Արդբեջանական կողմը շարունակում է քարոզչական սադրիչ նյութեր տարածել ԼՂ հակամարտության շուրջ ստեղծված վիճակի մասին: Այս անգամ խոսքը օտարերկրացի վարձկանների մասին է, որոնք, իբր, ձգտում են Լեռնային Ղարաբաղ:
Trend-ի փոխանցմամբ՝ վերջին օրերին «տասնյակ կամավորներ դիմել են Ադրբեջանի զինված ուժերին՝ ցանկություն հայտնելով պատերազմել Հայաստանի դեմ Ադրբեջանի բանակի կազմում»:
«Դիմողներից շատերը ժամանակին ծառայել են բանակում, բարձրագույն կրթություն ունեն, որոշներն էլ մինչեւ 18 տարեկան են, կամ տարեցներ»,-նշում է գործակալությունը:
Աղբյուր փոխանցմամբ՝ «բացի ադրբեջանցիներից, դիմողների մեջ կան նաեւ այլ երկրների, այդ թվում Թուրքիայի, քաղաքացիներ, որոնք նույնպես ցանկություն են հայտնել կամավոր գրվել հնարավոր պատերազմի դեպքում»: