RSS   Русский   Հայերեն            
Հայոց ցեղասպանություն
«Սեբաստիայի որ շրջանից, չեմ հիշում, մի օր մի ծերունի զանգահարեց ինձ ու ասաց. «Տղա'ս, քեզ փնտրեցինք, գտանք: Այստեղ մի ծեր կին կա, ձերոնցից է (հայ է), մահացել է: Եթե նրա հարազատներից մեկին գտնեք, ուղարկեք, թող գա, կամ էլ մենք այստեղ նամազ անենք, թաղենք: Ասացի` լավ, հոպա'ր, կզանգեմ: Հանգուցյալի տվյալները տվեց` անունը, ազգանունը, հասցեն, 70 տարեկան, Ֆրանսիայից այնտեղ շրջագայության գնացած մեկը:
Հունվարի 19-ին` Հրանտ Դինքի սպանության օրը, Հրանտի ընտանիքը, հարազատները, ընկերներն ու բարեկամները արդարադատության հաստատման, նրա սպանության իրական մեղավորների բացահայտման համար ակցիա կիրականացնեն «Ակօս»խմբագրատան դիմաց:
Թուրքական «Hurriyet Daily News»-ը ներկայացրել է ձյունով ծածկված Անիի լուսանկարների շարք՝  «Հին հայկական Անի քաղաքը ձյան ծածկոցի տակ» վերնագրով:
Օսմանյան կառավարությունն Առաջին համաշխարահային պատերազմի ժամանակ օգտվեց հարմար պահից ու իրագործեց կայսրության քրիստոնյա տարրերից ազատվելու իր մտադրությունը: Ինչպես գրում է «The Armenian Weekly»-ն, հայերի ոչնչացման վերաբերյալ բազմաթիվ հետազոտություններ են անցկացվել, սակայն ցեղասպանության մեկ դրվագ մնում է քիչ հետազոտված. խոսքն ասորիների կոտորածի մասին է: Ասորիների ցեղասպանության հետազոտման կենտրոնի(Սեյֆո կենտրոնի) հիմնադիր տնօրեն Սաբրի Ատմանը հարցազրույց է տվել «The Armenian Weekly»-ն եւ պատմել ասորիների ...
Հայկական և ադրբեջանական տեղեկատվական մի շարք աղբյուրներ լծվել են հայ և ռուս ժողովրդի կապերի ամրապնդման ջատագով ռուսաստանցի պոետ Վիկտոր Ալեքսանդրովի դեմ կեղտոտ քարոզչությանը: Ռուսաստանի հայկական մի շարք կազմակերպություններ խստորեն դատապարտում են ադրբեջանական քարոզչամեքենայի ջրաղացին ջուր լցնող հայկական որոշ կայքերի գործունեությունը: Ինչպես «Արմենպրես»-ին հայտնեցի Ռուս-հայկական կազմակերպությունների կոորդինացիոն խորհրդից (ՌՀԿԿԽ), 2013-ի վերջին ամիսներին Ռուսաստանի շատ հայեր ծանոթացել են պետերբուրգցի գրող ...
NEWS.am-ը զգալի կրճատումներով ներկայացնում է վերլուծաբան Մարտին Դեմուրջյանի հոդվածը, որը հրապարակվել է «The MetroWest Daily News»-ում:
NEWS.am-ը հատվածներ է ներկայացնում եգիպտացի գիտնական ու Կահիրեի համալսարանի դասախոս, դոկտոր Ահմեդ Մագդի Աս-Սուկարիի հոդվածից, որը հրապարակվել է «TransConflict» կայքում:
Թուրքիայի հարավ-արեւելյան Դիարբեքիր (Տիգրանակերտ) քաղաքի հայկական Սուրբ Կիրակոս եկեղեցում նշել են Սուրբ Ծնունդը։
Թուրքիայի գլխավոր ընդդիմադիր «Ժողովրդա-հանրապետական» (CHP) կուսակցության փոխնախագահ Էրդողան Թոփրաքը հունվարի 6-ին, Ստամբուլի Սուրբ Մարիամ Աստվածածին եկեղեցում մասնակցել է Սուրբ Ծնունդի պատարագին։
Տրապիզոնում ձերբակալվել են Դինքի սպանության գործով կասկածյալներ Օսման Հայալը եւ Զեյնել Աբիդին Յավուզը։
Կանադայի թուրքերն անցյալ ամիս մի ստորագրահավաք էին ձեռնարկել՝ պահանջելով Հայոց ցեղասպանության մասին բոլոր հղումների վերացումը Տորոնտոյի ավագ դպրոցների 11-րդ դասարանի ուսումնական ծրագրից:
Հայ դատի Ավստրալիայի հանձնախմբի համար 2013 թվականը շատ արգասաբեր էր. այս տարի արձանագրվել են նոր հաջողություններ Հայ դատի աշխատանքներում, որում իրենց նպաստն են ունեցել Հայաստանի Հանրապետությունը, Արցախի Հանրապետությունը և հայ ժողովուրդն առհասարակ: «Արմենպրես»-ի հետ զրույցում անցնող 2013 թվականին կատարված աշխատանքները ներկայացրեց Հայ դատի Ավստրալիայի հանձնախմբի ղեկավար Վաչե Ղահրամանյանը:
Ստամբուլի Հարբիյե թաղամասի Մուհսին Էրթուղրուլի անվան թատրոնում դեկտեմբերի 25-29-ը ցուցադրվում է Հակոբ Պարոնյանի «Ատամնաբույժն արեւելյան» ներկայացումը։
Գարի Տերացուն իր կնոջ՝ Դորիսի հետ ապրում է ամերիկյան Լաս-Վեգաս քաղաքի խաղաղ թաղամասում: Չնայած իր համեմատաբար խաղաղ կյանքին՝ նա հիշում է ողբերգական պատմությունները, որոնք իրեն պատմել է ցեղասպանությունից փրկված մայրը:
Հայոց ցեղասպանության 100-ամյակին նախապատրաստվելը Ուկրաինայի հայերի միության համար 2014-ին առաջնային կլինի: Այս մասին ՈւՀՄ ամփոփիչ կոնֆերանսի ժամանակ հայտարարել է կազմակերպության նախագահ, Ուկրաինայի ազգային պատգամավոր Վիլեն Շատվորյանը:








Մոնրեալում 3-րդ անգամ կազմակերպված այս քայլերթին մասնակցել են Ցեղասպանություն վերապրած ազգերի ներկայացուցիչները, նաեւ բարձրաստիճան պաշտոնյաներ, այդ թվում Մոնրեալի քաղաքապետը: Մանրամասները՝ տեսանյութում:



 
  Яндекс цитирования



Загрузка...