Երկրամաս

Շաբաթ, 25 հունիսի 2022
Гарегин Нжде
  RSS     Русский   Հայերեն              
  • ԳԼԽԱՎՈՐ
  • Նորություններ
  • քաղաքականություն
    • դիվանագիտություն
    • Հայ Դատը
    • ՄԱԿ
  • Անդրկովկաս
    • Արցախ
    • Վրաստան
    • Ջավախք
    • Աբխազիա
    • Ադրբեջան
  • տնտեսություն
  • բանակ
    • պատերազմ
  • Սփյուռք
  • հասարակություն
    • առողջություն
    • պատմություն
    • կրթություն
    • բարեգործություն
    • գիտություն
    • ինքնություն
    • երիտասարդներ
    • երեխաներ
    • վետերաններ
    • կրոն
    • հանցագործություն
    • այլատյացություն
    • վիդեո
  • վերլուծություն
    • հարցազրույց
  • մոլորակ
    • Ռուսաստան
    • ԱՄՆ
    • Թուրքիա
    • հետխորհրդային երկրներում
    • Ֆրանսիա
    • Եվրոպա
    • Իսրայել
    • Ասիա
    • Հունաստան
    • Իրան
    • քրդեր
  • մշակույթ
  • սպորտ
  • ՄԵՐ ՄԱՍԻՆ
РАСШИРЕННЫЙ ПОИСК

Անկարայի տարանցիկ հանգամանքը եւ Բաքվի փրկօղակը

12.02.2014   
  
hits: 2359


Ժնեւ 2-ի երկրորդ փուլի նախապատրաստությանն առընթեր թեժանում է տարածաշրջանում եւ հատկապես Սիրիայում արմատավորված ծայրահեղ կրոնական խմբավորումների մաքրազտման օրակարգը: Արեւմուտքը եւ այս դեպքում ԱՄՆ-ը թվում է, որ  խորապես մտահոգված են այս խմբավորումների վերահսկողությունից դուրս գալու իրողությունից:

Կրոնական հանգամանքի շահարկումը, նման պատերազմական իրավիճակների ընթացքում, եթե կարճաժամկետ դրվածքով մարտավարական որոշակի առավելություններ  է ապահովում տվյալ կողմին, ապա երկար գծի վրա անպայման բումերանգի ազդեցություն է գործում: Փաստերը այս առումով բազմաթիվ են՝ Աֆղանիստանից  մինչեւ աշխարհաքաղաքական կենտրոններում արձանագրված շրջադարձային պատահարները:

Իրաքի իշխանությունները, իհարկե, միջազգային ներշնչումներով եւ համապատասխան օժանդակություններով սահմանային շրջաննները մաքրազտելու գործողություններ են ձեռնարկել: Երեւույթները կարող են  դիտարկվել միջազգային հակաահաբեկչական պայքարի ընդհանոր ծրագրերի շրջանակներում:

Ընդհանուր մտահոգությունների չեզոքացման մղումներ կարող է նկատվել նաեւ սիրիական կողմերի մոտ: Ընդհանուր` ոչ միայն իրաքյան իշխանությունների ձեռնարկած գործողությունների նկատմամբ այլ նույնիսկ ներսիրիական առումով: Այսօր թե՛ կառավարական եւ թե՛ հակակառավարական (իր դասական իմաստով) կողմերը ծայրահեղ կրոնական զինյալ խմբերից ձերբազատելու խնդիր  են դիմագրավում: Եւ գուցե սա ինքնին ժնեւի մասնակից սիրիական կողմերին քաղաքական ենթագիտակցության մեջ ընդհանուր մղումն է, որ Ժնեւը փրկելու ուղիները բաց է պահում երկու հիմնական կողմերի առջեւ:

Ընդհանուր այս մղումը թվում է, որ միայն ներսիրիական հասկացողություն չէ: Ժնեւի գլխավոր հովանավորները եւս այս միացյալ մոտեցման անհրաժեշտությունն են ընդգծում անուղղակիորեն: Այս պարունակում է դիտարկվում նաեւ ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերիի հայտարարությունը Սիրիայի նախագահի դիրքերի ամրապնդման կամ ընդհանրապես վարչակարգի անմիջական տապալման պահանջի շեշտադրումների փոփոխության մասին: Անցման կառավարության առաջադրանքի ուրվագծումը փաստորեն ուժերի գոյավիճակի (ստատուս քվոյի) պահպանմանը համազոր միջանկյալ լուծում է, որի ուղղությամբ երկկողմանի մղումը մեծ վտանգի դիմաց պատնեշ ստեղծելու է միտված:

Ծայրահեղական իսլամական զինյալների Սիրիա թափանցման հիմնական ուղիներից  է նկատվում Թուրքիան, որը համաշխարհայնացած այս վտանգի զարգացման տարանցիկ ճանապարհի հանգամանք է ստացել թե՛ զինելու եւ թե՜ ֆինանսավորելու առումով:

Համաշխարհային այս վտանգի ձեւավորման մեջ իր ներդրումը ունի նաեւ Բաքուն, որի քաղաքացիները հարյուրավորներով համալրում են տարատեսակ ծայրահեղական խմբավորումների շարքերը եւ որոնք տարբեր առիթների հայտարարում են, թե իրենց նպատակն է կռվել ռուսների, հայերի եւ  իրանցիների դեմ: Ադրբեջանցի զինյալների սպանության երեւույթների բազմացումը վերջին շրջանում ամենայն հավանականությամբ շարժիչ դեր ունեցավ պաշտոնական Բաքվի պաշտոնատարների այն հայտարարության համար, որի համաձայն Բաքուն պատրաստ է միանալու Իրաքի կողմից ձեռնարկված ծայրահեղ կրոնականության դրոշի տակ համախմբված զինյալների չեզոքացման ծրագրերին: Արեւմուտքի կողմից տեսանելի դարձող հակածայրահեղականության դրսեւորումների դիմաց Բաքվի այս փորձը փրկօղակից  կառչելու տպավորություն է թողնում: Չհաշված այն իրականությունը, որ Բաքվի իշխանություններին եւս սպառնում են ծայրահեղ կրոնականները։

