտիվիստ Սերգեյ Նիգոյանին:
Տղամարդը պատմել է, որ ողբերգությունից մի քանի րոպե առաջ Գրուշեվսկի հակագազեր էր բերել:
«Ես տեսա ինչպես փամփուշտը դիպավ նրան: Մոտ վազեցի ու անմիջապես բուժկետ տարա: 15 րոպե անց Սերգեյը մահացավ»,- պատմել է ակտիվիստը, հաղորդում է «LIGA»-ն:
Նա հավելել է, որ վայրում, որտեղ կրակել են Սերգեյին, գտել են 16 մմ տրամաչափի փամփուշտ:
Հիշենցնենք, որ հունվարի 22-ին Կիեւի Գրուշեւսկի փողոցում հրազենային վնասվածքներից 22-ամյա Սերգեհ Նիգոյանից բացի զոհվել է Բելառուսի քաղաքացի Միխայիլ Ժիզնեւսկին: Այն ժամանակ էլ զոհվել էր նաեւ Ռոման Սենիկը, ով վախճանվել էր հիվանդանոցում հունվարի 25-ին:
ՆԳՆ-ն հերքում է Բերկուտի զինվորների կողմից Գրուշեւսկու փողոցում հրազենի կիրառումը: Բատկովշչինայի պատգամավոր, ոստիկանության գեներալ Գենադի Մոսկալը պնդում է, որ Ֆորտ 500 զենքը, որի բերկուտցիները կրակել են ցուցարարների, բժիշկների ու լրագրողների վրա, կարող է կրակել մանրագնդակներով: Մոսկալը հայտարարում է, որ ակտիվիստների ուղղությամբ կրակել են ուժայինները:
Լուրեր Հայաստանից - NEWS.am