RSS   Русский   Հայերեն              
Նորություններ
Բավական բարդ եւ միաժամանակ դժվար ու անշնորհակալ գործ է` իրատեսական կանխատեսումներ կատարել Ուկրաինայում ստեղծված իրավիճակի անմիջական եւ հեռակա հետեւանքների մասին: Գերտերությունների ազդեցության գոտիների ընդլայնման եւ փոքրացման միտումներ, սառը պատերազմի 21-րդ դարի տարբերակ, սահմանների վերաքարտեզագրումներ եւ տարածքային ամբողջականության ու ինքնորոշման իրավունքի սկզբունքների բախումներ` գետնի վրա:
Հայաստան կատարելիք այցից առաջ Թուրքիայի արտգործնախարար Ահմեդ Դավութօղլուի հայտարարություններում նոր բան չկա եւ դրանք հնացած եւ ոչ արդյունավետ դիվանագիտական հնարքներ են։ Նման կարծիք, այսօր՝ դեկտեմբերի 9-ին, լրագրողների հետ հանդիպմանը հայտնեց թուրքագետ Անդրանիկ Իսպիրյանը։
Հայտնի հայ երաժիշտները՝ Արտո Թունջբոյաջյանը, Հասմիկ Պապյանը, Դավիթ Ամալյանը, Գեղամ Գրիգորյանը, Վահագն Հայրապետյանը, Արմեն Հյուսնունցը, Գոռ Սուջյանը եւ այլոք, նոյեմբերի 25-ին, ելույթ կունենան Արցախի հերոս Մոնթե Մելքոնյանի 56-ամյակին նվիրված «Ես կվերադառնամ» խորագրով գալա համերգին:
Արտակ Մաղալյանը պատմական գիտությունների թեկնածու է, պաշտպանել է թեկանածուական ատենախոսությունը 2007 թ.-ին՝ «Արցախի մելիքությունները և մելիքական տները XVII–XIX դդ.» թեմայով: Աշխատում է ՀՀ ԳԱԱ Պատմության ինստիտուտում որպես գիտաշխատող: Վերջին հինգ տարիների ընթացքում նաև ինստիտուտի Երիտասարդ գիտաշխատողների խորհրդի նախագահն է:
Նախորդ օրը Սոչի քաղաքի Լազարեւյան շրջանի Լոո ավանի «Ակվա-Լոո» կոմպլեքսում կայացավ «Մենք կենդանի ենք… Մենք դեռ ճանապարհին ենք… Ակ-Դաղ՝ քառամյա գոյամարտը» գրքի ռուսերեն լեզվով երկրորդ հրատարակության շնորհանդեսը: Ինչպես տեղեկացնում է Ռուսաստանի հայերի «Երկրամաս» թերթի Լրատվական Կենտրոնը, Թուրքիայում 1915 թվականի Ցեղասպանության արյունալի իրադարձությունների կարեւոր վկայություն հանդիսացող այդ գիրքը ռուսերեն լեզվով առաջին անգամ հրատարակվել է 2007 թվականին: Գրքում հավաքված են Թուրքիայում Հայոց Ցեղասպանության ...






Մոնրեալում 3-րդ անգամ կազմակերպված այս քայլերթին մասնակցել են Ցեղասպանություն վերապրած ազգերի ներկայացուցիչները, նաեւ բարձրաստիճան պաշտոնյաներ, այդ թվում Մոնրեալի քաղաքապետը: Մանրամասները՝ տեսանյութում:



Загрузка...