Երկրամաս

Շաբաթ, 28 հունվարի 2023
Гарегин Нжде
  RSS     Русский   Հայերեն              
  • ԳԼԽԱՎՈՐ
  • Նորություններ
  • քաղաքականություն
    • դիվանագիտություն
    • Հայ Դատը
    • ՄԱԿ
  • Անդրկովկաս
    • Արցախ
    • Վրաստան
    • Ջավախք
    • Աբխազիա
    • Ադրբեջան
  • տնտեսություն
  • բանակ
    • պատերազմ
  • Սփյուռք
  • հասարակություն
    • առողջություն
    • պատմություն
    • կրթություն
    • բարեգործություն
    • գիտություն
    • ինքնություն
    • երիտասարդներ
    • երեխաներ
    • վետերաններ
    • կրոն
    • հանցագործություն
    • այլատյացություն
    • վիդեո
  • վերլուծություն
    • հարցազրույց
  • մոլորակ
    • Ռուսաստան
    • ԱՄՆ
    • Թուրքիա
    • հետխորհրդային երկրներում
    • Ֆրանսիա
    • Եվրոպա
    • Իսրայել
    • Ասիա
    • Հունաստան
    • Իրան
    • քրդեր
  • մշակույթ
  • սպորտ
  • ՄԵՐ ՄԱՍԻՆ
РАСШИРЕННЫЙ ПОИСК

«Եվրատեսիլ 2014»–ին հայ կատարողի երգն ու տեսահոլովակը պաշտոնապես կներկայացվեն մարտի 14–ին

10.03.2014   
  
hits: 2992


«Եվրատեսիլ 2014»–ին հայ կատարող Արամ MP3–ի (Արամ Սարգսյան) երգն ու տեսահոլովակը պաշտոնապես կներկայացվեն մարտի 14–ին, տեղեկացրեցին Հայաստանի հանրային հեռուստաընկերության հասարակայնության հետ կապերի բաժնից։

Հաղորդագրության համաձայն` հայ կատարողի երգի և տեսահոլովակի պրեմիերան, որի մասին տեղեկատվությունը տեղադրվել է Եվրատեսիլի պաշտոնական կայքում, տեղի կունենա ուրբաթ ժամը 22։00–ին Հանրայինի եթերում։

Հայ կատարողի երգն ընտրվել է հայազգի և արտասահմանցի կոմպոզիտորների ներկայացրած ավելի քան 75 ստեղծագործություններից։

«Երգն ընտրվել է պրոֆեսիոնալ focus group–ի հետ բազմափուլ լսումների և ուսումնասիրությունների արդյունքում։ Հաշվի են առնվել ժամանակակից համաշխարհային երաժշտական միտումները, Արամ MP3–ի երաժշտական տվյալներն ու երաժշտական ճաշակը», – նշել են մամուլի ծառայությունից։

Արամ MP3–ին փետրվարի 3–ին ներկայացրել է «Only Teardrops» երգի իր cover տարբերակը` սեփական ոճով և պատկերացմամբ, հայկական երաժշտական գործիքների նվագակցությամբ։ «Եվրատեսիլ-2014» երգի համաեվրոպական մրցույթը կանցկացվի Կոպենհագենի B&W Hallerne համերգասրահում: Այն այդ օրերին հարող տարածքի հետ միասին կփոխակերպվի Եվրատեսիլյան կղզու, որտեղ կհյուրընկալվեն մրցույթի մասնակիցները, լրագրողները և երկրպագուները: 2014 թվականի մրցույթը կկրի «Join Us» («Միացիր մեզ») խորագիրը՝ կոչ անելով բոլոր երկրպագուներին միանալ եվրոպական սիրված մրցույթին: Ավելին, նրանք այս տարի հնարավորություն կունենան ներկայացնել իրենց ցանկությունները, փոխանակվել գաղափարներով: Այս տարվա մրցույթի խորհրդանիշն ադամանդն է, որն ինչպես համաեվրոպական մրցույթը, իր մեջ մեծ ուժ և էներգիա է պարունակում: Ադամանդի արտացոլանքը խորհրդանշում է մրցույթի ոչ միակերպ լինելը` ընդգծելով մասնակից երկրների բազմազանությունն ու առանձնահատկությունները, իսկ ահա ամրությունը` երաժշտական այն ուժը, որ մրցույթն այսքան տարի պարունակում է իր մեջ:

2014 թ.–ին մրցույթին կմասնակցի 36 երկիր։ Առաջին կիսաեզրափակչում, որը տեղի կունենա մայիսի 6–ին, ելույթ կունենա 16 երկիր, իսկ մայիսի 8–ին կայանալիք երկրորդ կիսաեզրափակչին կմասնակցի 15 երկիր։

Հայ երգիչ և շոումեն Արամ MP3–ին, որը ներկայացնում է Հայաստանը «Եվրատեսիլ 2014» երգի միջազգային մրցույթում, ելույթ կունենա առաջին կիսաեզրափակչի առաջին մասում։ Առաջին կիսաեզրափակչի առաջին մասում Հայաստանի հետ հանդես կգան նաև Ռուսաստանը, Շվեդիան, Ալբանիան, Իսլանդիան, Լատվիան, Ադրբեջանն ու Էստոնիան, իսկ երկրորդ մասում հանդես կգան Բելգիան, Հունգարիան, Մոլդովան, Մոնտենեգրոն, Սան Մարինոն, Պորտուգալիան, Ուկրաինան և Նիդեռլանդները։

