Երկրամաս

Շաբաթ, 28 հունվարի 2023
Гарегин Нжде
  RSS     Русский   Հայերեն              
  • ԳԼԽԱՎՈՐ
  • Նորություններ
  • քաղաքականություն
    • դիվանագիտություն
    • Հայ Դատը
    • ՄԱԿ
  • Անդրկովկաս
    • Արցախ
    • Վրաստան
    • Ջավախք
    • Աբխազիա
    • Ադրբեջան
  • տնտեսություն
  • բանակ
    • պատերազմ
  • Սփյուռք
  • հասարակություն
    • առողջություն
    • պատմություն
    • կրթություն
    • բարեգործություն
    • գիտություն
    • ինքնություն
    • երիտասարդներ
    • երեխաներ
    • վետերաններ
    • կրոն
    • հանցագործություն
    • այլատյացություն
    • վիդեո
  • վերլուծություն
    • հարցազրույց
  • մոլորակ
    • Ռուսաստան
    • ԱՄՆ
    • Թուրքիա
    • հետխորհրդային երկրներում
    • Ֆրանսիա
    • Եվրոպա
    • Իսրայել
    • Ասիա
    • Հունաստան
    • Իրան
    • քրդեր
  • մշակույթ
  • սպորտ
  • ՄԵՐ ՄԱՍԻՆ
РАСШИРЕННЫЙ ПОИСК

Սերն է պակասել. Գեւորգ Դաբաղյան

27.02.2014   
  
hits: 3351


Yerkir.am-ի զրուցակիցն է ՀՀ վաստակավոր արտիստ, դուդուկահար Գևորգ Դաբաղյանը:

-Հրավիրվել էիք Սոչի՚՚' մասնակցելու Սոչիի օլիմպիական խաղերի երաժշտական փառատոնի փակմանը: Դուդուկը դասական երաժշտության մեջ` այս սինթեզի մասին կուզեի խոսեիք:

- Առաջին անգամ չէր այս համադրումը. առաջին անգամ չորս տարի առաջ Իտալիայի Էլբա կղզում Յուրի Բաշմետի հրավերով նրա նվագախմբի հետ հանդես եկանք համատեղ համերգով: Դուդուկը հետաքրքիր է լսվում բոլոր ժանրերում, միայն թե` պրոֆեսիոնալ մատուցես: Իսկ ինչ վերաբերում է իմ' Սոչիի ելույթին, Սոչին եռում էր, աշխարհի շատ հայտնի մարզիկներ այնտեղ էին, սպորտի մոլի երկրպագուներ: Սոչիում շատ էի եղել, բայց այս կարգավիճակում շատ հետաքրքիր էր: Մեր հյուրանոցը ծովի ափին էր, ծովն էլ էր օլիմպիական դարձել: Սոչին ամբողջությամբ' թե՛ իր գովազդային, թե՛ օլիմպիական պաստառներով, մեր փառատոնի հետ կապված գեղեցիկ լուծումներով ու ձեւավորումներով էր պատված: Համերգի տոմսերը վաղուց էին սպառվել, եւ երբ համերգից մի քանի ժամ առաջ ես դուրս եկա` իմ աֆիշայի մոտ նկարվելու, շատերը մոտեցան ինձ եւ խնդրում էին, որ օգնեմ տոմսեր գտնել: Մարդիկ տրամադրված էին, որ երաժշտական փառատոնին պետք է դուդուկ լսեն: Իմ բեմելը յուրահատուկ էր' ես քայլելով եւ նվագելով մտա բեմ` Սոչիի Ձմեռային թատրոնն էլ օրհնվեց դուդուկի հնչյուններով:

  -Դուդուկի հանդեպ ինչո՞ւ ենք այսքան անվերաբերմունք:

-Առհասարակ, մարդիկ անտարբեր են դարձել, դուդուկի հանդեպ չէ միայն նման վերաբերմունք: Իրար հանդեպ ենք անտարբեր դարձել, սառել ենք: Տեսնում եմ դրսում' ինչպես են մարդիկ շփվում իրար հետ, մարդկային հարաբերությունների տարրական նորմերը, հետո, երբ վերադառնում եմ, ցավ ու ափսոսանք եմ ապրում:

-Ու այդ անտարբերության հետեւանքով էլ մի շարք բաներ մեզնից օտարանում են:  -Մենք սկսում ենք մեզ չհասկանալ, մենք մեզ ենք կորցնում եւ մեզնից օտարանում: Մենք մեզնից «հուշտ» ենք լինում, բարդույթների մեջ ենք ընկնում եւ չենք հասկանում' ո՞ւր ենք գնում եւ ի՞նչ ենք ուզում: Բայց ինչ ուզում ենք' մեր կողքին է, մեր մեջ, ուղղակի վանել ենք մեզնից: Մեր կողքին եղածը թողած' ուրիշ բան ենք փնտրում, եվրոպաամերիկախառն պլաստմասսայե ինչ-որ բաներ ենք փնտրում, պլաստմասսայե սիրտ ու հոգի ենք փնտրում' չհասկանալով, որ «Կոկա-կոլայի» մեջ հոգի չկա:

