Թուրքիայի պատմագիտական ընկերության նախկին նախագահ, «Ազգային շարժում» կուսակցության պատգամավոր Յուսուֆ Հալաչօղլուն հայտարարել է, թե Հրանտ Դինքի սպանության գործով որպես սպանության ուղղորդող մեղադրվող Էրհան Թունջելը ազգությամբ հայ է։
Թուրքական «Ջիհան» լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Հայոց ցեղասպանության ժխտման գործում իր զավեշտալի հայտարարություններով հայտնի թուրք պատմաբանը պնդել է, թե Դինքի սպանության գործով կալանված Էրհան Թունջելը, ում մեղադրում են սպանության ուղղորդման մեջ, Էլազըղի (Խարբերդ-խմբ) Թեմթե գյուղից է եւ ազգությամբ հայ է։
«Այդ իսկ պատճառով պետք է աչքի տակ առնել այն հանգամանքը, որ հայի սպանության մեջ հայն է դերակատարություն ունեցել։ Ես հիմա չեմ ասում դրա նշանակությունը, բայց պետք է դա լուրջ ընդունել»,-ասել է Յուսուֆ Հալաչօղլուն։