Երկու կիսաեզրափակիչների արդյունքում ընտրված տասական հաղթողները եզրափակչում կպայքարեն «մեծ հնգյակի» երկրների (Իսպանիա, Գերմանիա, Իտալիա, Մեծ Բրիտանիա, Ֆրանսիա), ինչպես նաև Եվրատեսիլը հյուրընկալող երկիր Դանիայի ներկայացուցիչների հետ։

Կոպենհագենն արդեն երկու անգամ ընդունել է մրցույթը` 1964 և 200 թթ.–ին, իսկ 2005 թ.–ին այնտեղ անցկացվել են «Եվրատեսիլի» 50–ամյակին նվիրված տոնակատարությունները։ Հայաստանը մասնակցում է «Եվրատեսիլ» մրցույթին` սկսած 2006 թվականից։ 2008 թվականին լավագույն արդյունքը ցույց տվեց Սիրուշոն` զբաղեցնելով չորրորդ տեղը։

2013թ.–ին Հայաստանը ներկայացրեց Dorians ռոք խումբը, որը Շվեդիայի Մալմո քաղաքում տեղի ունեցած «Եվրատեսիլ–2013» երգի մրցույթի ժամանակ «Lonely Planet» երգով զբաղեցրեց 18–րդ տեղը։

ar.newsarmenia.ru

Tags: մշակույթ/culture, հասարակություն/society, Եվրոպա/Europe

ЕСЛИ ВЫ ЖЕЛАЕТЕ ОКАЗАТЬ ПОДДЕРЖКУ ИНФОРМАЦИОННОМУ ЦЕНТРУ «ЕРКРАМАС», ПРОСИМ ВОСПОЛЬЗОВАТЬСЯ РАЗМЕЩЕННОЙ НИЖЕ ФОРМОЙ ДЛЯ ВЗНОСОВ НА РАЗВИТИЕ САЙТА YERKRAMAS.ORG





home

վիդեո օրվա

Մոնրեալում 3-րդ անգամ կազմակերպված այս քայլերթին մասնակցել են Ցեղասպանություն վերապրած ազգերի ներկայացուցիչները, նաեւ բարձրաստիճան պաշտոնյաներ, այդ թվում Մոնրեալի քաղաքապետը: Մանրամասները՝ տեսանյութում:

Ամենա սիրված

Թուրք գործիչը խոստովանում է, որ իրենց համար ծանր հարված էր, երբ Տեխասը ճանաչեց Հայոց ցեղասպանությունը
Ինքնորոշման իրավաչափությունը
Հայաստանի անվտանգության «իրանական» սպառնալիքը
Երբ երկրում կվերջանան քաղաքական ցնցումները՞
Դավաճանություն է վարկաբեկել մեր հազարամյա եկեղեցին և սրբավայրերը. Բաց նամակ ՀՀ իրավապահներին

Հայոց ցեղասպանություն

Եվրոպական դատարանը Կաթողիկոսարանի հայցը համարում է անընդունելի, և այդ որոշումը չի կարող բողոքարկվել
Թուրք գործիչը խոստովանում է, որ իրենց համար ծանր հարված էր, երբ Տեխասը ճանաչեց Հայոց ցեղասպանությունը
Բազմահազարանոց քայլերթ՝ հանուն ցեղասպանությունների կանխարգելման (տեսանյութ)
Թուրքական հակաքայլերը նպաստում են Ցեղասպանության հարյուրամյակի քարոզչությանը
Շվեյցարիայի բողոքը ՄԻԵԴ որոշումը սրբագրելու հնարավորություն կտա. Կիրո Մանոյան


Еркрамас в социальных сетях
Загрузка...

Регистрация Войти
РАСШИРЕННЫЙ ПОИСК

Նորություններ

11:01 Երբ երկրում կվերջանան քաղաքական ցնցումները՞
23:31 Դավաճանություն է վարկաբեկել մեր հազարամյա եկեղեցին և սրբավայրերը. Բաց նամակ ՀՀ իրավապահներին
17:50 Ադրբեջանը դիրքերը սկսել է առաջ բերել մայիսի 9-ից հետո. Կարեն Վրթանեսյան
08:21 Առանցքի պետությունները եւ կրկնակի խաղերը
05:57 Կրոնական ազատությունների մասին իր տարեկան զեկույցում ԱՄՆ-ի պետքարտուղարությունը խստորեն քննադատում է Թուրքիային
05:44 US State Department Slams Turkey In its Annual Religious Freedom Report
10:33 Բացահայտվեց անհիմն հայտարարություններ անող ևս մեկ հակահայ գրող
10:29 Another Anti-Armenian Writer Exposed For Making Baseless Allegations
13:25 Դժբախտ զուգադիպություն. թուրք ամերիկացին հարձակվում է Բուրդենի վրա նրա ինքնասպանության նախօրեին
13:19 Unfortunate Coincidence: Turkish-American Attacks Bourdain on the Eve of his Suicide
11:02 Թուրքիան Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի առավել հաճախ խախտողն է
10:59 Turkey is Most Frequent Violator of European Convention on Human Rights
00:55 Եվրոպական դատարանը Կաթողիկոսարանի հայցը համարում է անընդունելի, և այդ որոշումը չի կարող բողոքարկվել
15:40 Ադրբեջանի անմիտ քարոզիչը մեղադրում է Կալիֆորնիայի հայերին
00:05 Թուրք գործիչը խոստովանում է, որ իրենց համար ծանր հարված էր, երբ Տեխասը ճանաչեց Հայոց ցեղասպանությունը