Արժե հիշել, որ Անկարան Հայոց ցեղասպանության 100-ամյակի նախապատրաստության իր աշխատանքների  ընթացքում ամենաբարձր մակարդակներով հայտարարել էր, որ Թուրքիայի արտաքին դիվանագիտությունը պետք է աշխույժ աշխատի վերականգնելու համար Թուրքիայի վարկն ու հեղինակությունը միջազգային հանրային կարծիքի առաջ: Անմարդկային արարքներով հատկանաշվող ծայրահեղականության արմատավորման համար տարանցիկ երկիր վերածված լինելու հանգամանքը պիտի բավական դժվարացնի Անկարայի առաջադրած վարկի վերականգնման աշխատանքները:

Շահան Գանտահարյան, «Ազդակ» թերթի գլխավոր խմբագիր

 
Tags: քաղաքականություն/politics, Սփյուռք/Diaspora, Արցախ/Artsakh, Հայ Դատը/Hay Dat, հասարակություն/society, Թուրքիա/Turkey, վերլուծություն/analytics, Ադրբեջան/Azerbaijan

ЕСЛИ ВЫ ЖЕЛАЕТЕ ОКАЗАТЬ ПОДДЕРЖКУ ИНФОРМАЦИОННОМУ ЦЕНТРУ «ЕРКРАМАС», ПРОСИМ ВОСПОЛЬЗОВАТЬСЯ РАЗМЕЩЕННОЙ НИЖЕ ФОРМОЙ ДЛЯ ВЗНОСОВ НА РАЗВИТИЕ САЙТА YERKRAMAS.ORG





home

վիդեո օրվա

Մոնրեալում 3-րդ անգամ կազմակերպված այս քայլերթին մասնակցել են Ցեղասպանություն վերապրած ազգերի ներկայացուցիչները, նաեւ բարձրաստիճան պաշտոնյաներ, այդ թվում Մոնրեալի քաղաքապետը: Մանրամասները՝ տեսանյութում:

Ամենա սիրված

Թուրք գործիչը խոստովանում է, որ իրենց համար ծանր հարված էր, երբ Տեխասը ճանաչեց Հայոց ցեղասպանությունը
Ինքնորոշման իրավաչափությունը
Հայաստանի անվտանգության «իրանական» սպառնալիքը
Երբ երկրում կվերջանան քաղաքական ցնցումները՞
Ադրբեջանի անմիտ քարոզիչը մեղադրում է Կալիֆորնիայի հայերին

Հայոց ցեղասպանություն

Եվրոպական դատարանը Կաթողիկոսարանի հայցը համարում է անընդունելի, և այդ որոշումը չի կարող բողոքարկվել
Թուրք գործիչը խոստովանում է, որ իրենց համար ծանր հարված էր, երբ Տեխասը ճանաչեց Հայոց ցեղասպանությունը
Բազմահազարանոց քայլերթ՝ հանուն ցեղասպանությունների կանխարգելման (տեսանյութ)
Թուրքական հակաքայլերը նպաստում են Ցեղասպանության հարյուրամյակի քարոզչությանը
Շվեյցարիայի բողոքը ՄԻԵԴ որոշումը սրբագրելու հնարավորություն կտա. Կիրո Մանոյան


Еркрамас в социальных сетях
Загрузка...

Регистрация Войти
РАСШИРЕННЫЙ ПОИСК

Նորություններ

11:01 Երբ երկրում կվերջանան քաղաքական ցնցումները՞
23:31 Դավաճանություն է վարկաբեկել մեր հազարամյա եկեղեցին և սրբավայրերը. Բաց նամակ ՀՀ իրավապահներին
17:50 Ադրբեջանը դիրքերը սկսել է առաջ բերել մայիսի 9-ից հետո. Կարեն Վրթանեսյան
08:21 Առանցքի պետությունները եւ կրկնակի խաղերը
05:57 Կրոնական ազատությունների մասին իր տարեկան զեկույցում ԱՄՆ-ի պետքարտուղարությունը խստորեն քննադատում է Թուրքիային
05:44 US State Department Slams Turkey In its Annual Religious Freedom Report
10:33 Բացահայտվեց անհիմն հայտարարություններ անող ևս մեկ հակահայ գրող
10:29 Another Anti-Armenian Writer Exposed For Making Baseless Allegations
13:25 Դժբախտ զուգադիպություն. թուրք ամերիկացին հարձակվում է Բուրդենի վրա նրա ինքնասպանության նախօրեին
13:19 Unfortunate Coincidence: Turkish-American Attacks Bourdain on the Eve of his Suicide
11:02 Թուրքիան Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի առավել հաճախ խախտողն է
10:59 Turkey is Most Frequent Violator of European Convention on Human Rights
00:55 Եվրոպական դատարանը Կաթողիկոսարանի հայցը համարում է անընդունելի, և այդ որոշումը չի կարող բողոքարկվել
15:40 Ադրբեջանի անմիտ քարոզիչը մեղադրում է Կալիֆորնիայի հայերին
00:05 Թուրք գործիչը խոստովանում է, որ իրենց համար ծանր հարված էր, երբ Տեխասը ճանաչեց Հայոց ցեղասպանությունը