-Այսինքն' խաղո՞ւմ ենք:

-Այո, երկակի խաղում ենք ու չենք հասկանում դա, գալիս է մի պահ' զգում ենք' ինչ-որ բան էն չի: Ջիվանին, Կոմիտասն էլ խոսում էին ժամանակին այս ամենի մասին: Հանդերձանքն է փոխվել, ժամանակը, ամեն ինչ նույնն է մնացել:

-Այսօր ի՞նչն էն չի: -Քանի որ դրսում շատ եմ լինում, լցվում եմ զգացմունքային ապրումներով, հետո գալիս եմ այստեղ եւ ուրիշ պատկեր տեսնում' հոգսերի մեջ են մարդիկ, մոլորված, դժվարություններից կորացած ու հիասթափված: Մտահոգվում եւ ցավ եմ ապրում այս ամենի համար:  

-Այս ամենի հետեւա՞նքն է, որ գեղեցիկը չենք նկատում` գեղեցիկը արվեստում, կենցաղում, գեղեցիկը մարդկային հարաբերությունների մեջ: -Գիտես' սերն է պակասել: Իրար չենք սիրում, եւ խոսքը միայն զույգերի մասին չէ:

-Դրսից երաժիշտներ են գալիս մեզ մոտ` դուդուկ  նվագել սովորելու, այսինքն' դրսում ընդունում են, որ դուդուկի կենտրոնը սա է, չնայած այն հանգամանքին, որ դուդուկի կենտրոն էլ չունենք:

-Մենք մտածում ենք այդ մասին, պետք է դուդուկի կենտրոն բացվի, քանի որ հիմա մեծ գործընթացներ են տեղի ունենում աշխարհում' դուդուկի հետ կապված, եւ մարդիկ ակնկալում են, որ Հայաստանը պետք է ղեկավարի այդ ամենը: Այսօր այդ կենտրոնի կարիքը շատ է զգացվում, ուղղակի պարտավոր ենք ունենալ դուդուկի տուն, ակադեմիա, կենտրոն: Դրսի կոմպոզիտորները' հայտնի եւ սկսնակ, դուդուկի հետ կապված փորձարկումներ են անում' դուդուկը կվարտետների հետ, կինոերաժշտության տարբերակով, սիմֆոնիկ նվագախմբում, եւ այս հարցերում մեր կենտրոնը պետք է ամենաակտիվը լինի, քանի որ մենք պարտավոր ենք ոչ ստանդարտ բաներ անել: Բայց, դրանով հանդերձ, շատ կարեւոր է ավանդականին հարազատ մնալ, քանի որ բոլորն ուզում են նորարարություններ անել եւ մայր երակը կորցնելու վտանգ կա: Սեր է պետք, սերը, որ պակասում է: Մոցարտ էլ չեն լսում, Վիվալդի էլ չեն լսում, Խաչատրյան ու Գոհար Գասպարյան էլ: Պտտվում ենք ամեն ինչի շուրջ, տարբեր փաթեթավորումներով ու դիզայնով բառակապակցությունների, բարդ նախադասությունների շուրջ, բայց ասելիքը մեկն է' սերն է պակասել:

-Չե՞նք ուզում տրվել սիրուն, թե՞ արդեն սառել ենք: 

-Սերը մեր մեջ է, ինչ-որ ժամանակ է լինում, որ սառչում է, բայց այն մեր մեջ է: Սոցիալ-տնտեսական խառը ժամանակներ են հիմա, ինֆորմացիոն հոսքը շատ է, մարդիկ չեն հասցնում մարսել այդքան ինֆորմացիան: Մյուս կողմից' համացանցը խանգարում է' հիմա իրար տեսնելու փոխարեն գրում են ու գրում, բայց պետք է մարդու ձայնը լսես, աչքերին նայես, որ մարդու ջերմությունը զգաս: Ագրեսիա կա, գազազել են մարդիկ, կյանքի նպատակը դարձել է շքեղ մեքենան ու «գոլդ» համարները: Ձեւացնում են, թե երջանիկ են: Կուզեի ասել' ամեն ինչ ընտիր է, ճախրում ենք, մշակույթը թեւածում է, մարդիկ ժպտում ու երջանիկ են: Մյուս կողմից` գարուն է գալիս, արեւն ակտիվանում է, կուզեի' մարդիկ էլ ակտիվանան, կյանքն, անկախ ամեն ինչից, բարդ է ու հակասություններով, անդառնալի կորուստներով լի: Պետք է սիրենք կյանքը ու իրար սիրենք, սիրենք արեւն ու բնությունը, մնացածը կընկնի իր տեղը:

-Մեր հարեւան պետությունները փորձում են, դուդուկի հետ կապված, ինչ-որ գործընթացներ սկսել, դուդուկն իրենցով անելու համար: Մենք ի՞նչ պետք է անենք' մեր ունեցածին տեր կանգնելու համար:

-Այո, միշտ էլ եղել են նման խոսակցություններ: Հիմա, երբ դրսերում լավ են ընդունում դուդուկը, մերոնք ասում են' դե, դուդուկը լավ գործիք է, ո՞նց կլինի' մենք չընդունենք: Հիմա մի քիչ մոդայի հետեւից են ընկնում. եթե մոդա է, ուրեմն' լավն է, իսկ հանրահայտությունը վտանգ ունի իր մեջ` այն կարող է վուլգարիզմի հանգեցնել: Պետք է սթափ լինենք:

Կարինե Հարությունյան , Yerkir.am

Tags: մշակույթ/culture, հասարակություն/society, ինքնություն/person, հարցազրույց/interview

ЕСЛИ ВЫ ЖЕЛАЕТЕ ОКАЗАТЬ ПОДДЕРЖКУ ИНФОРМАЦИОННОМУ ЦЕНТРУ «ЕРКРАМАС», ПРОСИМ ВОСПОЛЬЗОВАТЬСЯ РАЗМЕЩЕННОЙ НИЖЕ ФОРМОЙ ДЛЯ ВЗНОСОВ НА РАЗВИТИЕ САЙТА YERKRAMAS.ORG





home

վիդեո օրվա

Մոնրեալում 3-րդ անգամ կազմակերպված այս քայլերթին մասնակցել են Ցեղասպանություն վերապրած ազգերի ներկայացուցիչները, նաեւ բարձրաստիճան պաշտոնյաներ, այդ թվում Մոնրեալի քաղաքապետը: Մանրամասները՝ տեսանյութում:

Ամենա սիրված

Թուրք գործիչը խոստովանում է, որ իրենց համար ծանր հարված էր, երբ Տեխասը ճանաչեց Հայոց ցեղասպանությունը
Ինքնորոշման իրավաչափությունը
Հայաստանի անվտանգության «իրանական» սպառնալիքը
Երբ երկրում կվերջանան քաղաքական ցնցումները՞
Դավաճանություն է վարկաբեկել մեր հազարամյա եկեղեցին և սրբավայրերը. Բաց նամակ ՀՀ իրավապահներին

Հայոց ցեղասպանություն

Եվրոպական դատարանը Կաթողիկոսարանի հայցը համարում է անընդունելի, և այդ որոշումը չի կարող բողոքարկվել
Թուրք գործիչը խոստովանում է, որ իրենց համար ծանր հարված էր, երբ Տեխասը ճանաչեց Հայոց ցեղասպանությունը
Բազմահազարանոց քայլերթ՝ հանուն ցեղասպանությունների կանխարգելման (տեսանյութ)
Թուրքական հակաքայլերը նպաստում են Ցեղասպանության հարյուրամյակի քարոզչությանը
Շվեյցարիայի բողոքը ՄԻԵԴ որոշումը սրբագրելու հնարավորություն կտա. Կիրո Մանոյան


Еркрамас в социальных сетях
Загрузка...

Регистрация Войти
РАСШИРЕННЫЙ ПОИСК

Նորություններ

11:01 Երբ երկրում կվերջանան քաղաքական ցնցումները՞
23:31 Դավաճանություն է վարկաբեկել մեր հազարամյա եկեղեցին և սրբավայրերը. Բաց նամակ ՀՀ իրավապահներին
17:50 Ադրբեջանը դիրքերը սկսել է առաջ բերել մայիսի 9-ից հետո. Կարեն Վրթանեսյան
08:21 Առանցքի պետությունները եւ կրկնակի խաղերը
05:57 Կրոնական ազատությունների մասին իր տարեկան զեկույցում ԱՄՆ-ի պետքարտուղարությունը խստորեն քննադատում է Թուրքիային
05:44 US State Department Slams Turkey In its Annual Religious Freedom Report
10:33 Բացահայտվեց անհիմն հայտարարություններ անող ևս մեկ հակահայ գրող
10:29 Another Anti-Armenian Writer Exposed For Making Baseless Allegations
13:25 Դժբախտ զուգադիպություն. թուրք ամերիկացին հարձակվում է Բուրդենի վրա նրա ինքնասպանության նախօրեին
13:19 Unfortunate Coincidence: Turkish-American Attacks Bourdain on the Eve of his Suicide
11:02 Թուրքիան Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի առավել հաճախ խախտողն է
10:59 Turkey is Most Frequent Violator of European Convention on Human Rights
00:55 Եվրոպական դատարանը Կաթողիկոսարանի հայցը համարում է անընդունելի, և այդ որոշումը չի կարող բողոքարկվել
15:40 Ադրբեջանի անմիտ քարոզիչը մեղադրում է Կալիֆորնիայի հայերին
00:05 Թուրք գործիչը խոստովանում է, որ իրենց համար ծանր հարված էր, երբ Տեխասը ճանաչեց Հայոց ցեղասպանությունը