Երկրամաս

Ուրբաթ, 19 օգոստոսի 2022
Гарегин Нжде
  RSS     Русский   Հայերեն              
  • ԳԼԽԱՎՈՐ
  • Նորություններ
  • քաղաքականություն
    • դիվանագիտություն
    • Հայ Դատը
    • ՄԱԿ
  • Անդրկովկաս
    • Արցախ
    • Վրաստան
    • Ջավախք
    • Աբխազիա
    • Ադրբեջան
  • տնտեսություն
  • բանակ
    • պատերազմ
  • Սփյուռք
  • հասարակություն
    • առողջություն
    • պատմություն
    • կրթություն
    • բարեգործություն
    • գիտություն
    • ինքնություն
    • երիտասարդներ
    • երեխաներ
    • վետերաններ
    • կրոն
    • հանցագործություն
    • այլատյացություն
    • վիդեո
  • վերլուծություն
    • հարցազրույց
  • մոլորակ
    • Ռուսաստան
    • ԱՄՆ
    • Թուրքիա
    • հետխորհրդային երկրներում
    • Ֆրանսիա
    • Եվրոպա
    • Իսրայել
    • Ասիա
    • Հունաստան
    • Իրան
    • քրդեր
  • մշակույթ
  • սպորտ
  • ՄԵՐ ՄԱՍԻՆ
РАСШИРЕННЫЙ ПОИСК

Մեկնարկեցին Համահայկական առաջին ձմեռային խաղերը

25.02.2014   
  
hits: 2633


Ծաղկափորի ճոպանուղուն հարող տարածքում  փետրվարի 24-ին մեկնարկեցին առաջին համահայկական ձմեռային խաղերը: Դրանց մասնակիցներին ողջունեց ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը, նշելով.

«Սիրելի հայրենակիցներ, ես ջերմությամբ ողջունում եմ համահայկական ձմեռային առաջին խաղերի մասնակիցներին և հյուրերին: Իր 15-ամյա պատմության ընթացքում ընդլայնելով աշխարհագրությունը և ավելացնելով մասնակիցների քանակը, Համահայկական խաղերը մեզ մի բան են հուշում. այս խաղերը պահանջված են: Ուզում եմ շնորհակալություն հայտնել բոլոր նրանց, ովքեր նախաձեռնեցին և այս 15 տարիների ընթացքում ջանք և եռանդ չխնայեցին, որ խաղերը կայանան: Այսօր վստահությամբ կարող ենք փաստել, որ Համահայկական խաղերը կայացել են:

Համահայկական խաղերը մեզ համար կարևոր նշանակություն ունեն: Ակնհայտ է, որ այս խաղերն ամրպնդում են հայրենիք-սփյուռք կապը, որ այս խաղերը հնարավորություն են տալիս հազարավոր հայ երիտասարդների, առողջ ապրելակերպ դավանող մարդկանց ծանոթություններ հաստատել, իսկ ժամանակակից աշխարհում, այս հանգամանքը շատ կարևոր է: Ես հաջողություն եմ մաղթում Համահայկական ձմեռային առաջին խաղերի մասնակիցներին, ցանկանում եմ արդար մրցակցություն , թեժ պայքար և մարզական հաջողություն»:

Ողջունելով ներկաներին` Համահայկական խաղերի կազմակոմիտեի նախագահ Իշխան Զաքարյանը վերհիշեց  առաջինՀամահայկական խաղերը, որը մեծ դեր ունեցավ Հայաստան-Սփյուռք կապերի ամրապնդման գործում:

«Հաճելիորեն զարմացած ենք Ձմեռային առաջին խաղերի մասնակիցների քանակից: Շուրջ 400 մասնակից 11 պետություններից, 22 քաղաքներից: Սա անակնկալ էր նաև մեզ համար, քանզի Հայաստանը, և կարծում եմ` նաև Սփյուռքը այդքան լավ ավադույթներ չունեն ձմեռային մարզաձևերում: Բայց, եթե ձմեռային խաղերն էլ զարգանան ամառային խաղերի տրամաբանությամբ, ապա հաջորդ խաղերին մասնակիցների թիվը կհատի հազարի սահմանագիծը: Սիրելի մասնակիցներ, ես ջերմորեն ողջունում եմ ձեզ Մայր հայրենիքի այս գեղատեսիլ վայրում` Ծաղկաձորում: Ուզում եմ, որ դուք շատ սիրեք իմ, ձեր և համայն հայության հույսի կենտրոն Հայաստանը»,- նշեց Զաքարյանը:

Համահայկական ձմեռային առաջին խաղերի կրակը վառեց Օլիմպիական խաղերի չեմպիոն Իսրայել Միլիտոսյանը: Իսկ մարզիկների անունից Օլիմպիական երդում տվեց Սոչիի Ձմեռային խաղերի մասնակից Արման Սերեբրակյանը:

Ձմեռային առաջին խաղերին մասնակցության հայտ է ներկայացրել 11 պետության 22 քաղաքի մոտ 400 մասնակից: Խաղերի ընթացքում կխաղարկվի 39 մեդալ, 1 գավաթ: Խաղացանկում ընդգրկված մարզաձևերից երեքը` դահուկ, լեռնադահուկ, և սնոուրբորդ, կանցկացվեն Ծաղկաձորում, իսկ հոկեյի մրցաշարը` Երևանում:

Սնոուբորդի մրցաշարը կկայանա Ծաղկաձորում, փետրվարի 28-ի ժամը 11.30-ին: Լեռնադահուկի մրցումները ևս կկայանան Ծաղկաձոր քաղաքում` փետրվարի 25-ի ժամը 11.30-ին և փետրվարի 26-ի ժամը 11.30-ին: Մարտի 1-ին և 2 ին գլխավոր մարզաբազայում կկայանան դահուկավազքի մրցումները` ժամը 14.30-ին: Երևանը կհյուրընկալի Տափօղակի հոկեյի մրցաշարը: Այց հանդիպումները կկայանան Կ. Դեմիրճյանի անվան Մարզահամերգային համալիրում` փետրվարի 25-ի ժամը 18.00-ին, փետրվարի 26-ի ժամը 18.00-ին, փետրվարի 28- ի ժամը 18.00-ին:

 ARMENPRESS.am

Tags: Սփյուռք/Diaspora, սպորտ/sport, հասարակություն/society

ЕСЛИ ВЫ ЖЕЛАЕТЕ ОКАЗАТЬ ПОДДЕРЖКУ ИНФОРМАЦИОННОМУ ЦЕНТРУ «ЕРКРАМАС», ПРОСИМ ВОСПОЛЬЗОВАТЬСЯ РАЗМЕЩЕННОЙ НИЖЕ ФОРМОЙ ДЛЯ ВЗНОСОВ НА РАЗВИТИЕ САЙТА YERKRAMAS.ORG





home

վիդեո օրվա

Մոնրեալում 3-րդ անգամ կազմակերպված այս քայլերթին մասնակցել են Ցեղասպանություն վերապրած ազգերի ներկայացուցիչները, նաեւ բարձրաստիճան պաշտոնյաներ, այդ թվում Մոնրեալի քաղաքապետը: Մանրամասները՝ տեսանյութում:

Ամենա սիրված

Թուրք գործիչը խոստովանում է, որ իրենց համար ծանր հարված էր, երբ Տեխասը ճանաչեց Հայոց ցեղասպանությունը
Ինքնորոշման իրավաչափությունը
Հայաստանի անվտանգության «իրանական» սպառնալիքը
Երբ երկրում կվերջանան քաղաքական ցնցումները՞
Ադրբեջանի անմիտ քարոզիչը մեղադրում է Կալիֆորնիայի հայերին

Հայոց ցեղասպանություն

Եվրոպական դատարանը Կաթողիկոսարանի հայցը համարում է անընդունելի, և այդ որոշումը չի կարող բողոքարկվել
Թուրք գործիչը խոստովանում է, որ իրենց համար ծանր հարված էր, երբ Տեխասը ճանաչեց Հայոց ցեղասպանությունը
Բազմահազարանոց քայլերթ՝ հանուն ցեղասպանությունների կանխարգելման (տեսանյութ)
Թուրքական հակաքայլերը նպաստում են Ցեղասպանության հարյուրամյակի քարոզչությանը
Շվեյցարիայի բողոքը ՄԻԵԴ որոշումը սրբագրելու հնարավորություն կտա. Կիրո Մանոյան


Еркрамас в социальных сетях
Загрузка...

Регистрация Войти
РАСШИРЕННЫЙ ПОИСК

Նորություններ

11:01 Երբ երկրում կվերջանան քաղաքական ցնցումները՞
23:31 Դավաճանություն է վարկաբեկել մեր հազարամյա եկեղեցին և սրբավայրերը. Բաց նամակ ՀՀ իրավապահներին
17:50 Ադրբեջանը դիրքերը սկսել է առաջ բերել մայիսի 9-ից հետո. Կարեն Վրթանեսյան
08:21 Առանցքի պետությունները եւ կրկնակի խաղերը
05:57 Կրոնական ազատությունների մասին իր տարեկան զեկույցում ԱՄՆ-ի պետքարտուղարությունը խստորեն քննադատում է Թուրքիային
05:44 US State Department Slams Turkey In its Annual Religious Freedom Report
10:33 Բացահայտվեց անհիմն հայտարարություններ անող ևս մեկ հակահայ գրող
10:29 Another Anti-Armenian Writer Exposed For Making Baseless Allegations
13:25 Դժբախտ զուգադիպություն. թուրք ամերիկացին հարձակվում է Բուրդենի վրա նրա ինքնասպանության նախօրեին
13:19 Unfortunate Coincidence: Turkish-American Attacks Bourdain on the Eve of his Suicide
11:02 Թուրքիան Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի առավել հաճախ խախտողն է
10:59 Turkey is Most Frequent Violator of European Convention on Human Rights
00:55 Եվրոպական դատարանը Կաթողիկոսարանի հայցը համարում է անընդունելի, և այդ որոշումը չի կարող բողոքարկվել
15:40 Ադրբեջանի անմիտ քարոզիչը մեղադրում է Կալիֆորնիայի հայերին
00:05 Թուրք գործիչը խոստովանում է, որ իրենց համար ծանր հարված էր, երբ Տեխասը ճանաչեց Հայոց ցեղասպանությունը