Երկրամաս

Շաբաթ, 25 մարտի 2023
Гарегин Нжде
  RSS     Русский   Հայերեն              
  • ԳԼԽԱՎՈՐ
  • Նորություններ
  • քաղաքականություն
    • դիվանագիտություն
    • Հայ Դատը
    • ՄԱԿ
  • Անդրկովկաս
    • Արցախ
    • Վրաստան
    • Ջավախք
    • Աբխազիա
    • Ադրբեջան
  • տնտեսություն
  • բանակ
    • պատերազմ
  • Սփյուռք
  • հասարակություն
    • առողջություն
    • պատմություն
    • կրթություն
    • բարեգործություն
    • գիտություն
    • ինքնություն
    • երիտասարդներ
    • երեխաներ
    • վետերաններ
    • կրոն
    • հանցագործություն
    • այլատյացություն
    • վիդեո
  • վերլուծություն
    • հարցազրույց
  • մոլորակ
    • Ռուսաստան
    • ԱՄՆ
    • Թուրքիա
    • հետխորհրդային երկրներում
    • Ֆրանսիա
    • Եվրոպա
    • Իսրայել
    • Ասիա
    • Հունաստան
    • Իրան
    • քրդեր
  • մշակույթ
  • սպորտ
  • ՄԵՐ ՄԱՍԻՆ
РАСШИРЕННЫЙ ПОИСК

Գրքի շնորհանդես Մոսկվայում

06.03.2014   
  
hits: 3392


Մարտի 4-ին Ռուսաստանում ՀՀ դեսպանությունում տեղի ունեցավ Ռուբեն Գալիչյանի “Азербайджанские историко-географические фальсификации” ռուսալեզու գրքի շնորհանդեսը:

Միջոցառմանը ելույթով հանդես եկավ ՌԴ-ում Հայաստանի դեսպան Օլեգ Եսայանը, ով իր խոսքում նշեց, որ վերոնշյալ գիրքը մեծ հետաքրքրություն է ներկայացնում ինչպես գիտական, հասարակական, այնպես էլ ընթերցասեր լայն  շրջանակների համար: «Ռուբեն Գալիչյանի այս աշխատությունն արժեքավոր է առաջին հերթին այն առումով, որ այն ներկայացնում է տարածաշրջանի իրական պատմությունը, որի միտումնավոր խեղաթյուրումը ստեղծում է լուրջ խոչընդոտներ ԼՂ հակամարտության խաղաղ կարգավորման հարցում, ինչպես նաև խաթարում է տարածաշրջանի ժողովուրդների միջև բարիդրացիական հարաբերությունների զարգացմանը», - ընդգծեց դեսպան Եսայանը:

Այնուհետև ելույթով հանդես եկավ գրքի հեղինակը՝ խոսելով Ադրբեջանի կողմից վարվող պատմության խեղաթյուրմանն ուղղված քաղաքականության, դրա ակունքների և նպատակների մասին: Նա նշեց, որ այս գիրքը երկարատև, մանրակրկիտ աշխատանքի արդյունք է և իրենից ներկայացնում է իրական պատմության օբյեկտիվ ներկայացման փորձ:

Շնորհանդեսին ելույթներով հանդես եկան նաև ռուսաստանյան Սևծովյան տարածաշրջանի քաղաքական և սոցիալական հետազոտությունների ինստիտուտի տնօրեն Վ.Զախարովը, «Աշխարհի ժողովուրդների հոգևոր միասնության միջազգային ակադեմիայի» նախագահ Գ.Տրապեզնիկովը, «Ռուս-հայկական համագործակցության» նախագահ Յու.Նավոյանը, “Армянский принц Манук бей”, “Веапар: Воспоминания о Вазгене Первом”, “Спасенный Римом. Кардинал Григор Аганджанян” ռուսալեզու գրքերի հեղինակ Գոհար Ռշտունին, «Արարատ» մշակութային միության նախագահ Է.Դոլբակյանը, “Հայասա” տեղեկատվական պորտալի գլխավոր խմբագիր Տ. Մանասյանը:

Միջոցառման մասնակիցների թվում էին նաև անվանի քաղաքագետներ, պատմաբաններ, համայնքային և ռուսաստանյան հասարակական կազմակերպությունների ղեկավարներ, երիտասարդական կազմակերպությունների, ՌԴ Գրողների միության, մոսկովյան ԲՈՒՀ-րի հայ և այլազգի դասախոսական անձնակազմի, ինչպես նաև հայկական և ռուսաստանյան ԶԼՄ-ների ներկայացուցիչներ:

Տեղեկանք: Ռուբեն Գալիչյանի “Азербайджанские историко-географические фальсификации” ռուսալեզու գրքում մանրամասն ներկայացված են Հարավային Կովկասի պետությունների ձևավորման հիմնական փուլերը՝ տարբեր դարաշրջանների քարտեզների պատկերմամբ և պատմական սկզբնաղբյուրների հղումներով: Աշխատությունը հագեցած է պատմաբանական և էթնոգրաֆիկ նյութերով, ներկայացված է մոտ 45 պատմաբանական մեծ նշանակություն ունեցող քրիստոնյա, իսլամական և հունա-հռոմեական քարտեզների վերլուծություն:

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐՏԱՔԻՆ ԳՈՐԾԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

Tags: Սփյուռք/Diaspora, Ռուսաստան/Russia, Արցախ/Artsakh, մշակույթ/culture, հասարակություն/society, պատմություն/history, Ադրբեջան/Azerbaijan

ЕСЛИ ВЫ ЖЕЛАЕТЕ ОКАЗАТЬ ПОДДЕРЖКУ ИНФОРМАЦИОННОМУ ЦЕНТРУ «ЕРКРАМАС», ПРОСИМ ВОСПОЛЬЗОВАТЬСЯ РАЗМЕЩЕННОЙ НИЖЕ ФОРМОЙ ДЛЯ ВЗНОСОВ НА РАЗВИТИЕ САЙТА YERKRAMAS.ORG





home

վիդեո օրվա

Մոնրեալում 3-րդ անգամ կազմակերպված այս քայլերթին մասնակցել են Ցեղասպանություն վերապրած ազգերի ներկայացուցիչները, նաեւ բարձրաստիճան պաշտոնյաներ, այդ թվում Մոնրեալի քաղաքապետը: Մանրամասները՝ տեսանյութում:

Ամենա սիրված

Թուրք գործիչը խոստովանում է, որ իրենց համար ծանր հարված էր, երբ Տեխասը ճանաչեց Հայոց ցեղասպանությունը
Ինքնորոշման իրավաչափությունը
Հայաստանի անվտանգության «իրանական» սպառնալիքը
Երբ երկրում կվերջանան քաղաքական ցնցումները՞
Դավաճանություն է վարկաբեկել մեր հազարամյա եկեղեցին և սրբավայրերը. Բաց նամակ ՀՀ իրավապահներին

Հայոց ցեղասպանություն

Եվրոպական դատարանը Կաթողիկոսարանի հայցը համարում է անընդունելի, և այդ որոշումը չի կարող բողոքարկվել
Թուրք գործիչը խոստովանում է, որ իրենց համար ծանր հարված էր, երբ Տեխասը ճանաչեց Հայոց ցեղասպանությունը
Բազմահազարանոց քայլերթ՝ հանուն ցեղասպանությունների կանխարգելման (տեսանյութ)
Թուրքական հակաքայլերը նպաստում են Ցեղասպանության հարյուրամյակի քարոզչությանը
Շվեյցարիայի բողոքը ՄԻԵԴ որոշումը սրբագրելու հնարավորություն կտա. Կիրո Մանոյան


Еркрамас в социальных сетях
Загрузка...

Регистрация Войти
РАСШИРЕННЫЙ ПОИСК

Նորություններ

11:01 Երբ երկրում կվերջանան քաղաքական ցնցումները՞
23:31 Դավաճանություն է վարկաբեկել մեր հազարամյա եկեղեցին և սրբավայրերը. Բաց նամակ ՀՀ իրավապահներին
17:50 Ադրբեջանը դիրքերը սկսել է առաջ բերել մայիսի 9-ից հետո. Կարեն Վրթանեսյան
08:21 Առանցքի պետությունները եւ կրկնակի խաղերը
05:57 Կրոնական ազատությունների մասին իր տարեկան զեկույցում ԱՄՆ-ի պետքարտուղարությունը խստորեն քննադատում է Թուրքիային
05:44 US State Department Slams Turkey In its Annual Religious Freedom Report
10:33 Բացահայտվեց անհիմն հայտարարություններ անող ևս մեկ հակահայ գրող
10:29 Another Anti-Armenian Writer Exposed For Making Baseless Allegations
13:25 Դժբախտ զուգադիպություն. թուրք ամերիկացին հարձակվում է Բուրդենի վրա նրա ինքնասպանության նախօրեին
13:19 Unfortunate Coincidence: Turkish-American Attacks Bourdain on the Eve of his Suicide
11:02 Թուրքիան Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի առավել հաճախ խախտողն է
10:59 Turkey is Most Frequent Violator of European Convention on Human Rights
00:55 Եվրոպական դատարանը Կաթողիկոսարանի հայցը համարում է անընդունելի, և այդ որոշումը չի կարող բողոքարկվել
15:40 Ադրբեջանի անմիտ քարոզիչը մեղադրում է Կալիֆորնիայի հայերին
00:05 Թուրք գործիչը խոստովանում է, որ իրենց համար ծանր հարված էր, երբ Տեխասը ճանաչեց Հայոց ցեղասպանությունը