Լոռի-Բերդի հայկական խաչքարը Նյու Յորքի «Metropolitan» արվեստների թանգարանում ցուցադրվելու է մինչեւ 2017թ: Պատմամշակութային հուշարձանի ժամանակավոր դուրսբերման ժամկետը երկարաձգվել է կառավարության այսօրվա նիստի ժամանակ:
Լոռի-Բերդի հայկական խաչքարը Նյու Յորքի «Metropolitan» արվեստների թանգարանում ցուցադրվում է 2008թ ի վեր՝ X – XIII դարերի ընդհանուր-քրիստոնեական մշակութային ժառանգության ցուցասրահում: «Ցանկալի է, որպեսզի արվեստի ու պատմության սիրահարները, որոնք այցելում են թանգարան, ավելի մանրամասնորեն ծանոթանան հայկական մշակութային ու կրոնական ժառանգությանը»,-ասվում է որոշման մեջ: