Տրապիզոնի նախկին նահանգապետ Հուսեյն Յավուզդեմիրը հայտարարել է, թե ժամանակին կկանխեր Հրանտ Դինքի սպանությունը, եթե զուգահեռ պետությունը (Գյուլենի համայնք-խմբ) չթաքցներ սպանության մասին տեղեկությունները։
Թուրքական «Աքշամ» պարբերականի հետ զրույցում Տրապիզոնի նախկին նահանգապետ Հուսեյն Յավուզդեմիրը նշել է, թե ինքը 38 տարի ծառայել է պետությանը, բայց 2011-ին իրեն ասել են, որ ՆԳ նախարարության մեջ կա նոր կառույց եւ իր նահանգապետ մնալը դժվար է լինելու, որից հետո ինքնակամ հրաժարական է տվել։
Նախկին նահանգապետի խոսքով՝ այդ զուգահեռ կառույց կոչվածը պետության մեջ սկսվել է կազմավորվել դեռեւս նախագահ Թուրգութ Օզալի ժամանակաշրջանից, իսկ 2013-ի դեկտեմբերի 17-ի «Մեծ կաշառքով» մկանների ցուցադրություն իրականացրեց։
Խոսելով Հրանտ Դինքի սպանությունից, Հուսեյն Յավուզդեմիրը պնդել է, թե այն ժամանակ իրեն ոչ ժանդարմերիայից, ոչ էլ ոստիկանությունից տեղեկություններ չի հասել, թե Դինքի դեմ մահափորձ է կազմակերպվում։ «Եթե ինձ տեղեկություններ հասնեին, ես կկանխեի սպանությունը»,-ասել է Հուսեյն Յավուզդեմիրը։